լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
28.07.2016 | հավաքների ազատություն

իմ մասին չմտածեք, մտածեք Սասնա Ծռերի և հնարավոր բախումը թույլ չտալու մասին

իմ մասին չմտածեք, մտածեք Սասնա Ծռերի և հնարավոր բախումը թույլ չտալու մասին
Երկու օր առաջ Խորենացի փողոցից բերման  է ենթարկվել, ապա ձերբակալվել է  Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Բարսեղյանի տաբատի գրպանում հայտնաբերվել է ծալովի դանակ: Հարուցվել է քրեական գործ, նշանակել  են քրեագիտական և դատաբժշկական փորձաքննություններ։   

Ոստիկանությունը խոչնդոտել է Լևոն Բարսեղյանի պաշտպանական իրավունքին` փաստաբանի ներգրավմանը, ինչը հնարավոր է դարձել ՄԻՊ գրասենյակի միջամտությունիվց հետո միայն: Նրա շահերը ներկայացնում է  փաստաբան Հայկուհի Հարությունյանը:   

«Ստացել ենք տեղեկատվություն բաց աղբյուրներից պարոն Բարսեղյանի գտնվելու վայրի մասին, արագ արձագանքման խումբը ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժին, այնտեղ առանձնազրույց է ունեցել, տեսակցել է պարոն Բարսեղյանին: Խնդիր է եղել փաստաբանի հետ կապված, որը որ մեր միջամտությամբ նրանք կարողացել են իրար հետ կապի դուրս գալ», տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը::

Առավոտյան ոստիկանությունից հաղորդել էին, որ «Ասպարեզ» ակումբի նախագահն ազատ է արձակվել 62 այլ քաղաքացիների հետ միասին։ Սակայն նրա գտնվելու մասին ո՛չ հարազատները, ո՛չ փաստաբանը տեղեկություն չունեին։  

«Մինչև առավոտ ժամը 8-9-ը ես լուր չունեի: Հետո, ինչ-որ անհայտ աղբյուրներից պարզեցինք իբր բաց են թողել: Հետո զանգեցի ոստիկանություն,, ասեցին,  որ Երևանից տեղափոխել են Գյումրի, որպեսզի չգիտեմ ինչ փաստաթղթեր լրացնեն, հետո Գյուրիից շարժվել են դեպի Երևան, իսկ վերջում պարզվեց, որ էդ ամբողջ ընթացքում ինքը եղել է ներսը»: 

Ավելի ուշ,  ոստիկանությունից հայտնել են, թե տեղեկության մեջ հակասություն չկա․ Լևոն Բարսեղյանին ազատ են արձակել, հետո հրավիրել ոստիկանության բաժին․ 

Բարսեղյանի փաստաբանը, սակայն ասում է, որ  ոստիկանության տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում․  

«Լևոն բարսեղյանը բերման ենթարկվելու պահից մինչև էս պահը գտնվում ա անազատության մեջ: Ինքը տասներկուսն անց կամ մի քիչ ուշ ա բերվել, մինչև առավոտյան ութն անց կես, իր ասելով, ստեղ ա եղել, այդ ամբողջ ընթացքում ջուր ա ուզել, ջուր չեն տվել, չեն թողել զուգարանից օգտվի…»: 

Այսօր SOS Facebook-յան խումբը հրապարակել է Գյուրմրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի՝ ձերբակալությունից հետո թողած գրությունը, որը նա խնդրել է ներկայացրել հանրությանը  

«Լևոն Բարսեղյանը ձերբակալվելուց հետո թողել է այս գրությունը և խնդրել ներկայացնել ձեզ: Գրության վերևում նկարված է 1000 դրամանոց դանակը, որը ձերբակալության հիմք է հանդիսացել»,- ասված է գրառման մեջ: 

« Ազատությունը գին ունի և ես միշտ վճարում եմ այդ գինը: Խնդրում եմ չանհանգստանալ և իմ մասին չմտածել, մտածեք Սասնա Ծռերի և ոստիկանության հնարավոր բախումը թույլ չտալու մասին: Հայաստանում չպիտի լինեն քաղբանտարկյալներ», մասնավորապես նշել է Լևոնը թողած գրության մեջ:
1547
Print
հավաքների ազատություն
Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ  ԵԼՔ խմբակցության պատգամավորներ 21.05.2018 | հավաքների ազատություն

Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները։ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությամբ են հանդես եկել Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը։ Տեքստում մասնավորապես ա

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա 21.05.2018 | հավաքների ազատություն

«Գլխավոր դատախազը եղել է Սերժ Սարգսյանի հլու-հնազանդ կատարողը․ նա պետք է հեռանա»․ ակցիա

«Չենք վստահում Գլխավոր դատախազին, կոռուպցիայի մեջ թաթախված է, ուստի եկել ենք նրա հրաժարականը պահանջելու»,- Forrights.am-ին ասում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը Գլխավոր դատախազության շենքի մուտքը տևական ժամանակ արգելափակող ցուցարարներից մեկն է։ 

<

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն». 12.05.2018 | հավաքների ազատություն

«նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն».

«Այն, ինչ վերջին օրերին Հայաստանում տեղի է ունեցավ, կարող ենք համարել պատմական իրադարձություն: Եվ դա ոչ միայն համահայկական նշանակություն ունի, այլև ամբողջ տարածաշրջանի համար կարևոր իրողություն է: Հայաստանի համար հնարավորություններ են բացվել մոդելային երկիր դառնալու այլ պետությունների հ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: