լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
28.07.2014 | հարցազրույց

պետք է փորձենք ազատվել այս օկուպացիայից

պետք է փորձենք ազատվել այս օկուպացիայից
Տարբեր բողոքի ակցիաներից բերման ենթարկված ակտիվիստների դեմ ոստիկանության կողմից բազմաթիվ վարչական վարույթներ են հարուցված, որոնք քննվում են ՀՀ վարչական դատարանում: Ակտիվիստների շահերը դատարանում ներկայացնող փաստաբաններից մեկը Արտակ Զեյնալյանն է, ում հետ և զրուցեցինք դատական գործընթացի ընթացքում տեղ գտած դրական և բացասական իրողությունների մասին:

 -         Պարոն Զեյնալյան, վերջին տարիներին ակտիվացել են քաղաքացիական շարժումները, որոնք հանդես են գալիս հանրային շահի պաշտպանության դիրքերից՝ կազմակերպելով ամենատարբեր բողոքի ակցիաներ: Սրան զուգահեռ մենք տեսնում ենք ոստիկանության միջամտությունը, որն ուղեկցվում է ակտիվիստներին բերման ենթարկելու գործընթացով: Տևական ժամանակ է իրավիճակը այսպիսին է:  Ինչ դրական և բացասական միտումներ եք արձանագրել այս ընթացքում: 

-         Դրականը հավանաբար, այն է, որ ակտիվիստները գործնականում ծանոթանում են իրավունքների հետ, իրենց իրավունքների խախտման միջամտության հետ, գիտակցում են, թե ինչպես է դա լինում և տարածվում է գիտելիքներն այս ոլորտում: Ընդհանուր առմամբ բարձրանում է քաղաքացիական ակտիվիստների իրավագիտակցությունը: Բացասականն այն է, որ իշխանությունները որևէ կերպ իրենց վարքագիծը չեն փոխում, ինչպես եղել է 2000-2001թթ-ին, այդպես էլ մնացել է: Ռեժիմի վարչական կալանքի ենթարկելու հոգեբանությունը չի փոխվել: Ըստ էության իրենք օկուպացիոն զորքերի տեղական սպասարկուներն են,  այդպես են իրենց պահում: Լինելով նույն համայնքից, որոշակի արտոնություններ ստանալու համար օկուպացիոն իշխանություններից հնարավորինս ավելի մեծ ճնշում են գործադրում ժողովրդի վրա:

  -         Վարչական դատարանում շուրջ 200 վարչական վարույթներ կան հարուցված ակտիվիստների դեմ: Վերջին շրջանում ոստիկանությունը շատ անգամ հրաժարվում էր դատարան ներկայացրած հայցերից, բայց մյուս կողմից  տեսնում ենք  նաև ոստիկանական բռնի գործողությունները բողոքի ակցիայի մասնակիցների դեմ և նոր վարչական վարույթների հարուցում: Ինչո՞վ եք սա բացատրում:   

-         Բերման ենթարկելու պրոցեսը ոստիկանությունն օգտագործում է մարդկանց պատժի ենթարկելու, հավաքը փչացնելու համար, իսկ թե հետո ինչ կլինի, դա էական չէ: Էդ պահին դա են իրականացնում,  իսկ հետագան կարևոր չէ: Հետագան հյուծող, մաշող ժամանակատար պրոցեսներ են: Իրենք էլ են թույլ, որովհետև իրենց ռեսուրսները սահմանափակ են, չեն կարող սպասարկել այսքան պրոցես: Պետության ռեսուրսներից դուրս է  այսքան պրոցեսները սպասարկելը: Այսինքն, ակտիվումթյունն ավելի մեծ է քան ոստիկանական ռեսուրսները: Ճանապարհային երթևեկության իրավահարաբերությունների մեջ պարզեցրել են ամեն ինչ և միայն թղթով են անում դա, փող են հավաքում, այլապես չեն կարող այդքանը սպասարկել: Հասարակության մեջ համերաշխության ընկալում պիտի լինի, որ ինքն է իրավիճակի ու պետության տերը, իսկ պաշտոնատար անձինք ընդամենը ժամանակավոր ծառայող անձինք են: Պետական պաշտոնատար անձինք էլ պիտի գիտակցեն, որ ժողովրդի ծառայողներն են և ընդամենը նպաստում են այդ շահի պաշտպանությանը, սպասարկմանը, իրավիճակի  բարելավմանը, որպեսզի բնական հարաբերություններն ավելի մեծ էֆեկտ ու արդյունք տան, ինչն իսպառ բացակայում է: Բացակայում է ինքնիշխանության ատրիբուտներից մի քանիսը, տվյալ դեպքում յուրային իշխանությունը, դրա համար է այպիսի կոնֆլիկտային իրավիճակ, յուրային կառավարությունը բացակայում է:   

-         Որպես դրական արդյունք դուք ընդգծեցիք քաղաքացիական ակտիվիստների իրավագիտակցության բարձրացումը: Արդյոք, այդ առումով շատ մեծ չէ՞ անհամապատասխանությունը ոստիկանության աշխատակիցների և  գիտակից քաղաքացիների միջև: Մենք դատարաններում կամ վեճերի ժամանակ տեսնում ենք խեղճ ու տգետ ոստիկանների: 

-         Անհամապատասխանությունը շատ մեծ է: Ոստիկանությունը շարունակում է մնալ նույն սովետական ոստիկանությունը, եթե հիշում եք, այսօրվա դատըական նիստում ես լրացուցիչ միջնորդեցի ոստիկանության ուշադրությունը հրավիրել հանգամանքի վրա, որպեսզի քաղաքացին կատարի ոստիկանի պահանջը: Ոստիկանը պիտի հիմնավորի իր այդպիսի պահանջ ներկայացնելու իրավունքը, այն որ ինք օժտված է պետաիշխանական կարգադրիչ լիազորությամբ, որ իր պահանջը օրինական է՝ համապատասխան հղումով և որ այդ պահանջը չկատարելու դեպքում ինչպիսի հետևանքներ կարող են լինել: Եվ երրորդ՝ ոստիկանը պետք է հնարավորինս ձեռնպահ մնա վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթ նախաձեռնելուց: Դա պետք է հետապնդի բացառապես բացատրական նպատակ, սովորեցնելու, գիտակցությունը բարձրացնելու նպատակ, որովհետև, տվյալ դեպքում քաղաքացին, անձը  ոտնձգություն չի իրականացնում ոստիկանության գրամանատարի նկատմամբ:  Եթե ոսստիկանը ծառայում է հասարակությանը պետք է բացատրի, որ դա հասարակության դեմ է ուղղված: 

-         Բայց իրենք գիտակցում են այն, ինչ հիմա դուք ասում եք: Ընդհանրապես ինչի՞ն են միտված ոստիկանական գործողությունները բողոքի ակցիաների ժամանակ: 

-         Ոչ, իրենք չեն գիտակցում: Նրանք շարունակում են պահպանել սովետական պատժիչ ռեժիմը: Նրանք ծառայում են ռեժիմին: Նրանց գործողությունները միտված են իշխանությունը պահելուն և դա որևէ առնչություն չունի հասարակության հետ: Նրանց վարքագիծը, արհամարական վերաբերմունքը մարդկանց նկատմամբ: Մարդկանց նսեմացնող, իրենց մարդուց բարձր դասող վարքագիծ է:  Վերջին օրինակը Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ ուղղված բողոքի ակցիան է, որի ժամանակ ոստիկանն ասել էր՝ «կատոկ արեք դրանց»: Սա է իրականությունը: 

-         Անդրադառնանք դատարաննի կողմից բավարարված համարվող հայցերին, որոնց մասին դուք ասացիք, որ դրանք ամբողջությամբ բավարարված չեն և չեն արտացոլում ձեր կողմից ներկայացված հակընդդեմ հայցերի պահանջը: Ի՞նչ է դա նշանակում: 

-         Դատարանների կողմից կայացրած, այսպես ասած բավարարված այդ ակտերը շատ վտանգավոր են, ուղղակի մեխանիկական լուծում է տրված: Հսկայական քանակությամբ  ոստիկանության հայցերից այսքանը պիտի բավարարվեն, իսկ այսքանը մերժվեն: Օրինակ, սեպտեմբերի 4-ի մաքսային միության հետ կապված Բաղրամյան 26-ի մոտ բողոքի ակցիայով  բոլոր հայցերը պիտի մերժվեն և բոլորը պիտի պատժվեն: Կամ մեղադրանքը ներկայացվաած է, դուրս են եկել երթևեկելի հատված, պիտի ենթարկվեն պատասխանատվության,միսկ  մնացած դեպքերում ոստիկանության հայցերը պիտի մերժվեն: Ընդհանուր գնահատումից էդպես եմ հասկանում: Ոչ թե իրավունքի հարցն է լուծված, այլ այս դեպքի հետ կապված էդպես են լուծում հարցը: Էդպիսի իրավակիրառում գոյություն չունի: 

-         Այսինքն բավարարված հայցերը քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին չե՞ն վերաբերվում: 

-         Ոչ, դրանք կոնկրետ քվոտային են վերաբերում,դրանով քվոտայի հարց են լուծել, ես այդպես եմ ընկալում: Որ չեն կարողացել ոստիկանության բոլոր հայցերը բավարարել, մի մասը գոնե պիտի մերժեն ինչ որ բան ցույց տալու համար: Սա ձևական բնույթ է կրում, գիտեն, որ այս գործերով դիմելու ենք եվրոպական դատարան: Հայցերի մի մասը չենք բողոքարկել նպատակ ունենալով որոշակի խնդիրներ լուծել ընդհանուր պրոցեսի մեջ՝ տակտիկական նկատառումներից ելնելով, բայց այդ դատական ասկտերը պատճառաբանված դատական ակտեր չեն: Մեր բարձրացված հարցերի պատասխանը տրված չէ, հարցերն առանց քննության են թողնվել: Մեր հայցը բավարարել են, բայց իրավունքի պաշտպանություն չենք կարողացել իրականացնել: Սա, իհարկե , չի վերաբերում Լևոն Բարսեղյանի գործով կայացված դատական ակտին, որը շատ բարձր մակարդակի դատական ակտ էր: Այս դատական ակտերը այդպիսին չեն: Հետագայում, կարծում եմ, մեր բողոքները չեն բավարարվի, վերաքննիչ դատարանը կհաստատի առաջին ատյանի դատական ակտերը: Դատարաններն անկախ չեն լինի: Սա իրատեսական է: 

Պետք է արձանագրենք, որ ակտիվիստները, այդուհանդերձ, շարունակում են պայքարել, չնայած ոստիկանության բռնի գործելաոճին: Ինչքա՞ն կարող է այսպես շարունակվել: Պետք է  պայքարը ավելացնել, շատացնել, որպեսզի նրանք ուղղակի հյուծվեն: Պետք է բոլոր ճակատներով պայքարել, ներպետական դատարաններում բոլոր ատյաններում պայքարել,  տեղեկատվությունը տարածելով պայքարել, պետք է օգտագործել միջազգային կազմակերպություններին իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար, բոլոր ուղղություններով անհրաժեշտ է պայքարել: 

-         Բայց հիմա Հայաստանը սրընթաց  գնում է Մաքսային միություն, որտեղ բոլորովին այլ արժեքներ են, այս առումով ոչ լավատեսական: 

-         Սա սովետական միություն թիվ 2-ն է, որտեղ այլ արժեքային համակարգ էր՝ հակամարդկային էր, առավել իշխանակենտրոն էր և այդ համակարգի հերոսն էր այսօրվա իշխանական համակարգի Միկոյանը: Պետք է փորձենք ազատվել այս օկուպացիայից, որպեսզի մեր իրավունքները պաշտպանված լինեն, որպեսզի կարողանանք ազատվել այս ոստիկաններից ու ոստիկանական համակարգից: Պիտի դառնանք այն երկիրը, որտեղ վարչական պատասխանատվությունը բացառիկ միջամտության ձև է:  Մեր երկրում տարեկան 2 միլիոնի չափ վարչական պատասխանատվության որոշում է կայացվում, որոնցից միայն մեկ ու կես միլիոնը՝ ճանապարհային ոստիկանության կողմից: Ակտիվիստների մի քանի հարյուր գործեր կան վարչական դատարանում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: Մեր երկիրը չի կարող իրեն այսպիսի ճոխություն թույլ տալ  և ռեսուրսները օգտագործել այսպիսի բաների վրա: |Սա անպտուղ բան է, սա անարդյունավետ կառավարում է, սա կոռուպցիա է:        

                                                                                       Ժաննա Ալեքսանյան      
1752
Print
հարցազրույց
Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում վարկաբեկել բարեփոխումները 23.12.2017 | հարցազրույց

Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում վարկաբեկել բարեփոխումները

Պարոն Հարությունյան, հայտնի է, որ նոր դատական օրենսգրքով կառուցվածքային փոփոխություններ են արվելու, մասնավորապես, ստեղծվելու է Երևան քաղաքի դատարան: Ինչո՞ւառաջացավ այս անհրաժեշտությունը և ինչ է տալիս սա դատական համակարգին: 


անչափահասի համար 5 տարվա ազատազրկումը նման է ցմահ բանտարկության 9.10.2014 | հարցազրույց

անչափահասի համար 5 տարվա ազատազրկումը նման է ցմահ բանտարկության

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նիլս Մուզնիեկսն այսօր ամփոփեց Հայաստան կատարած իր հինգօրյա այցի արդյունքները: Հանձնակատարին ամենից շատ մտահոգել էր Հայաստանում գենդերային անհավասարության ցուցանիշն ու դատական մարմնի անկախության խնդիրը: Ներկայացն

եթե ոստիկանապետն է վախենում բերման ենթարկել, ինչու դատավորը չվախենա 7.10.2014 | հարցազրույց

եթե ոստիկանապետն է վախենում բերման ենթարկել, ինչու դատավորը չվախենա

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի գործով դատավարությունը, որն ընթանում է Գորիսի դատարանում, այսուհետև կընթանա մարզպետի խիստ հսկողության ներքո: Վախն ու սարսափը տիրում են նաև դատարանում՝ դատարանի աշխատակազմի շ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: