լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
8.09.2014 | հարցազրույց

«եթե Շահենը չպաշտպաներ հորը, վաղը չէր պաշտպանի նաեւ հայրենիքը»

«եթե Շահենը չպաշտպաներ հորը, վաղը չէր պաշտպանի նաեւ հայրենիքը»
Այսօր մեղադրող դատախազը դատարանին միջնորդել է 5 տարվա ազատազրկման դատապարտել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդուն` 15-ամյա Շահեն Հարությունյանին: Առաջադրված մեղադրանքի եւ առաջարկվող պատժի շուրջ զրուցեցինք Շահենի մոր` Ռուզաննա Բադալյանի հետ:  

Շահենի արարքում ընդհանրապես խուլիգանություն չկա, ես դա որպես մայր չեմ ասում, այլ որպես մարդ, ով տեսնում է, թե ինչ է կատարվում իրականում: Ցանկացած մարդ, երեխա, ով ճիշտ դաստիրականություն է ստացել և գիտի պաշտպանել իր հարազատներին, նման իրավիճակում նույնկերպ կվարվեր, ինչպես վարվել է Շահենը: Ադեկվատ են եղել իր գործողություններն այդ պահին, ցանկացած երեխա, երբ տեսնի, որ 4-5 հոգով հարձակվել են իր հոր վրա, ձեռքին եղածով կհարվածեր: Եւ եթե Շահենը այդ օրը չպաշտպաներ հորը, վաղը մորը չէր պաշտպանելու, նաեւ հայրենիքը: 

Դուք կարծում եք, որ Ձեր որդուն առաջադրված մեղադրանքը ևս քաղաքական պատվե՞ր էր: 

Շահենին դեպքից 5 ամիս հետո մեղադրանք առաջադրելը, երբ նրա գործողություններն ի սկզբանե բացահայտ են եղել, նշանակում է, որ դա պատվեր էր, այդպիսով փորձել են ճնշում գործադրել Շանթի վրա: Եվ այսօր 5 տարվա ազատազրկում առաջարկել 15-ամյա տղային, նշանակում է ակնհայտ ճնշում գործադրել նրա վրա իր պայքարի համար, փորձում են արդեն այս տարիքից մեկուսացնել նրան: Եվ սա առաջին հերթին ուղղված է մեր հասարակությանը, առանց այդ էլ ակտիվ հասարակություն չունենք, իսկ Շահենի նման երեխաներին այսպիսի մեղադրանք առաջադրելն էլ ավելի կճնշի հասարակությանը: 

Դատախազի առաջարկած պատիժն անակնկա՞լ էր Ձեզ համար: 

Ինչ-որ չափով անակնկալ էր, քանի որ ամբողջ դատական պրոցեսին հետեւել ենք եւ տեսել ենք, որ ոստիկանության ցուցմունքները ծիծաղաշարժ էին, եւ մեղմ պատժի հույս էր առաջացել: Լրիվ արդարացում, բնականաբար, այս իշխանություններից չէինք սպասում: Այսօր մեղադրյալի աթոռին նստած մարդկանցից բոլորը անհատներ են, խուլիգանության ոչ մի նշույլ իրենց մեջ չեն կրում եւ նրանցից ոչ ոք արժանի չէ առաջարկվող պատժին: 

Ինչպե՞ս է Շահենի տրամադրությունը: Նա ընկճվե՞լ է առաջարկվող պատժաչափից: 

Շահենը հենց սկզբից էլ, երբ իրեն նոր մեղադրանք էին առաջադրել, պատրաստ էր, գուցե փոքր է, չի գիտակցում դրա լրջությունը, բայց ինքը պատրաստ է կրելու զրկանքներ: Նա չի փոշմանել իր արարքի համար եւ եթե կրկին նման իրավիճակ առաջանա, իր գործողությունները նույնը կլինեն: Կալանավայրում հայտնվելու վտանգը նրան չի ընկճում,ասում է` ինչ է եղել,մի քանի տարի է, կնտսեմ, էլի դուրս կգամ, հանուն արդարության կարելի է եւ ազատազրկվել: 

Դուք պատկերացնո՞ւմ եք, որ շուտով Ձեր որդուն կարող են ազատազրկել: 

Ես պատրաստ չեմ եւ ես չեմ հանդուրժի այդ տարիները…չգիտեմ` ինչ պետք է անեմ, բայց որդիս չպետք է հայտնվի ճաղերի հետեւում: Նա խուլիգան չէ, թող խուլիգաններին փնտրեն փողոցներում, իրենց մեջ: Շահենն այնպիսի բարձր արժեքներով է օժտված, որ հեռու է խուլիգանությունից: Եթե տղաս հայտնվի մանկական գաղութում, որտեղ չգիտեմ ինչ կարգի մարդիկ են, ես չգիտեմ, թե նրա ճակատագիրը ոնց կխեղվի: Ես չեմ գովում իմ տղային, բայց նրա նման երեխաները հիմա շատ քիչ են: Մենք տեսնում ենք, որ հիմա երեխաները իրենց ծնողներին սիրում ու հարգում են միայն նվերների, փողի կամ իշխանության համար, համատարած այս արժեքներով երեխաներն են: Իսկ Շահենը անմնացորդ նվիրված է իր հորը` միայն իր գաղափարների համար, նվիրված է նաեւ հայրենիքին: Երբ սահմանում մի փոքր լարվածություն էր եղել վերջերս, Շահենն ասում էր` ես կգնամ կկռվեմ հանուն մեր երկրի: Այս իշխանությունները փորձում են այս երեխաներին էլ փչացնել, վերացնել: 

Իսկ Շահենի առօրյա կյանքի վրա ինչպե՞ս է անդրադարձել այս ամբողջ նախաքննական եւ դատավարական գործընթացը: 

Շահենի կյանքը խաթարվել է նոյեմբերի 5-ից հետո: Նա շատ արագ հասունացավ, եւ ես շատ ցավում եմ դրա համար, որովհետեւ իր մանկության քաղցր տարիները միանգամից վերածվեցին պայքարի տարիների: Նա կտրվել է այն ամենից,ինչով հետաքրքրվում են իր հասակակիցները:  

Ոմանք քննադատում են Շանթին` ասելով, թե նա չպետք է որդուն ներգրավեր այս պատմության մեջ: Դուք ինքներդ կշտամբո՞ւմ եք Շանթին, թե՞ կարծում եք, որ նա ճիշտ է վարվել:  

Այնպես չի եղել, որ Շանթը միտումնավոր տղային ներքաշել է կռվի մեջ, այդ օրվա երթը խաղաղ երթ էր եւ այդ օրվա երթը վերջին ցույցն էր, որին Շահենը մասնակցելու էր, որովհետեւ որքան էլ որ ինքը ցանկանում էր լինել Ազատության հրապարակում, այնուամենայնիվ, խոսք էր տվել, որ այդ երթից հետո ֆիզիկապես էլ չի մասնակցելու: Իհարկե, ոչ մի մայր էլ չի ցանկանա, որ իր որդին նման իրավիճակում հայտնվեր, բայց այսքանով հանդերձ ես ուրախ եմ, որ նման որդի ունեմ, իմ որդին չէր կարող այլ կերպ լինել, մենք ենք նրան այդպես դաստիարակել: 

Ինչպիսի՞ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակում: 

Այս ամենի ելքն այն է, որ ժողովուրդը համախմբված դուրս գա պայքարի հանուն իր իրավունքների: Եւ թող ոչ ոք չկարծի, թե այս անարդարությունն իր դուռը չի թակում: Բոլորի դուռն էլ թակում է ամեն օր: Եվ մարդիկ վերջում իրենց լռության համար պատասխան են տալու եւ շատ ծանր հետեւանքներ են կրելու: 

 Արման Ղարիբյան
Լուսանկարը` Թեհմինե Ենոքյանի
2385
Print
հարցազրույց
Եթե Դավիթ Հարությունյանը կարծում է՝ խնդիր կա, թող դիմեն Սահմանադրական դատարան 6.07.2018 | հարցազրույց

Եթե Դավիթ Հարությունյանը կարծում է՝ խնդիր կա, թող դիմեն Սահմանադրական դատարան

Forrights.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ պաշպանության և ներքին գործերի նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը:

-Պարոն Քոչարյան, այսօր կարծիք կա, որ «Մարտի մեկի» գործով որպես վկա ներգրավված և հարցաքննության կանչված Ռոբերտ Քոչարյա

Դատական համակարգի առողջացման հարցն ամենակարևորն է։ Այ դա է իսկական հեղափոխությունը։ (տեսանյութ) 11.05.2018 | հարցազրույց

Դատական համակարգի առողջացման հարցն ամենակարևորն է։ Այ դա է իսկական հեղափոխությունը։ (տեսանյութ)

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը շատերի մոտ հույսեր է արթնացրել, որ դատաիրավական համակարգը կվերափոխվի, կգտնի անկախություն և կոնկրետ գործերով մենք կունենանք արդար դատավճիռներ։ Դատարանի որոշմամբ փոփոխվեց Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանավորումը։ Դատական համակարգում &

եկել է  ժամանակը, երբ  իշխանությունը պետք է նաև իր ոտքը տրորի (տեսանյութ) 5.02.2018 | հարցազրույց

եկել է ժամանակը, երբ իշխանությունը պետք է նաև իր ոտքը տրորի (տեսանյութ)

Հարցազրույց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի հետ: 

Պարոն Զադոյան, դուք այն մարդկանցից մեկն եք, ում անունը ամեն

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: