լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
5.02.2018 | հարցազրույց

եկել է ժամանակը, երբ իշխանությունը պետք է նաև իր ոտքը տրորի (տեսանյութ)

եկել է  ժամանակը, երբ  իշխանությունը պետք է նաև իր ոտքը տրորի (տեսանյութ)
Հարցազրույց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի հետ: 

Պարոն Զադոյան, դուք այն մարդկանցից մեկն եք, ում անունը ամենաշատն է հիշատակվում կոռուպցիայի դեմ պայքարողների ցանկում:  Վերջին  շրջանում պաշտոնատար անձինք սկսել են ավելի հաճախ գործածել կոռուպցիա բառը: Ինչ է տեղի ունենում, կոռուպցիայի դեմ պայքարը մեկնարկե՞լ է : 

Վերջին տարիներինն անընդհատ խոսվում է կոռուպցիոն երևույթների մասին, կոնկրետ անձինք են մատնանշվում, խոսվում է ԶԼՄ-ներով, խոսվում է սոցցանցերով, սկսած ապօրինի հարստացումներից և այլն:: Այսինքն, հանրությունը շահագռգռված է կոռուպցիայի դեմ պայքարով, որովհետև դա քայքայում է տնտեսությունը, ի վերջո դա ազգային անվտանգության սպառնալիք է, որը ցայտուն կերպով դրսևորվեց ապրիլյան քառորյա պատերազմի ընթացքում, երբ հանրությունը իրապես զգաց, որ կոռուպցիան արյան տեսք է ստանում: Դա լուրջ ահազանգ էր հանրության, իշխանությունների համար, արդեն կարելի է ասել բաժակը լցվել է, պետք է ինչ որ ելք էր գտնել հանրությանը հուզող խնդիրները լուծել: 

Որպես արտահայտված օրինակ դուք նշում եք  ապրիլյան պատերազմը: Իշխանության համար էլ դա լուրջ ահազանգ էր

Ինձ թվում է այդ պահին այո, ես ասում եմ իմ շփումներով, այն փակ հանդիպումներով, որ կազմակերպվեց կառավարությունում՝ ԶԼՄ-ների, հասարակական գործիչների, պատգամավորների հետ: Ես հասկացա այդ լրջությունը, գիտակցությունն այդ պահին կար և  իրենք էին արդեն հանրությունից դեղատոմսեր ակնկալում: Վերջին տաս տարիներին մենք անընդհատ բարձրաձայնել ենք այդ խնդիրները: Կոռուպցիայի դեմ պայքարը ուղղակի մի օր չի սկսվում և ավարտվում, դա տարիների ընթացքում է արվում: Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ այն սկսվում է բարձրաձայնումից, երբ քաղաքացիական հասարակությունը անհանդուրժողականություն է դրսևորում և ահազանգում դրա վտանգավոր հետևանքների ու քայքայիչ ազդեցության մասին: Ի վերջո արդյունքը եղավ այն, որ ընդունվեց կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոմվենցիան,, որին միացել է Հայաստանը:  Բնականաբար,  արդեն կոնվենցիայի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետությունն էլ ձեռնամուխ եղավ իր առաջին ազգային հակակոռուպցիոն ռազմավարության ստեղծմանը, ի դեպ մենք արդեն երրորդ ռազմավարությունն ենք ավարտում: Հայաստանը յուրւահատուկ էր այն առումով, որ երբ  միջազգային ստանդարտներներ էին ընդունվում, երբ որ ազգային մակառդակով դրա իմպլեմենտացիան էր գնում, քաղաքացիական հասարակությունը, հանձինս մասնագիտական կառույցների, սկսում էր բարձրաձայնել այդ խնդիրների մասին: ԵՎ այդ առումով մեր դերը մեծ էր, վերջին 10 տարիների ընթացքում մենք կարողանում էինք բարձրաձայնել վտանգների մասին ու փորձում ենք  դեղատոմսերը առաջարկել լուծումների համար: 

Այսինքն, կա հստակ մշակված հակակոռուպցիոն ռազմավարություն: Կարող ենք խոսել  արդյունքների մասին: 

Դե տեսեք,  մինչև այս վերջին ռազմավարությունը, կարելի է արձանագրել, որ նախորդ երկուսը արդյունքներ գրեթե չեն նվաճվել: Այս երրորդ ռազմավարության մեջ փորձեցին  քաղաքացիական հասարակությանը ներգրավել կամ քաղաքացիական հասարակությունը ավելի շատ միջոցներ ձերնարկեց , որպեսզի ներգրավվի և քաղաքացիական հասարակությունը այս վերջին ռազմավարության վրա ավելի մեծ ազդեցություն ունեցավ:, Դրանցից կարող եմ անկյունաքարային երեք խնդիրները առանձնացնել` առաջինը դա ապօրինի հարստացման քրեականացումն է, երկրորդը՝  անկախ հակակորուպցիոն մարմնի ստեղծումն է  և երրորդը ազդարարների պաշտպանության համակարգի օրենսդրության ընդունումը: Այսինքն, երեք հիմնաքարային խնդիրներ, որոնք վերջին տաս տարիներին մենք բարձրաձայնել ենք, բայց ինչքան հասկանում ենք,  իշխանությունները շատ անտարբեր էին այդ խնդիրներին, միգուցե նաև չեին տեսնում այն ուժը, որը ունակ է իրենց քաղաքական օրակարգ պարտադրել, որպեսզի նրանք գնան այդ փոփոխություններին: 

Դուք ասում եք, որ հանրությունը չպետք է հանդուրժի կոռուպցիան, այսինքն դուք մտածում եք, որ այդ պայքարը պետք է  սկսել ներքևի՞ց: 

Ես ասացի ինչպես է  միջազգային պայքարը սկսվել, բնականաբար հանրությունն է այդ հանդուրժողականությունը թելադրում, բայց եթե մենք չունենանք քաղաքական կամք դա իրականացնելու, բնականաբար դա չի իրականացվի: Այն երկրները որոնք հասկացան հանրության պահանջները և հաշվի նստեցին դրա հետ, այսօր ունեն ծաղկուն, կոռուպցիայից զերծ տնտեսական համակարգ: Նրանք պարզ պատկերացնում էին դրա վտանգավորությունը: Քաղաքական կամքը դա արաջնահերթ է, ընդ որում բարձր քաղաքական կամք:  Մենք միայն մեկ կազմակերպությունով խնդիրները բարձրաձայնելով չէինք կարողանումմ հասնել արդյունքներին, պետք էր մոբիլիզացիա, մեր նման մտածող մարդկանց համախմբում ու մենք դա չարեցինք մեզ ծանոթ-բարելկամ ՀԿ-ների միջոցով, մենք բաց հայտարարություն միջոցով ստեղծեցինք կոալիցիա՝ այս կարևորագույն երեք բարեփոխումները իրականացնելու, ինչպես նաև կառավարության հակակոռուպցիոն գործունեության մոնիտորինգ իրականացնելու, կիզակետում պահելու այդ ռեֆորմները և կարողանալու ազդել քաղաքական հակակոռուպցիոն օրակարգի ձևավորման և իրականացման վրա:  

Որքան ժամանակ է, որ ստեղծվել է այդ կոալիցիան, արդյունքների մասին կարո՞ղ ենք խոսել: 

Կոալիցիան ստեղծվել է 2014թ. Նոյեմբերի 28-ին, երեք տարի է անցել: Բայց մենք կարող ենք թվարկել թե այդ ուժերի մոբիլիզացիան ինչ արդյունքներ է գրանցել:Առաջինը կոալիցիան կարողացավ համախմբել փորձագիտական ներուժը այդ ոլորտում, եթե դուք ուզում եք ազդել ինչ որ պրոցեսների և արդյունքների վրա, դուք պետք է ունենաք ուժեղ փորձագիտական ներուժ: Մենք կարողացանք մոբիլիզացնենլ և կառավարությանն առաջարկեցինք մեր ներուժը օգտագործել այդ երեք հիմնաքարային բարեփոխումները իրականացնել: Դա տաժանակիր աշխանանք էր: Երբ ապրիլյան պատերազմը եղավ, մենք արդեն այդ փորձագիտական աշխատանքի արդյունքները ունեինք և մենք կարողացանք այդ օրակարգը պարտադրել: 

Հանդիպումներից հետո կոալիցիան նախագծեց հակակոռուպցիոն բարեփոխումների վեց կետանոց ճանապարհային քարտեզ և առաջարկեց կառավարությանը: Մենք դա ներկայացրել ենք հակակոռուպցիոն խորհրդի նախանիստերում, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի, որտեղ վարչապետն է նախագահում և կարողացել ենք տանել  Ազգային ժողով և որևէ դեմ քվե կամ ձեռնպահ չունենալով, ընդունել այդ օրենքները: Դրանք եզակի օրենքներ են, երբ հանրությունը, այդ թվում քաղաքական ուժերը, եկել են ընդհանուր հայտարարի: Մենք ունենք քաղաքականությունների մշակման փուլ, որը կարողացել ենք ներազդել և դարձնել միասնական օրակարգ իշխանությունների և քաղհասարակության համար, երկրորդ՝ կոալիցիան կարողացել է դրանք տանել առաջ և մենք միայնակ չէինք կարող դա անել, և երրորդ՝ կարողացել ենք կառուցողական կոնստրուկտիվ երկխոսություն ձևովորել այդ հարցերի շուրջ: Ասինքն, մեր գաղափարները դարձրել ենք իշխանության ներկայացուցիչների գաղափարները, շատ դեպքերում, երբ  իշխանության ներկայացուցիչները խոսում էին Ազգային ժողավի կամ բարձր այլ ամբիոններից, մեզ թվում էր, որ իրոք այս մարդիկ են 10 տարի առաջ այս խնդիրները որոշել ու առաջ տարել: Դա այնքան իրական էր թվում, ի ուրախություն մեզ և հանրության,  կարողացանք մեր գաղափարները դարձնել իրենցը, իրենց կարողացանք համախոհ դարձնել մեր այդ գործունեության մեջ: 

Համարում եք, որ առաջընթաց եք գրանցել այս առումով: 

Միանշանակ: Ես երեք փուլերի մասին խոսեցի, բայց կարևորը չորրորդ փոլն է, դրա իրականացումը ու մոնիտորինգը, այսինքն դա ինչքանով է իրականանալու և ինչ դրական փոփոխություններ է բերելու մեր երկրի հասարակ քաղաքացիների կյանքում, որովհետև մինչև իրենք այդ փոփոխությունները չզգան այդ բոլոր բարեփոխումները թղթի վրա որևէ բան չեն տալու: 

Հայաստանում մթնոլորտն այնպիսին է, որ միևնույնն է, մարդիկ մտածում են, որ սա իմիտացիոն գործընթաց է: 

Չկա հավատ և վստահություն։ Ի՞նչ եք կարծում, վստահություն ձեռք բերելու համարմ  ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կարո՞ղ է հասնել  որոշակի արդյունքների։ Դուք փորձառու լրագրող եք և գիտեք, թե ինչ ընթացք է ունեցել հակակոռուպցիոն պայքարի  պատմությունը։ Դուք գիտեք քաղաքացիական հասարակության դաշտը: Մենք այսօր ունենք արհեստականորեն ստեղծված բարիկադավորում. որ սա իշխանությւոններն են, որ սրանք վատն են, կոռուպցիոներներ են, սրիկաներ և դավաճաններ են։ Բարիկադների մյուս կողմում են հասարակական կազմակերպությունները, որոնց մասին ասում են սրանք գրանտակերներ են, սրանք օտարերկրյա գործակալներ են։ Սա արհեստականորեն ստեղծված օրակարգ է, որը թույլ չի տալիս կոնստրուկտիվ աշխատել։ Բանականաբար, այս իրավիճակում որևէ մեկը չի գալու լուրջ նստի հանրային քաղաքականության փոփոխության մակարդակում ձեզ հետ բանակցի։ Նույնը՝ եթե պիտակավորումներ են տալիս մյուս կողմից: 

Պետք է այս բաները կոտրել և մենք փորձեցինք ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ստեղծմամբ և կոալիցիայի գործունեությամբ բերել հստակ արդյունքներ, որ հնարավոր է Հայաստանում այնպիսի բարեփոխումներ անել, որը բարձր քաղաքական կամք է պահանջում։ Ես նորից եմ կրկնում՝ այդ բարեփոխումները մենք չենք թողնելու թղթի վրա, մենք հետևողական ենք լինելու, որ դրանք կյանքի կոչվեն։ Տեսեք՝ ապօրինի հարստացման քրեականացում, դա ի՞նչ է, երբ պաշտոնատար անձի (Հանրային ծառայության մասին օրենքով նախատեսված անձանց մասին է խոսքը) իրական գույքն ու եկամուտները չեն համապատասխանում իր օրինական եկամուտներին և գույքին։ Սա ի՞նչ է նշանակում, որ ինքը ապօրինի հարստացել է։ Եվ եթե իրավապահ մարմինը արդեն ապացուցում է այս անհամապատասխանությունը, մնացած պահով պաշտոնատար անձը պետք է գա և փաստարկված ներկայացնի դրա պատճառները, բերի գրավոր ապացույցներ։ 

Նա չի կարող ասել՝ այս տունը զոքանչս է նվիրել, ո՛չ, ինքը պետք է համապատասխան փաստաթղթերը ներկայացնի։ Իսկ եթե ապօրինի հարստացած է, բնականաբար, շատ դժվար է այդպիսի ապացույցներ ներկայացնելը։ Հիմա մեր խնդիրն է, որ օրենքը գործի, այն ուժի մեջ է մտել։ հուլիսի 1-ից  Հնարավոր է, որ որոշ պաշտոնատար անձինք դեռևս չեն հասկանում դրա կարևորության և վտանգավորության մասին, որովհետև դեռևս չկա պատժի անխուսափելիության այդ օրինակները։ Երբ այդ օրինակները կլինեն, իրենք շատ հանգիստ կտեսնեն, որ օրենքը գործելու է։ 

Դժվար է պատկերացնել, ուղղակի անհավանական է թվում, որ դա իրողություն կդառնա։ Պաշտոնատար անձինք, որոնք  հանրության շրջանում լավ ճանաչված են իրենց վարքով ու ունեցվածքով , անհեթեթ պատճառաբանությամբ ազատվում են աշխատանքից ու որևէ քննություն չի սկսվում իրավապահների կողմից։  Օրինակները շատ են. Գագիկ Խաչատրյանը հեռացավ իր հետ տանելով ահռելի հարստություն և մնաց անպատիժ: 

Իշխանությունն ինչպե՞ս պետք է այդ հոգեբանությունից ազատվի, որ յուրայիններին չի կարելի պատժել։ Դե տեսեք, արդեն եկել է ժամանակը, երբ  իշխանությունը պետք է նաև իր ոտքը տրորի, որովհետև չի կարող և կույս մնալ, և հաճույք ստանալ։ Բարձրագույն իշխանությունն այդ գիտակցությունը պետք է ունենա, որ եկել է նաև յուրայիններին պատժելու ժամանակը։ Ասիական երկրներում էլ է այսպիսի պատկեր, չմտածեք, թե այնտեղ շատ բարոյական, հոգևոր չափանիշներով են ապրում։ Մարդիկ ապրում են նաև խորը ասիական, ամենակեղտոտ, կոռումպացված բարքերով։ 

Տեսեք, ես օրեր առաջ լսարանում ուսանողներին հարցրեցի՝ ո՞րն է ձեզ համար ամենավատ քրեական հանցագործությունը, որը չեք հանդուրժի։ Հիմնական մասն ասացին մանկապղծությունը։ Ասեցի,՝ գիտե՞ք, մանկապղծությունից ավելի վատ կոռուպցիոն հանցագործություններն են։ Զարգացած պետություններում այդպես են ընկալում, որ չեն հանդուրժում։ Միայն պատժելը քիչ է, ընդհանրապես՝կոռուպցիայի դեմ պայքարը երեք հիմնական հենասյուների վրա է խարսխվում։ Առաջինը հակակոռուպցիոն կրթությունն է, երկրորդը՝ կոռուպցիայի կանխարհգելմանն ուղղված գործունեությունն է, և երրորդը պատժի անխուսափելիությունն է։  2018 թվականի ապրիլի 10-ից օրենքի համապատասխան դրույթներն ուժի մեջ կմտնեն, և կկազմավորվի մրցութային հանձնաժողով Ազգային ժողովի նախագահի կողմից, որի մեջ ներկայացուցիչներ կառաջարկեն մի քանի ինստիտուտներ՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, Փաստաբանների պալատը,  Սահմանադրական դատարանը հանրային խորհուրդը։ Մի քիչ զավեշտալի է, որ այստեղ Հակակոռուպցիոն կոալիցիան չկա որպես ոլորտում մասնագիտացված կառույց։  Բայց ինչևէ։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կընտրվի համապատասխան չափորոշիչներով, տեստավորում կանի, հետո բանավոր փուլ կլինի, հետո կընտրի 5 անդամներին, որը կզբաղվի կոռուպցիայի կանխարգելմամբ և կրթությամբ։  Այս երկու ուղղությանները կարևոր են, բայց շատ կարևոր են նաև այն անձինք, որոնք կընտրվեն որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Եթե իրենք պետք է Բարձրաստիճան պաշտանատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամներին վերարտադրեն այնտեղ, ուրեմն կարող ենք ասել, որ այդ հանձնաժողովն ի սկզբանե ձախողվելու է։ 

Այդ դեպքում Հակակոռուպցիոն կոալիցիան ինչպիսի դիրքորոշում կունենա։

Բնականաբար, Հակակկոռուպցիոն կոալիցիան այս պահից պետք է անի ամենը, որպեսզի այդ Բարձրաստիճան պաշտանատար անձանց էթիկայի հանձնաժողովը չվերարտադրվի։ Դա միանշանակ ձախողելու է հակակոռուպցիոն այս բարեփոխումները։ Իշխանությունները նույնպես պետք է դա հասկանան՝ երկրի նախագահից սկսած, մինչև որոշում ընդունող մոյւս պաշտոնյաները։ 

Դուք այդ կամքը տեսնո՞ւմ եք իշխանության մեջ։  

Ես հուսով եմ, որ իրենք պետք է խելամիտ և գիտակցված կատարեն այդ ընտրությունները։ Հակառակ պարագայում, Հակակոռուպցիոն կոալիցիան պետք է հասկանա, որ երկխոսության մեթոդները գոնե այդ հարցում սպառված են, և այլ մեթոդների կիրառման անհրաժեշտություն ներմուծի իր օրակարգ։ Դա շատ կարևոր է, որովհետև միայն երկխոսությունը չի մեր գործիքները։ Մենք ունեք նաև այլ գործիքներ ու մեզ համար շատ կարևոր է, որ այնտեղ լինեն ընկալելի, անբասիր վարք, կենսագրություն և հեղինակություն ունեցող մարդիկ։ Այլապես՝ այդ մարմինը չի գործելու, ու սա այն բարձր քաղաքական կամքի այն ռեալ իրականացման հարթության վրա դրսևորւմն է լինելու։ Իշխանությունը կհանձնի՞ այդ քննությունը, թե չի հանձնի, դա ցույց կտան գարնանային զարգացումները։ Բայց մենք ունենք մեր տեսակետը,մեր արժեքային համակարգը և երբեք չենք շեղվելու, գնալու ենք առաջ՝ անկախ իշխանության այս կամ այն քայլերից:    

Հարցազրույցը վարեց Ժաննա Ալեքսանյանը
2245
Print
հարցազրույց
եկել է  ժամանակը, երբ  իշխանությունը պետք է նաև իր ոտքը տրորի (տեսանյութ) 5.02.2018 | հարցազրույց

եկել է ժամանակը, երբ իշխանությունը պետք է նաև իր ոտքը տրորի (տեսանյութ)

Հարցազրույց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի հետ: 

Պարոն Զադոյան, դուք այն մարդկանցից մեկն եք, ում անունը ամեն

Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում վարկաբեկել բարեփոխումները 23.12.2017 | հարցազրույց

Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում վարկաբեկել բարեփոխումները

Պարոն Հարությունյան, հայտնի է, որ նոր դատական օրենսգրքով կառուցվածքային փոփոխություններ են արվելու, մասնավորապես, ստեղծվելու է Երևան քաղաքի դատարան: Ինչո՞ւառաջացավ այս անհրաժեշտությունը և ինչ է տալիս սա դատական համակարգին: 


անչափահասի համար 5 տարվա ազատազրկումը նման է ցմահ բանտարկության 9.10.2014 | հարցազրույց

անչափահասի համար 5 տարվա ազատազրկումը նման է ցմահ բանտարկության

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նիլս Մուզնիեկսն այսօր ամփոփեց Հայաստան կատարած իր հինգօրյա այցի արդյունքները: Հանձնակատարին ամենից շատ մտահոգել էր Հայաստանում գենդերային անհավասարության ցուցանիշն ու դատական մարմնի անկախության խնդիրը: Ներկայացն

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: