լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
21.09.2014 | հարցազրույց

ոչ թե օրենքով, այլ չարությամբ

ոչ թե օրենքով, այլ չարությամբ
«Շանթ Հարությունյանը եւ ընկերներ» գործով մեղադրող դատախազի առաջադրած պատժաչափերը չեն դադարում քննարկվել հասարակության շրջանում: Այն շոկային էֆեկտ առաջացրեց, գրեթե բոլորը ցնցված են, հատկապես, Շանթի անչափահաս որդու` 15-ամյա Շահենի նկատմամբ դատախազության անմարդկային կեղվածքից: Թեմայի շուրջ զրուցեցինք իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ:  



Որպես իրավապաշտպան, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին առաջադրված մեղադրանքը: Կարծո՞ւմ եք նրանց արարքներում հանցակազմ կա:   

Ես կարծել ու կարծում եմ, որ Շանթ Հարությունյանը եւ իր ընկերները դարձել են սադրանքի զոհ: Նրանց նպատակը երթ իրականացնելն էր: Երթից առաջ Շանթ Հարությունյանը զգուշացնում էր ոստիկանությանը, որ չխանգարեն եւ սադրանքներ չկազմակերպեն: Զգուշացնում էր, որ հակառակ դեպքում կարող է բախում լինել: Այս ամենը տեսա-ձայնագրված է: Բայց ոստիկանությունը ցուցարարների մեջ եղած քաղաքացիական հագուստով ոստիկանների միջոցով սադրեց այդ բախումը: Ակնհայտ է, որ այս ամենը նախապես ծրագրված էր:   

Ինչպե՞ս եք գնահատում դատավարության ընթացքը: Արդյո՞ք դատարանում ներկայացվող ապացույցները բավարար էին տղաներին մեղադրանք առաջադրելու համար:   

Այս դատավարությունը ոչնչով չի տարբերվում մարտի 1-ի գործով եղած դատավարություններից այն առումով, որ դատարանը ճշմարտությունը եւ իրականությունը պարզելու խնդիր չունի: Արդարադատություն իրականացնելու խնդիր չունի: Հակառակը, դատարանը, ինչպես այն գործերով, այնպես էլ այս՝ ստանձնում է նախաքննության մարմնի փաստաբանի դերը, փորձում է որպես հավաստի արձանագրել կեղծ վկաների սուտ վկայությունները: Սա արդեն դատավարություն չէ, սա հաշվեհարդար է, ինչով էլ, արդեն քանի տարի, զբաղված են հայաստանյան իշխանությունները:    

Դատախազի կողմից առաջարկվող պատժաչափերը արդյո՞ք համաչափ են կատարված արարքի հետ:   

Քանի որ դատարանը արդարադատության խնդիր չի լուծում, բնական է, որ կատարված արարք եւ պատժաչափ հարաբերակցությունը պետք է խախտվի: Այս դեպքում այն ավելի քան խախտված է: Մարդկանց զանցանքների կամ չնչին հանցանքների համար դատապարտում են հսկայական պատժաչափերի այն դեպքում, երբ ճչացող հանցագործությունների հեղինակները, մարդասպանները, զինված հարձակումներ իրականացնողները, միայն այն պատճառով, որ իշխանության վերին օղակի այս կամ այն ներկայացուցիչի շրջապատից կամ մտերիմներից են, մնում են անպատիժ:     

Դատարանում Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը ցուցմունք տվեցին այն մասին, որ ՀՀ ոստիկանապետը անձամբ է ֆիզիկական բռնություն կիրառել իրենց նկատմամբ: Ի՞նչ եք կարծում` արդյո՞ք ոստիկանապետի անձնական ներգրավվածությունը ազդել է դատախազի կողմից առաջարկվող պատժաչափերը որոշելու վրա:   

Այս պատմության մեջ ինձ համար ոստիկանապետի կամ առանձին բարձրաստիճան պաշտոնյայի ներգրավվածությունը նշանակություն չունի: Այն, որ սպան, նման բարձրաստիճան պաշտոնյան ֆիզիկական ուժ է կիրառում ձերբակալված անձի նկատմամբ, ամոթ է: Ավելին ասել այս կապակցությամբ չարժե: Բայց դատախազի այս կարգի պատժաչափեր պահանջելը պայմանավորում եմ ոչ թե առանձին պաշտոնյայով, այլ երկրի քաղաքական իշխանությամբ: Դատախազը ոչ թե ոստիկանապետի, այլ Բաղրամյան 26-ի կամքն է կատարում:     

Ինչպե՞ս կորակեիք անչափահաս Շահեն Հարությունյանի համար 5 տարվա ազատազրկում առաջարկելը:   

Շահեն Հարությունյանին դատապարտելը ինքնին անտրամաբանական է: Անգամ կադրերը դիտելիս է պարզ դառնում, որ նա իր հորն է պաշտպանում, մի բան, որ կաներ յուրաքանչյուր մարդ, առավել եւս՝ պատանի: Մինչ դատախազի խոսքը ես վստահ եմ եղել, որ պատանուն ընդհանրապես չեն դատապարտի, որ նրա նկատմամբ որեւէ կարգի պատիժ չեն սահմանի, որ կբավարարվեն Շանթով: Այժմ արդեն պարզ է, որ նա դատապարտվելու է: Արդեն կարեւոր էլ չէ, թե ինչ պատժաչափի կամ ինչ տեսակի ազատազրկման, բայց դատապարտելու են: Սա ցավալի է: Ակնհայտ է, որ մեր իշխանությունները առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ իրենց մեջ եղած չարությամբ: Նրանց մեջ եղած չարության պաշարն այնքան մեծ է, որ առանց աչք թարթելու պատրաստ են բանտ ուղարկել անչափահաս պատանուն:   

 Արման Ղարիբյան
Լուսանկարը` «Ֆոտոլուր»-ի
1669
Print
հարցազրույց
Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում վարկաբեկել բարեփոխումները 23.12.2017 | հարցազրույց

Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում վարկաբեկել բարեփոխումները

Պարոն Հարությունյան, հայտնի է, որ նոր դատական օրենսգրքով կառուցվածքային փոփոխություններ են արվելու, մասնավորապես, ստեղծվելու է Երևան քաղաքի դատարան: Ինչո՞ւառաջացավ այս անհրաժեշտությունը և ինչ է տալիս սա դատական համակարգին: 


անչափահասի համար 5 տարվա ազատազրկումը նման է ցմահ բանտարկության 9.10.2014 | հարցազրույց

անչափահասի համար 5 տարվա ազատազրկումը նման է ցմահ բանտարկության

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նիլս Մուզնիեկսն այսօր ամփոփեց Հայաստան կատարած իր հինգօրյա այցի արդյունքները: Հանձնակատարին ամենից շատ մտահոգել էր Հայաստանում գենդերային անհավասարության ցուցանիշն ու դատական մարմնի անկախության խնդիրը: Ներկայացն

եթե ոստիկանապետն է վախենում բերման ենթարկել, ինչու դատավորը չվախենա 7.10.2014 | հարցազրույց

եթե ոստիկանապետն է վախենում բերման ենթարկել, ինչու դատավորը չվախենա

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի գործով դատավարությունը, որն ընթանում է Գորիսի դատարանում, այսուհետև կընթանա մարզպետի խիստ հսկողության ներքո: Վախն ու սարսափը տիրում են նաև դատարանում՝ դատարանի աշխատակազմի շ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: