լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
25.05.2017 | հավաքների ազատություն

Վոլոդյա Ավետիսյանը ազատ արձակվեց

Վոլոդյա Ավետիսյանը ազատ արձակվեց
Քիչ առաջ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը: Նրա նկատմամբ կիրառվեց վերջին համաներումը: Նրան դիմավորելու էին եկել հարազատներն ու ընկերները:  Նույն օրն իսկ նա նստացույց սկսեց կառավարության շենքի դիմաց՝ պահանջով, որպեսզի Հայաստանը օրենքի երկիր դառնա: 

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը հրապարակայնորեն բարձրաձայնում էր ազատամարտիկների սոցիալական վիճակի խնդիրները և պահանջում բարելավում:

Հանրահավաքային պայքար ծավալելուց հետո 2013 թվականի սեպտեմբերին նա կալանավորվեց և դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: 

Նրա պնդմամբ՝ այդպիսով իշխանությունները «շինծու քրեական գործ սարքելով» փորձեցին մեկուսացնել իրեն։ Նա պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար մի քանի անգամ դիմում էր ներկայացրել, սակայն հանձնաժողովի կողմից մերժվել էր: 
629
Print
հավաքների ազատություն
«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա 21.05.2018 | հավաքների ազատություն

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա

«Չենք վստահում Գլխավոր դատախազին, կոռուպցիայի մեջ թաթախված է, ուստի եկել ենք նրա հրաժարականը պահանջելու»,- Forrights.am-ին ասում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը Գլխավոր դատախազության շենքի մուտքը տևական ժամանակ արգելափակող ցուցարարներից մեկն է։ 

<

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն». 12.05.2018 | հավաքների ազատություն

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն».

«Այն, ինչ վերջին օրերին Հայաստանում տեղի է ունեցավ, կարող ենք համարել պատմական իրադարձություն: Եվ դա ոչ միայն համահայկական նշանակություն ունի, այլև ամբողջ տարածաշրջանի համար կարևոր իրողություն է: Հայաստանի համար հնարավորություններ են բացվել մոդելային երկիր դառնալու այլ պետությունների հ

Դատարանը մերժեց «Սասնա Ծռեր»-ին ազատ արձակել. ցուցարարները փակեցին Արշակունյաց պողոտան 11.05.2018 | հավաքների ազատություն

Դատարանը մերժեց «Սասնա Ծռեր»-ին ազատ արձակել. ցուցարարները փակեցին Արշակունյաց պողոտան

Շուրջ 4 ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց ներկայացված միջնորդությունների մասին որոշումը, որով մասամբ բավարարեց Արամ Հակոբյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննության նշանակումը, սակայն մերժեց ամբաստանյալների խափանման միջոց կալանքը վեր

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: