լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
7.10.2014 | հարցազրույց

եթե ոստիկանապետն է վախենում բերման ենթարկել, ինչու դատավորը չվախենա

եթե ոստիկանապետն է վախենում բերման ենթարկել, ինչու դատավորը չվախենա
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի գործով դատավարությունը, որն ընթանում է Գորիսի դատարանում, այսուհետև կընթանա մարզպետի խիստ հսկողության ներքո: Վախն ու սարսափը տիրում են նաև դատարանում՝ դատարանի աշխատակազմի շրջանում: Նախորդ դատական նիստում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը լքել էր դատարանի դահլիճը: Դատական ներկայիս ու հետագա գործընթացի շուրջ է մեր զրույցը փաստաբան Հայկ Ալումյանի հետ: 

Պարոն Ալումյան, Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման հարցը այս օրերին շրջանցել հնարավոր չէ, հատկապես, անցած տարվա արյունալի միջադեպից հետո, որին դուք անմիջականորեն առնչվում եք: Կարող էր, արդյոք, Բուդաղյանների գործը նշանակություն ունենալ Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում վերանշանակելու հարցում: 

Կարծում եմ, ի սկզբանե նման որոշում եղել է, որ գործն ավարտվի, նշանակելու են մարզպետ: Ինչու եմ  ես այդպես մտածում: Մենք տարբեր որոշումներ ենք բողոքարկել  Արաբկիրի դատարանում, թվով 5 բողոք  և միայն մի բողոքը, որը վերաբերում էր Սուրիկ խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելուն,  շատ արագ քննվեց,  մյուսներով՝ Զարղանդ Նիկողոսյանի, Տիգրան Խաչատրյանի մասով բողոքը մինչև հիմա քննվում է և դեռ որոշում չի կայացվել: Ավետիք Բուդաղյանի մասով նույնպես շարունակվում է քննվել: Շուրջ մեկ տարի է այդ բողոքները քննվում են և առանց շտապելու: Սուրիկ Խաչատրյանի մասով որոշումը բողոքարկվեց  այս տարվա մայիսին և շատ արագ քննվեց ու մերժվեց, հետո էլ վերաքննիչում շատ արագ քննեցին՝  մերժեցին:: Էդ աստիճան շտապողականություն , հատկապես, Սուրիկ Խաչատրյանի բողոքի հետ կապված, ինձ դեռ էն ժամանակ տարօրինակ թվաց և ես դատարանին հարցրեցի, իսկ ինչու է սա էսքան շտապ քննվում, երբ մյուս բոլոր բողոքները միացվել են մի վարույթի մեջ, իսկ այս մեկը՝ ոչ: Դատավորն ասեց, որ դա ես եմ որոշում  և վերջ: Հետո, երբ արդեն մարզպետ նշանակվեց, ես հասկացա, որ ուզում էին շտապ Սուրիկ Խաչատրյանին մաքրել: 

Բայց մաքրեցին:
  
Համենայն դեպս, ես որպես մյուս կողմի փաստաբան չեմ համարում,  որ մաքրեցին: Քրեական գործի նյութերըում խոսում այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանը պիտի ներգրավված լիներ մեղադրյալի կարգավիճակով, բայց  իրենք դատարաններով այնպիսի դատական ակտեր ստացան , որ այսօր կարող են ասել Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ վարութներն ավարտվել են: Վճռաբեկ ենք դիմել,  ոնց որ միշտ՝  ոչ մի տեղեկություն չկա և հիմա կստանանաք մի որոշում բողոքը մերժելու մասին, որն ավելի վաղ թվագրված կլինի, քան Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելը: Դրանով մեզ կասեն, որ դատական ատյաններում գործն ավարտվել է և ոչ ոք այլևս չի կարող պնդել, որ Սուրիկ խաչատրյանը հանցագործ է: Այնուամենայնիվ, քրեական գործում պահպանվում է այն տեղեկանքը, որ նա 3 անգամ դատապարտվել է 6 տարբեր հանցագործությունների համար: Դրանց մեջ գերակշռողը գույքի հափշտակություններն են, բայց նաև կա ծանր մարմնական վնասվածք հասցնել, կա նաև խուլիգանություն: 

Վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ավետիք Բուդաղյանին սպանել է Սուրիկ Խաչատրյանը, նույնիսկ նկարագիրն էր ասում, ձայն է տվել Ավետիքին և երբ վերջինս շուռ է եկել՝  կրակել է: Ինչ գնահատական կտաք դուք այս հայտարարություններին որպես գործով փաստաբան: 

Իմ պաշտպանյալ Արտակ Բուդաղյանը նույնպես դա է պնդում՝ դրան գումարած գործում ունենք տվյալներ, որ էդպես էլ մինչև հիմա չեն հերքվել: Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ Ավետիք Բուդաղյանի մահացու վնասվածքներից  մեկը ստացվել է վերևից ներքև արձակված կրակոցից , տեսանյութում երևում է, թե ինչպես է գնդակը ասֆալտին դիպչելուց հետո կտրուկ արտացոլվում վերև, որը բնորոշ չէ այն կրակոցներին, որոնք կանգնած մարդու կողմից  են ուղղվում: Ի դեպ, քննիչը ջանասիրաբար ուզում էր տպավորություն ստեղծել, թե փորձում է ասֆալտի վրա գտնել վնասվածքները, ընդ որում, դեպքից  երկու ամիս հետո և բնականաբար, ոչինչ չգտավ:  

Գորիսի Դավիթ Բեկ փողոցում վնասվածքներ գտնելը դժվար չէ, ինչ որ վնասվածք էր գտնում, հետո փորձագետն ասում էր, որ վրան կրակոցի արգասիքներ չկան, այսինքն իմիտացիա էր անում: 

Ջանասիրաբար աշխատելու համար, ինչպես որ  դա սովորաբար լինում է , բարձր պաշտոն են ստանում: 

 Պաշտոն արդեն ստացել է, դատախազությունում բաժիններից  մեկի  պետն է: 

Այլևս իրողություն է, որ Սուրիկ Խաչատրյանը մարզպետռ է և նրա մարզպետության ներքո Գորիսի դատարանում շարունակվելու է  քննվել քրեական գործը՝ Արտակ Բուդաղյանի մասով: Ինչպես է ընթանում դատավարությունը և ինչպես եք պատկերացնում հետագա ընթացքը: Արդեն կարծես խնդիրներ կան… 

Ես չեմ պատկերացնում, որ կգտնվի մի մարդ, մի դատավոր, որը ապրելով Սյունիքի մարզում հավասար մոտեցում ցուցաբերի մի կողմից մարզպետի նկատմամբ, մյուս կողմից՝ մեր նկատմամբ: Ես հասկանում եմ, դատավորը շատ ծանր կացության մեջ է հայտնվել, ինքը չէր ուզի, որ այս գործը իրեն բաժին ընկներ և Սյունիքի մարզում հազիվ թե գտնվի մեկը, ում համար հեշտ լինի հաղթահարել էդ ուժը, որ էնտեղ ներկայացնում է Սուրիկ Խաչատրյանը: 

Եթե Սուրիկ Խաչատրյանի ազգականները կարող էին փողոցում գնդակահարել գնդի հրամանատար գնդապետ մարդու՝ Արտակ Բուդաղյանին ու առանց  կորուստների դուրս գալ այդ իրավիճակից, չեմ պատկերացնում, որ  այսօր Սյունիքում, լինելով տեղի բնակիչ, ինչ որ մեկը համարձակվի մարզպետի և նրա մերձավորների նկատմամբ դատական ակտ կայացնել: Պատկերացրեք, վախի մթնոլորտն այնքան մեծ է, որ Սուրիկ Խաչատրյանի տղան ազատ ման է գալիս և արդեն երկրորդ անգամ  է  ոստիկանությունը չի համարձակվում՝ նրան բերման ենթարկել դատարան:  

Եթե ոստիկանությունն այդքան անզոր է Սուրիկ խաչատրյանի որդուն դատարան բերել, ինչ կարելի է մտածել Սյունիքի դատարանի մասին: Օրենքով դատարաններն անկախ են, բայց եթե դատավորին կամ նրա մերձավորին էնտեղ մի վնաս պատճառեն, ինչու ենք կարծում, որ էդ դեպքում կպատժվեն, եթե այս դեպքում չպատժվեցին: Այնտեղ բոլորն արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ այդ կլանն անպատժելի է: Ես հասկանում եմ, դատավորը, հավանաբար, իրեն զգում է պատանդի կարգավիճակում : Ես էդպես եմ պատկերացնում: 

Նախորդ դատական նիստում ակնհայտ  երևում էր վախի մթնոլորտի հետևանքները, ինչ էր տեղի ունեցել: 

Նիստերի քարտուղարը զեկուցում է, որ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը ներկայացել է դատարան, հետո պարզվում է, որ չի եկել: Ես նիստերի քարտուղարին հարցրեցի, եթե չի ներկայացել, ինչու եք զեկուցում: Հարցնում եմ, դուք նրան տեսել եք, ասում է  չեմ տեսել, Լորետա Բարսեղյանն  ասեց, ես էլ  զեկուցեցի: Նիստերի քարտուղարն անգամ չի համարձակվում ստուգել Տրդատ Խաչատրյանի ներկայությունը՝ հիմք ընդունելով նրա մոր ասածը:  

Այսնիքն, դատարանի կազմը կուրորեն հետևում է նրան, թե ինչ կասեն: Ես իրենց չեմ էլ մեղադրում, ես հասկանում եմ, թե ինչ վիճակում են նրանք գտնվում: Դա համատարած սարսափի մթնոլորտ է: Եթե այս հասարակ հարցերում անզոր ենք, ապա ինչպես կարող է դատարանը նման պայմաններում օրինական դատական ակտ կայացնել: Սա իմիտացիա է և ես չեմ ուզում այդ թատրոնի մեջ գտնվել ու ինչ որ մի դեր խաղալ, որն ինձ են հատկացրել: Ես չեմ պատրաստվում իրենց սցենարի մեջ տեղավորվել, միշտ ինձանից պիտի սպասեն մի բան, որն իրենց սցենարի մեջ չի տեղավորվում: Բուդաղյաններն էլ չեն տեղավորվելու իրենց սցենարի մեջ: Էն սցենարը, որը գրվել է, գրվել է առանց հաշվի առնելու, որ գործող դեմքերից ոմանք այդ սցենարը չեն ընդունում: 

Ինչ եք կարծում, այսպիսի պայմաններում հնարավոր է իրավիճակի առավել սրում կողմերի միջև:

Նոր չի, որ պիտի լարվի: Պետությունը պիտի մտահոգ լինի, որ իրավիճակի լարումը չբերի ոչ օրինական քայլերի: Պետությունը պիտի իր պարտականությունները կատարի: Եթե մարդուն պիտի թողեն իր սեփական խնդիրների հետ, եթե մարդը, որի վրա կրակել են՝ մի որդուն սպանել են, մյուսին ծանր վիրավորել են և այդ մարդը ինքը պիտի իր դարդը քաշի ու պետությունն այդտեղ ոչինչ չունի առաջարկելու, ուրեմն նշանակում է, պետության ֆունկցիաներից մեկն այս պահին չի իրականացվում: 

Ուզում եմ հարցնել՝  Ձեր անվտանգության խնդիրը կա:

Իմ անվտանգության խնդիրը չկա, չի եղել ու չի էլ լինի: Չի եղել ոտնձգություն,  չկա ոտնձգություն ու խորհուրդ էլ չեմ տա, որ լինի: Ուզում եմ խոսել մի կարևոր հարցի մասին: Զենքի ազատ շրջանառությունն այսօր Հայաստանում արգելված է և  մարդիկ մարտական զենք չեն կարող ունենալ, բայց կան մարդիկ, որ օրինական կարգով ունեն մարտական զենք, ընդ որում, որքան կրիմինալ անցյալով և ներկայով անձնավորություն է, այնքան մեծ է հավանականությունը, որ նա ունի օրինական զենք: 

Օրինապահ քաղաքացիներին չի թույլատրվում զենք ունենալ, իսկ նրանք, ովքեր հեռու չեն կրիմինալ աշխարհից, ունեն մարտական զենք, երբեմն մի քանի հատ: Սուրիկ Խաչատրյանի տանից քանի հատ օրինական զենք են առգրավել, այդ թվում նաև մարտական, դեռ անօրինականը չեմ ասում: Հակառակը պիտի լինի, օրինավոր քաղաքացիներին պիտի հասանելի լինի զենքը, որ իրենց պաշտպանված զգան: Եթե այս կարգի մի պատմություն է լինում՝ Սուրիկ Խաչատրյանի նման մեկի հետ, ապա անպայման զենքի գործադրում ենք տեսսնում,Վերնիսաժում տեսանք նման պատմություն…:  Օրինական զենքեր տվողները մի անգամ պատասխանատվության ենթարկվելու են, թե՝ ոչ: Չեք մտածում ում եք զենքով պարգևատրում, տվել եք մարդու, ով կրակելու է: 

Շատ տեղին է հարցնել՝ վերջն ինչ է լինելու: 

Վերջում բոլորը պատասխանատվության են ենթարկվելու, այդ թվում նաև գործը պարտակողները: 

 Ժաննա Ալեքսանյան
2141
Print
հարցազրույց
Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում վարկաբեկել բարեփոխումները 23.12.2017 | հարցազրույց

Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում վարկաբեկել բարեփոխումները

Պարոն Հարությունյան, հայտնի է, որ նոր դատական օրենսգրքով կառուցվածքային փոփոխություններ են արվելու, մասնավորապես, ստեղծվելու է Երևան քաղաքի դատարան: Ինչո՞ւառաջացավ այս անհրաժեշտությունը և ինչ է տալիս սա դատական համակարգին: 


անչափահասի համար 5 տարվա ազատազրկումը նման է ցմահ բանտարկության 9.10.2014 | հարցազրույց

անչափահասի համար 5 տարվա ազատազրկումը նման է ցմահ բանտարկության

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նիլս Մուզնիեկսն այսօր ամփոփեց Հայաստան կատարած իր հինգօրյա այցի արդյունքները: Հանձնակատարին ամենից շատ մտահոգել էր Հայաստանում գենդերային անհավասարության ցուցանիշն ու դատական մարմնի անկախության խնդիրը: Ներկայացն

եթե ոստիկանապետն է վախենում բերման ենթարկել, ինչու դատավորը չվախենա 7.10.2014 | հարցազրույց

եթե ոստիկանապետն է վախենում բերման ենթարկել, ինչու դատավորը չվախենա

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի գործով դատավարությունը, որն ընթանում է Գորիսի դատարանում, այսուհետև կընթանա մարզպետի խիստ հսկողության ներքո: Վախն ու սարսափը տիրում են նաև դատարանում՝ դատարանի աշխատակազմի շ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: