լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
19.09.2017 | հավաքների ազատություն

խուզարկությամբ Կարո Եղնուկյանի երեխաների մոտ ռումբ չի հայտնաբերվել

խուզարկությամբ Կարո Եղնուկյանի երեխաների մոտ ռումբ չի հայտնաբերվել
Այսօր առավոտյան ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանցից Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն արդեն ազատ են արձակվել, հաղորդում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:    

«Այսօր՝ վաղ առավոտյան, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության համակարգող Սյուզան Սիմոնյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գծի» հեռախոսահամարին ահազանգով տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյանները և «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանն ու Գեղեցիկ Տոնոյանը։ 

Ըստ ահազանգի՝ վերջիններիս բերման են ենթարկել Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակցիների ներկայությամբ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելու համար», - ասված է օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրությունում: Ահազանգից անմիջապես հետո օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, պարզաբանումներ են պահանջվել նրանց բերման ենթարկելու իրավական հիմքերի վերաբերյալ: «Ոստիկանության աշխատակիցների պարզաբանմամբ՝ նշված անձինք բերման են ենթարկվել Հանրապետության հրապարակում պայթուցիկ սարքերի առկայության վերաբերյալ ահազանգի հիման վրա», - նշված է հաղորդագրությունում:  

«Ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում բերման ենթարկված անձանցից Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն ազատ են արձակվել, աշխատանքներ են տարվում մյուսներին ազատ արձակելու ուղղությամբ», - փոխանցում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:      
523
Print
հավաքների ազատություն
Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ  ԵԼՔ խմբակցության պատգամավորներ 21.05.2018 | հավաքների ազատություն

Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները։ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը։ Տեքստում մասնավորապես ա

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա 21.05.2018 | հավաքների ազատություն

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա

«Չենք վստահում Գլխավոր դատախազին, կոռուպցիայի մեջ թաթախված է, ուստի եկել ենք նրա հրաժարականը պահանջելու»,- Forrights.am-ին ասում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը Գլխավոր դատախազության շենքի մուտքը տևական ժամանակ արգելափակող ցուցարարներից մեկն է։ 

<

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն». 12.05.2018 | հավաքների ազատություն

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն».

«Այն, ինչ վերջին օրերին Հայաստանում տեղի է ունեցավ, կարող ենք համարել պատմական իրադարձություն: Եվ դա ոչ միայն համահայկական նշանակություն ունի, այլև ամբողջ տարածաշրջանի համար կարևոր իրողություն է: Հայաստանի համար հնարավորություններ են բացվել մոդելային երկիր դառնալու այլ պետությունների հ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: