լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
23.12.2017 | հարցազրույց

Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում վարկաբեկել բարեփոխումները

Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում վարկաբեկել բարեփոխումները
Պարոն Հարությունյան, հայտնի է, որ նոր դատական օրենսգրքով կառուցվածքային փոփոխություններ են արվելու, մասնավորապես, ստեղծվելու է Երևան քաղաքի դատարան: Ինչո՞ւառաջացավ այս անհրաժեշտությունը և ինչ է տալիս սա դատական համակարգին: 

Կառուցվածքային փոփոխությունն ինքնանպատակ չէ: Բանն այն է, որ Երևան քաղաքում մենք ունենք տարբեր վարչական շրջանների դատարաններ, և դատավորների ծանրաբեռնվածությունը մի շրջանից մյուս շրջանը էապես տարբերվում է: Դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով, օրինակ,  մի շարք պետական մարմիններ գտնվում են կենտրոն համայնքում, բնականաբար որոշակի առանձնահատկություններ և որոշակի քանակի գործեր այստեղ շատ ավելի շատ են: Արաբկիրում կան շատ լուրջ անհամամասնություններ և բնական է, որ եթե ստեղծում ենք մեծ միասնական դատարան՝ դրանով լուծում ենք մի քանի խնդիր` նախ, դատավորներիծանրաբեռնվածությունը կլինի շատ ավելի համաչափ,  նրանք ավելի պատշաճ ժամանակ կհատկացնեն դատականն գործերին: Ավելին, եթե զուգահեռաբար դիտարկենք այն համակարգը, համաձայն որի՝ պատահականության սկզբունքով են բաշխվելու գործերը դատավորների միջև, ապա  կտեսնենք, որ էստեղ նաև հակակոռուպցիոն տարր կա: Այսինքն, մի շարք տարրեր կան, որոնք հնարավորություն կընձեռեն մեզ բարելավելու իրավիճակը Երևան քաղաքի դատարաններում: 

Սա զուտ կառուցվածքաին փոփոխության առումով, իսկ ի՞նչ կտա այն արդարադատության իրականացմանը: 

Արդարադատությունը պետք է իրականացվի ժամանակին, պատշաճ և  ողջամիտ ժամանակահատվածում, հակառակ դեպքում՝ անգամ լավագույն արդարադատությունը  չի կարող դիտվել որպես արդարադատություն: Իհարկե, այլ երկրներիհետ համադրելու դեպքում յուրաքանչյուր տասը հազար բնակչին բաժին հասնող դատավորների թիվը, մեզանում շատ չէ: Այնուամենայնիվ, այս փուլում առավել կարևոր է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որ դատավորներն արդյունավետ գործեն, անիմաստ գարծառույթները վերացնենք: Հետո, երբ կատարենք ինտենսիվ քայլերը և պարզ դառնա, որ դատավորների թիվը բավարար չէ, նոր դրանից հետո կմտածենք էքստենսիվ զարգացման, այսինքն՝ դատավորների թվի ավելացման մասին: Այս պահին փորձելու ենք քամել նոր մոտեցումներից՝ ինչ հնարավոր է:  

Փաստորեն, Երևան քաղաքի դատարանները մեկ  կենտրոնից են ղեկավարվելու, իսկ կադրային քաղաքականությունը դատավորների հարցում ինչպիսին է լինելու: 

Բանն այն է, որ հիմա մենք դատարանների նախագահների լիազորությունները էապես փոխում ենք: Համարելով, որ դա ներքին անկախությունը խաթարող որոշակի տարր է և դատարանի նախագահի լիազորություններնէապես կրճատվելու են: Ավելին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ երեք տարին մեկ լինելու է դատարանի նախագահի վերընտրություն, այսինքն, որևէ մեկն այլևս հավերժ դատարանի նախագահ չի լինելու, պարզ է, որ այդ պարագայում ևս պետք էր արմատապես վերանայել դատարանում նախագահի լիազորությունները, ինչը մենք արել ենք նոր դատական օրենսգրքում: Այսինքն դատավորն է, որ պատասխանատու է առաջին հերթին իր աշխատանքի համար և դա բարձրացնելու է դատավորի անկախությունը ևս: 

Ո՞րն է լինելու վճռաբեկ դատարանի դերն այս դեպքում, եռաստիճան դատական համակարգը պահպանվելու է: 

Եռաստիճան դատական համակարգն ունի իր տրամաբանությունը, և պահպանվելու է, այսինքն կա առաջին ատյանի դատարան, կա վերաքննիչ և վճռաբեկ: Բայց նրանց լիազորությունները  պետք է լինեն շատ հստակ ուրվագծված: Ի՞նչ է առաջին ատյանի դատարանը. դա դատարան է,  որտեղ դատավորը տեսնում է կողմերին, անձամբ հետազոտում է ապացույցները  և  փորձում է կիրառել օրենքը: Վերաքննիչ դատարանը մեկ անգամ ևս քննում է գործը, բայց ոչ թե ամբողջ ծավալով, այլ ուսումնասիրում է, թե որքանով է պատշաճ գործել առաջին ատյանի դատարանը և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում էմեկ անգամ ևս անդրադարձ կատարում ապացույցներին: Սա կարևոր նորմ է, կարևոր դատարան է և շատ երկրներում կամ երբեմն անգամ տեսական քրեականության մեջ այն անվանում են որպես իրավունքի դատարան: 

Դատարանը ոչ այնքան ինքնուրույն հետազոտում է ապացույցները, այլ ուսումնասիրում է, թե ինչքանով է պահպանվել օրենքն առաջին ատյանում: Վճռաբեկ դատարանի դերը բացարձակապես այլ է: Վերաքննիչ դատարանում  ունենք տարբեր եռյակներ և յուրաքանչյուր եռյակ կարող է յուրովի մեկնաբանել օրենքը: Վճռաբեկ դատարանի առաջնահերթ դերակատարումն այնէ, որ  տարբեր մեկնաբանություններից  որոշում կայացնի, որը որ պետք է կիրառվի: Օրենքի միատեսակ կիրառություն, սա առաջին առաքելությունն է և հիմնական: Բայց Սահմանադրությունը նախատեսում է մեկ այլ առաքելություն ևս. եթե ակնհայտորեն արդարադատությունը խաթարվել է ստորին ատյանի դատարաններում, ապա վճռաբեկ դատարանը պետք է այստեղ ևս իր քայլը կատարի հատկապես, եթե խոսքը վերաբերում է հիմնարար իրավունքների  և ազատությունների սահմանափակմանը:

Չեմ կարող այս հարցը չտալ կապված Վճռաբեկ դատարանի նախագահի հետ. շարունակելո՞ւ է նա պաշտոնավարել թե…: Շատ լավ գիտեք, որ եվրոպական դատարանի հայտնի վճռում նշված էր Արման Մկրտումյանի անունըորպես կոնվենցիան խախտած պաշտոնյայի: Նկատի ունեմ պաշտոնը և ոչ թե անձին: 

Ես կխոսեմ հենց պաշտոնի մասին: Կարևորագույն խնդիրներից մեկը, որ մենք համարում էինք և փոխում էինք սահմանադրությունը, դա դատարանների ներքին անկախությունն էր: Անկախություն ասելով, ինկատի ունեմ յուրաքանչյուր ատյանի մյուսից անկախ լինելը, պետք է ունենան սպեցիֆիկ լիազորություններ, բայց սկզբունքորեն միմյանցից կախված չլինեն: Եվ դրանով պայմանավորված` մենք փոխում ենքտարբեր ատյանների դերակատարումը և մտցնում ենք այնպիսի ինստիտուտ, ինչպիսին դատարանների նախագահների պարբերական վերընտրությունն է: Դա վերաբերում է նաև վճռաբեկ դատարանին և նախագահին, ինչպես նաև վճռաբեկ դատարաններիի պալատների նախագահներին: Այնպես որ, մենք տվյալ դեպքում, ի տարբերություն առաջին ատյանի դատարանների, կունենանք ընտրության վեց տարվա ժամկետ, առանց վերընտրվելու իրավունքի:  

Նոր դատական օրենսգրքով ստեղծվելու է նաև Դատական բարձրագուն խորհուրդը, ի՞նչ սկզբունքով է գործելու և ովքեր են լինելու այդ խորհրդի անդամները: 

Ովքեր են լինելու խորհրդի անդամները դա արդեն հստակ ամրագրվել է սահմանադրությամբ, իսկ դատական օրգանիզմը ընդամենը մանրամասներն է կարգավորելու: Եթե մենք նայենք պատմական զարգացումները՝ 1995թ. բարձրագույն մարմինը դա արդարադատության խորհուրդն էր, որը ղեկավարում էր հանրապետության նախագահը: 2005թ. Սահմաանադրության փոփոխությամբ մենք գնացինք այլ ճանապարհով՝ անթույլատրելի համարելով, որ ՀՀ նախագահը ղեկավարի արդարադատության խորհուրդը կամ, որ արդարադատության նախարարնու դատախազներ լինեն խորհրդի կազմում:

Ձևավորեցինք արդարադատության խորհուրդ, որը բաղկացած էր դատավորներից, նաև իրավաբան գիտնականներ էին ներկայացված, սակայն, երբ արդարադատության խորհրդի գերակշիռ մասը դատավորներ են, դա ունի իր  հնարավոր վտանգներից մեկը, այսպես ասած, կոորպորատիվ կամ մասնագիտական շահը: Արդարադատության խորհուրդն է այն մարմինը, որը որոշում է դատավորի  կարգապահական պատասխանատվության  հարցը՝ ընդհուպ մինջև դատավորի լիազորությունների դադարեցումը կամ տալիս է  քրեական հետապնդում սկսելու համաձայնությունը: Այդ պատճառով մտահոգություն առաջացավ մեզ մոտ և մենք որոշեցինք 2015թ. սահմանադրական  բարեփոխումներով գնալ նոր ճանապարհով, երբ բալանսավորված կլինեն դատավորների և իրավական հանրության ներկայացվածությունն այդ ոլորտում: 

Այժմ այդ խորհուրդը բախկացած է լինելու տասը անդամից՝ հինգը դրանք իրավաբան գիտնականներն են, որոնք ընտրվելու են Ազգային ժողովի կողմից, ընդ որում, շատ ավելի լուրջ մեխանիզմներ ենքմտցրել այդ անձանց ընտրության հետ կապված, իսկ հինգ հոգին ներկայացնելու են դատական իշխանությունը: Դատավորները ընտրելու են իրենց ներկայացուցիչներին, մանրամասներն  արդեն կարգավորվելու են դատական օրենսգրքով, փորձելով այնտեղ ապահովվել հավասարակշռված ներկայացվածությունը: Այսինքն, մի շարք քայլեր ենք ձեռնարկում նաև, որ այնտեղ իսկապես ներկայացված լինեն այնդատավորները, որոնք ներկայացնում են դատական հանրությունը։ Եվ այդ մարմնի լիազորությունները  էապես փոխված են շատ ավելի ուժեղ մարմին է, որովհետև հենց այն մարմինն է, որըառաջին հերթին պատասխանատու է դատական համակարգի անկախության համար։ Անդամները ընտրվելու են հինգ տարի ժամկետով, ընդհանուր սկզբունքը դա  է լինելու, սակայն առաջինկազմի պարագայում մի մասն ընտրվելու են ավելի կարճ ժամանակահատվածով՝ երեք տարով, մի մասը՝ հինգ։  

ՀՀ նախագահը ինչ առնչություն է ունենալու այս նորացված  դատական համակարգի հետ։ 

Կարելի է ասել՝ առնչություն գրեթե չի ունենալու հանրապետության նախագահը։ Նրա դերակատարումը արարողակարգային է և մեկ հարցում նա ունի դերակատարում, եթե բարձրագույնդատական խորհուրդի կողմից կայացված որոշումը, ըստ նախագահի, հակասում է Սահմանադրությանը, այդ դեպքում նախագահը իրավունք ունի հարցն ուղարկելու սահմանադրականդատարան։ Շատ սահմանափակ լիազորություններ։ Եվ դա բնորոշ է ցանկացած խորհրդարանական հանրապետության, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որհանրապետության նախագահը ուղղակի լեգիտիմություն չունի: Նա ժողովրդի կողմից անմիջական լեգիտիմացված չէ, նա չի ընտրվում ժողովրդի կողմից, այլ խորհրդարանի կողմից, դա ևսլրացուցիչ սահմանափակումներ է մտցնում։ Վարչապետը  հենց այն անձն է, որին շատ հեշտ կարելի է փոխել, անգամ եթե չի փոխվում խորհրդարանական մեծամասնությունը, թեև շատհաճախ լինում են դեպքեր, որ նաև խորհրդարանական մեծամասնությունն է փոխվում։ 

Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ:

Ես չեմ կարծում, որ կան քաղբանտարկյալներ։ Ինչպիսի՞ն է վիճակը կալանավայրերում: Ինչու ենք պարբերաբար լսում այնտեղ տեղի ունեցող  բռնությունների մասին։ Քրեակատարողական համակարգը, ցավոք սրտի, լի է բազում խնդիրներով և այդ խնդիրները մեկ օրում հնարավոր չէ լուծել։ Սակայն ուրախ եմ, որ այն ծրագրերը որոնք ժամանակին դեռևս2005, 2006, 2007 թվականներին սկսվել էին ուրվագծվել և անգամ առաջին քայլերն Էին արվում, դրանց մի մասն այսօր կատարված է։ Վառ օրինակը Արմավիր ՔԿՀ-ն է, որը շատ լավ օրինակ էապագայում ամենուրեք նման ՔԿՀ-ներ ունենալու համար: Խոսքը միայն շենքային պայմանների մասին չէ, կան բազում այլ հարցեր, որոնք պահանջում են նորովի լուծումներ։ 

Եկող տարի պատրաստվում ենք առողջապահական համակարգիբարեփոխումներին: էստեղ կա կոնցեպտուալ խնդիր. բժշկական ծառայությունները չպետք է ուղղակիորեն ենթարկվեն ՔԿՀ ծառայությանը։ Քանի որ դա որոշակի ձևով խաթարում է նրաանկախությունը։ Առաջին քայլը, որ մենք պատրաստվում ենք անել 2018թ-ին, առանձին առողջապահական ծառայության ստեղծումն է։ Լուծումները չպետք է լինեն զուտ ֆինանսական, պետք էլինեն նաև կոնցեպտուալ։ Ըստ ամենայնի, ծառայությունն առաջին փուլում կլինի արդարադատության նախարարության ենթակայության ներքո, բայց ոչ ՔԿՀ ծառայության ենթակայությանտակ, ինչը հնարավորություն կընձեռի կայացնել ինքնուրույն որոշումներ:  Վեր ենք հանել մեծաքանակ խնդիրներ  և փորձում ենք դրանք քայլ առ քայլ լուծել։ Խոսքը վերաբերում է նաևժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ տեսակցություններին: Խնդիրները շատ են։  

Անդրադառնանք նաև վաղաժամկետ ազատման խնդրին դա ինչ-որ ձևով լուծում կարող է ստանալ, թէ՝ ոչ։ 

Եթե դուք համադրեք վիճակագրությունը նախկինում և ներկայում, դուք կտեսնեք, որ էական փոփոխություններ արդեն վիճակագրությունը ցույց է տալիս։ Ցմահ ազատազրկվածները,  որոնց 20 տարին լրացել է, վաղաժամկետի հարցում կունենա՞ն իրենց տեղը: Այն, որ օրենսդրությամբ այդ հնարավորությունը ընձեռնված է՝ այո։ Ինչքանո՞վ է այն կիրառվելու դա կորոշեն հենց այն հանձնաժողովները, որոնք, ինչպես գիտեք վերջերս փոխվել են։Ներկայումս մենք ստեղծել ենք այլ տիպի հանձնաժողովներ, որտեղ ներկայացված է քաղհասարակությունը, մարդու իրավունքների պաշտպանը, սոցապ նախարարությունը,առողջապահության նախարարությունը։ 

Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս դատական համակարգը, այն մշտապես սուր քննադատության թիրախում է: 

Երբ մենք խոսում ենք թերություններից, թերություն չտեսնելը դա ամենա վտանգավոր բանն է, հատկապես այն անձի համար, որը զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնը։Թերություններ միշտ կան, յուրաքանչյուր երկրում կան, կարևորը կարողությունն է վեր հանել խնդիրները, գտնել առաջնահերթությունն ու դրանց լուծումները, ընդ որում լուծումներ, որոնքինքնին կաշխատեն։ Շատ կարևոր են կոնցեպտուալ լուծումները, Սահմանադրությունը առաջին օրինակն է կոնցեպտուալ լուծումների։ 

Նոր խոսեցինք բարձրագույն դատական խորհրդի մասին, դատական համակարգում ներքին անկախության մասին, երկրորդ մակարդակը կոնցեպտուալ լուծումների դա արդեն դատականօրենսգիրքն է, կա երրորդ մակարդակը այդ լուծումների, օրինակ դատավարական և քաղաքացիական օրենսգրքերը շուտով կներկայացվի հանրության դատին և դուք կտեսնեք այնտեղ բազումնոր ինստիտուտներ, որոնք կիրառված չեն եղել, բայց նրանց նպատակը մեկն է բարձրացնել արդարադատության որակը։ Այնպես որ, երբ մենք խոսում ենք թերությունների մասին, դա շատ լավ է, պետք է բարձրաձայնենք, ուղղակի պետք է յուրաքանչյուր անգամ կարողանանք տեսնել, թե առաջնահերթություննինչպիսին է, զուգահեռաբար սկսել ռեֆորմ տասնյակ ուղղություններով: 

Երբ դրան դեռ պատրաստ չէ երկիրը, թե կադրային առումով, թե մասնագիտական առումով, դա անիմաստ է, որովհետևդա նշանակում է վարկաբեկել բարեփոխումները, դրանք պետք է լինեն լավ մշակված, պլանավորված և քայլ առ քայլ իրականացվեն։ Բայց եթե դուք համադրեք ինչ է այսօր և ինչ էր տաս տարիառաջ, դուք կտեսնեք էական տարբերություն։ Ուղղակի մենք շատ հաճախ լավին հեշտ ենք սովորում, իսկ վատը շատ լավ է, որ տեսնում ենք և բարձրաձայնում։ 

Եվրոպայի միության հետ ստորագրված այս համաձայնագրում ինչ տեղ ուներ դատական համակարգի բարեփոխումը։ 

Շատ կարևոր տեղում է, և դա բնական է, իշխանություններից մեկն է և այդ իշխանության աշխատանքի որակից է կախված մեծապես երկրի բարեկեցությունը։ Գործադիր և օրենսդիրիշխանությունները փոխվում են, դատական իշխանությունը առավել կայուն իշխանություն է։  

Դուք հավատո՞ւմ եք, որ բարեփոխվելու է մեր դատական համակարգը։ 

Իսկ դուք կասկածո՞ւմ եք։  

Հարցազրուցը վարեց Ժաննա Ալեքսանյանը 
  
2895
Print
հարցազրույց
Եթե Դավիթ Հարությունյանը կարծում է՝ խնդիր կա, թող դիմեն Սահմանադրական դատարան 6.07.2018 | հարցազրույց

Եթե Դավիթ Հարությունյանը կարծում է՝ խնդիր կա, թող դիմեն Սահմանադրական դատարան

Forrights.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ պաշպանության և ներքին գործերի նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը:

-Պարոն Քոչարյան, այսօր կարծիք կա, որ «Մարտի մեկի» գործով որպես վկա ներգրավված և հարցաքննության կանչված Ռոբերտ Քոչարյա

Դատական համակարգի առողջացման հարցն ամենակարևորն է։ Այ դա է իսկական հեղափոխությունը։ (տեսանյութ) 11.05.2018 | հարցազրույց

Դատական համակարգի առողջացման հարցն ամենակարևորն է։ Այ դա է իսկական հեղափոխությունը։ (տեսանյութ)

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը շատերի մոտ հույսեր է արթնացրել, որ դատաիրավական համակարգը կվերափոխվի, կգտնի անկախություն և կոնկրետ գործերով մենք կունենանք արդար դատավճիռներ։ Դատարանի որոշմամբ փոփոխվեց Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանավորումը։ Դատական համակարգում &

եկել է  ժամանակը, երբ  իշխանությունը պետք է նաև իր ոտքը տրորի (տեսանյութ) 5.02.2018 | հարցազրույց

եկել է ժամանակը, երբ իշխանությունը պետք է նաև իր ոտքը տրորի (տեսանյութ)

Հարցազրույց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի հետ: 

Պարոն Զադոյան, դուք այն մարդկանցից մեկն եք, ում անունը ամեն

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: