լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
29.04.2013 | հարցազրույց

ինչ է կատարվել սպանության սենյակում

ինչ է կատարվել սպանության սենյակում
Ոստիկանության Չարենցավանի բաժնում ապրիլի 13-ին մահացած Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով Ապրիլի 26-ին մեղադրանք է առաջադրվել քրեական բաժնի պետ Աշոտ Հարությունյանին`  պաշտոնական լիազորություններն անցնելու և  անզգուշորեն ծանր հետևանք առաջացնելու համար: Աշոտ Հարությունյանի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Սեդա Սաֆարյանը, ով և պատասխանում է մեր հարցերին:   

Տիկին Սաֆարյան, դատական առաջին նիստում շատ մեծ ընդվզում կար ևձեր, և ձեր պաշտպանյալի հարազատների կողմից, մասնավորապես,Խալաֆյանի մահվան հետ կապված ձեր պաշտպանյալի անմիջականառնչության առումով: Եթե այդ հանգամանքը հիմնավորող փաստեր կան,ապա ներկայացրեք:   

Նման մեղադրանք առաջադրելու համար թուլատրելի և վերաբերելի ապացույց կարող է լինել  միայն փորձագետի եզրակացությունը` դատահոգեբույժի, դատահոգեբանի և այլն, սակայն  հետաքրքիր շտապողականությամբ, ինձ թվում է անգամ նախապես պատրաստի սցենարով Աշոտ Հարությունյանին առաջադրել են  309-ի 3-րդ մասը. պաշտոնական լիազորությունների անցում, որն անզգուշաբար առաջացրել է ծանր հետևանք(նախատեսում է 6 –ից 10 տարի ազատազրկւմ):   

Աշոտ Հարությունյանի նկատմամբ տարվել է կանխակալ քննություն, որն արգելք է հանդիսացել Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքները օբյեկտիվորեն բացահայտելու համար: Նախաքննական մարմինը բաց է թողել այնպիսի կարևոր  հանգամանքներ , ինչպիսին  դեպքի կատարման բուն նկարագիրն է: Եթե անգամ ընդունենք ամբաստանյալների կողմից տրված դեպքի  նկարագիրը և դրանք համադրենք դատաբժշկական եզրակացության  հետևությունների հետ, միևնույնն է  ինձ համար շատ հանգամանքներ մութ են մնացել: Նույնը Աշոտ Հարությունյանի համար, քանի որ  դեպքի կատարման և դրան նախորդող պաերին իմ պաշտպանյալը ոստիկանության բաժնում չի եղել: Թե իրականում ինչ է կատարվել այդ սենյակում ամբաստանյալները պետք է դետալ առ դետալ վերականգնեն, որպեսզի Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքների ամբողջական պատկերը վերականգնվի:   

Ես իմ պաշտպանյալին մեկուսացված չեմ դիտում այդ հանգամանքների հետ կապված և գործի հանգամանքները բացահայտելու համար նրա ցուցմունքներն էլ եմ կարևորում, քանի որ որոշ դետալներ Աշոտ Հարությունյանը պիտի ասի, ինչը և կարող է ամբողջացնել Վահան Խալաֆյանի հետ տեղի ունեցածի իրական պատկերը:   

Մեխանիզմը, որով ի սկզբանե Ինքնասպանություն է որակվել է, ինձ հավատ չի ներշնչում: Եթե Վահան Խալաֆյանն ուզում էր ինքնասպան լիներ, ապա հագուստը չէր բարձրացնի ու նոր խփեր իրեն, միանգամից կխփեր ու ինքնասպան կլիներ: Ինձ համար անընդունելի է այն հանգամանքը, թե իբր Վահան Խալաֆյանը հնարավորություն է ունեցել այդ սենյակում շրջել. պահարանի դուռը բացել, դանակը վերցնել և դա այն դեպքում, երբ նրան հսկել են ոստիկանության երեք աշխատակիցներ: Այնպիսի տպավորություն է, որ Վահան Խալաֆյանն է այդ երեք ոստիկաններին հսկել և ոչ թե ոստիկանները նրան: Նախաքննական մարմինը Վահան Խալաֆյանին հսկող ոստիկաններին հարցեր չի տվել այն մասին, որ երբ Խալաֆյանը տեղաշարժվում էր սենյակում, ով ինչ էր անում: Ասենք, եթե Վահանը պահարանի դուռը բացեց, ով ինչ արեց, երբ դանակը վերցրեց, ինչ արվեց և եթե իսկապես ուզում էին կանխել ինքնասպանությունը, ինչպես ներկայացվում է քրեական գործում, ապա, երբ Վահանը գնում էր դեպի պահարանը, արդեն իսկ պիտի կանխեին: Ակնհայտ է, որ այնտեղ կատարվել է մի բան, որն ինձ համար էլ է մնում չփարատված:   

Եթե անգամ ընդունեմ, որ իմ պաշտպանյալն ապտակել է Վահանին, ապա իմ պաշտպանյալի և Վահան Խալաֆյանի ինքնասպանության գործողություններում պատճառահետևանքային կապը, մեղմ ասած, համոզիչ ու հաստատուն չէ:  Գոնե դատարանում քննությունը պիտի կատարվի բազմակողմանի, ամբաստանյալներին ուղղված բուն հարցադրումները պետք է վերաբերեն ինչպես պաշտոնական լիազորությունների անցմանն, այնպես էլ Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքների բացահայտմանը, որպեսզի պատկերն ամբողջացվի ու իրականությունը բացահայտվի:   

Ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ ձեր պաշտպանյալը, ինչպես դուք եք պնդում, այդ օրը հիմնականում բացակայել է ոստիկանության բաժանմունքից և անմիջական հսկողը չի եղել, բայց նրան է առաջադրվել ծանր մեղադրանք: Որն է ձեր պաշտպանյալի պատասխանատվությունը և ինչով է առաջնորդվել նախաքննական մարմինը նման մեղադրանքառաջադրելիս:   

Կարծում եմ, որ նախաքննական մարմինը Մորիս Հայրապետյանին դրդել է, որ իմ պաշտպանյալի նկատմամբ տա նման ցուցմունքներ: Նախաքննական մարմինը Մորիս Հայրապետըանին պաշտպանելու խնդիր է ունեցել և օգտվել է վերջինիս ու իմ պաշտպանյալի միջև առկա բարդ հարաբերություններից, ինչի մասին իմ պաշտպանյալը մանրամասն ցուցմունք կտա դատարանում:   

Նշեմ, որ Մորիս Հայրապետյանին ապրիլի 23-ին, ավելի վաղ, քան իմ պաշտպանյալին, մեղադրանք է առաջադրվել 309-ի 3-րդ մասի հատկանիշներով և երբ վերջինս ցուցմունքներ է տվել Աշոտ հարությունյանի դեմ, նրա նկատմամբ խափանման միջոցն ու մեղադրանքի որոշումն անմիջապես փոխվել է  և նա հայտնվել է ազատության մեջ, ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Իմ պաշտպանյալն այդ ցուցմունքները որակել է որպես սուտ ցուցմունքներ:   

Կարծում եմ, իրավապահ համակարգում աշխատելաոճ ու ձեռագիր է դարձել մեկի միջոցով մյուսի դեմ գործ սարքելն ու նրան աղբոտելը: Այդ ցուցմունքներն արժանհավատ չեն ոչ մեկիս համար: Մորիս Հայրապետյանի ցուցմունքները հաստատելու համար նախաքննական մարմինը որպես ապացույց այլ ցուցմունքներ ձեռք չի բերել: Ցավալին այն է, որ եթե ապացուցողական առումով գնահատենք այդ ցուցմունքները, ապա մի բան Մորիս Հայրապետյանն է ասել, մի բան Աշոտ Հարությունյանը, հետաքրքիր է, թե ինչու է նախաքննական մարմինը հավատացել Մորիս հայրապետյանին և ոչ Աշոտ Հարությունյանին: Այսինքն գործով համոզիչ քննություն չի տարվել ամեն ասպեկտով: Եվ այսօր այդ չփարատված կասկածներն ի վնաս իմ պաշտպանյալի է աշխատում:   

Այսօր հանրության մեջ ձևավորված է այն համոզմունքը, որ ոստիկանության բաժանմունքներում բռնություն և այլ վատ բաներ են կատարվում, ինչը ես ևս չեմ հերքում: Եթե մենք տասը գործ վերցնենք և այդ ապացույցների թույլատրելիությունը քննարկենք, կտեսնենք, որ դրանք թույլատրելի ճանապարհով չեն վերցվել: Հենց միայն  այն փաստը, որ ոստիկանությունը չի կարողացել մի կասկածյալի կյանքը երաշխավորելու համար սենյակ ընտրել, ապա սա արդեն ոստիկանության համար խնդիր է: Եվ երբ ես այդ կապակցությամբ հարց եմ ուղղում ոստիկաններին, որևէ մեկը չի կարողանում ասել, թե ով պետք է այդ միջոցները ձեռնարկեր: Սա արդեն խնդիր է:  Ոստիկանական համակարգում փտած իրավիճակ է ստեղծվել: Ոստիկանները  անգրագետ են, չգիտեն իրենց պաշտոնական լիազորությունները:  Այս մեղադրանքը, որ դրված է իմ պաշտպանյալի վրա ուղիղ հարվածում է ոստիկանության այն աշխատակիցներին, ովքեր Վահան Խալաֆյանին բերել էին ու բերման  որոշում պիտի կայացնեին: Փաստացի, այսօր Աշոտ Հարությունյանին մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ Մորիս Հայրապետյանն ու Համլետ Դավթյանը չեն կարողացել բերման որոշում կայացնել:   

Եթե իմ պաշտպանյալին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել և համակարգի պատիվն ուզում էր այս ձևով փրկեր, կարծում եմ հակառակն է տեղի ունեցել, համակարգին ընդհանրապես ցեխն է մտցրել այսպիսի մեղադրանք առաջադրելով Աշոտ Հարությունյանին: Այն, որ միայն իմ պաշտպանյալն է թիրախ դարձել, էլի չի խոսում ոստիկանության օրինական գործունեության մասին:   Մորիս Հայրապետյանի խափանման միջոցի փոփոխությունընախաքննական մարմինը բացատրում է նրանով, որ վերջինսհամագործակցել է իրենց  հետ և նպաստել է հանցագործության բացահայտմանը: Սա իրո՞ք լուրջ մեխանիզմ է մեր իրավապահհամակարգում:   

Մորիս Հայրապետյանի նկատմամբ առաջադրված սկզբնական մեղադրանքը էական լուրջ փոփոխությունների ենթարկվեց: Դա արտահայտվեց իմ պաշտպանյալի դեմ սուտ ցուցմունքներ տալով և գնահատվեց որպես հանցագործության բացահայտմանը նպաստող հանգամանք:  

Ըստ Ձեզ, ով  պետք է  պատասխանա տա այդ օրը ոստիկանությունումկատարվածի համար` Աշոտ Հարությունյա՞նը, թե փոխոստիկանապետը,ով դատարանում հայտնեց, որ ինքն է հանձնարարությունները տվել ուհետևել դրանց կատարմանը:   
Կարծում եմ բոլորն էլ իրենց մեղքի բաժինն այդ առումով ունեն: Եթե մեկը անփույթ է եղել, ապա մյուսը պետք է լրացներ, բայց կասկածյալին պահելու պրոցեսի առումով, եթե դու մարդուն բերել տեղավորել ես մի սենյակում, ուրեմն դու նրա անվտանգությունը պիտի ապահովես, քանի որ պատասխանատուն դու ես: Ամեն ինչ պիտի արվեր, որպեսզի նման իրավիճակ չստեղծվեր: Եթե հանձնարարությունները Տոնոյանն է տվել, ինքն էլ պատասխանատուն է դրանց հետևելու: Եթե հիշում եք, ես նրան հարց տվեցի, երբ Աշոտը բացակայել է բաժնից, ով է հսկել, նա պատասխանեց, “ամենքն իրենց”. Այս պատասխանն ինձ մոտ, առնվազն, տարակուսանք է առաջացնում:   

Բացի Աշոտ Հարությունյանից, այնտեղ եղել են ևս երկու պաշտոնատար անձինք` Տոնոյանն ու Հեբոյանը, եթե իմ պաշտպանյալի գործողությունները չէին կարողանում կանխել, գոնե պետք է վերադասը կանխեր: Կամ ներքին խոհանոց գոյություն ունի, քանի վերադասը չի ասում` որոշումներ  չեն կանզմվում, կամ մյուս տարբերակը, որն էլի ոստիկանության օգտին չի աշխատում, որ բերման ենթարկվող անձն իր իրավունքներն ու պարտականություններըը չգիտի, թե երբ ինչ է անելու:   

Գուցե դատարանում նոր հանգամանքներ ի հայտ գան, ով է վերացրել դանակի վրայի մատնահետքերը,  ում մոտ է եղել դանակը, ով է հանել և այլ բազում հարցեր, որոնց վերաբերյալ նախաքննական մարմինը հարցեր չի տվել: Իսկ ինչու այս հարցերի պատասխանները տրված չեն: Եթե անգամ ընդունենք, որ Մորիս Հայրապետյանը ճիշտ ցուցմունքներ է տվել, միևնույն է, համոզիչ հետևություններ չեն արվել: Հենց բուն մահվան հանգամանքների հետ կապված նախաքննական մարմինը ընդհանրապես քննություն չի կատարել: Ես դանակի վրա մատնահետքեերի բացակայության առումով նույն տարակուսանքն ունեմ, ինչը և տարածված է հասարակության մեջ:   

Ինչո՞վ եք դա բացատրում: Նախաքննական մարմինը միտումնավո՞ր է դաարել, ինչ որ մեկին փրկելու համար:   

Ես հայտարարում եմ, որ, այո, միտումնավոր քննություն չի կատարել մահվան հանգամնքները բացահայտելու ուղղությամբ: Ինչպես կարելի էր ապրիլին նման մեղադրանք առաջադրել իմ պաշտպանյալին, երբ դատաբժշկական փորձաքննության պատասխանը ստացվել է հունիս ամսին: Կամ ինչու են բացառել սպանության վարկածը: Հենց սրանով էլ նրանք փակել են քննության ճանապարհը:   

Քննիչի դեպքում դա չի կարող բացատրվել, թե անզգուշաբար է նման քննություն կատարել:    

Ըստ էության, տուժողների համար այնքան էլ կարևոր չէ պաշտոնական լիազորությունների անցում եղել է, թե ոչ, կամ բերման որոշումը ժամանակին գրվել է, թե ոչ: Նրանց հետաքրքրում է այն իրավիճակը, որը պատահել է իրենց տղայի հետ: Եթե դու քննությունը նույնիսկ այդ ֆոնով չես տանում, թե ինչպես և ինչու դա տեղի ունեցավ: Դանակով հասցված երկու հարվածները`մեկը 3 սմ, մյուսը 12 սմ, ինչպե՞ս հասցվեց և որը որից հետո հասցվեց, էլ ի՞նչ քննություն կատարելու մասին է խոսքը: Այս հաջորդականության վերաբերյալ ես դատաբժշկից պարզաբանումներ եմ պահանջելու: Ես այս մասին նախաքննական մարմնին միջնորդություններ ներկայացրել եմ, կարևորելով դրանց բացահայտումը: Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքների բացահայտումը իմ պաշտպանյալին կհեռացնի այն իրավիճակից, ուր նրան տարել և արհեստականորեն տեղավորել են:   

Այսօր այսպիսի քննությամբ հասարակական կարծիք ձևավորելուն ուղղված քարոզչություն է տարվում, քավության նոխազ դարձնելով Աշոտ Հարությունյանին: Բայց ես ունեմ օրինակը, որ հասարակությունը հաճախ կարող է մոլորվել: Երբ Արմեն Պողոսյանին (հանիրավի մեղադրվել է անչափահասին բռնաբարելու մեղադրանքով) մեքենայից դուրս բերեցին, ժողովուրդը հարձակվեց նրա վրա և ուզում էր հոշոտել, սակայն վեց տարի անց միայն պարզվեց, որ նա անմեղ էր: Եվ ես հենց դրա համար չեմ ուզում, որ Աշոտ Հարությունյանը սխալմունքի զոհ լինի, և դատապարտվի սխալի արդյունքում: Կուզենայի, որ լրատվամիջոցներն առողջ հետաքրքրություն ցուցաբերեին բոլոր հանգամանքների վերաբերյալ և այնպես չլիներ, որ հետագայում զղջային:   


   Հ.Գ. Աշոտ Հարությունյանն իր պաշտպան Սեդա Սաֆարյանի միջոցովփոխանցել է, որ պատրաստ է ցուցմունքներ տալ առավել մեծ լսարանի,մասնավորապես, մեծ թվով լրատվամիջոցների ներկայությամբ:    

Լուսանկարը Գագիկ Շամշյանի
Հարցազրույցը` Ժաննա Ալեքսանյանի
775
Print
հարցազրույց
եկել է  ժամանակը, երբ  իշխանությունը պետք է նաև իր ոտքը տրորի (տեսանյութ) 5.02.2018 | հարցազրույց

եկել է ժամանակը, երբ իշխանությունը պետք է նաև իր ոտքը տրորի (տեսանյութ)

Հարցազրույց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի հետ: 

Պարոն Զադոյան, դուք այն մարդկանցից մեկն եք, ում անունը ամեն

Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում վարկաբեկել բարեփոխումները 23.12.2017 | հարցազրույց

Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում վարկաբեկել բարեփոխումները

Պարոն Հարությունյան, հայտնի է, որ նոր դատական օրենսգրքով կառուցվածքային փոփոխություններ են արվելու, մասնավորապես, ստեղծվելու է Երևան քաղաքի դատարան: Ինչո՞ւառաջացավ այս անհրաժեշտությունը և ինչ է տալիս սա դատական համակարգին: 


անչափահասի համար 5 տարվա ազատազրկումը նման է ցմահ բանտարկության 9.10.2014 | հարցազրույց

անչափահասի համար 5 տարվա ազատազրկումը նման է ցմահ բանտարկության

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նիլս Մուզնիեկսն այսօր ամփոփեց Հայաստան կատարած իր հինգօրյա այցի արդյունքները: Հանձնակատարին ամենից շատ մտահոգել էր Հայաստանում գենդերային անհավասարության ցուցանիշն ու դատական մարմնի անկախության խնդիրը: Ներկայացն

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: