լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
3.07.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը պետք է տուն դառնար դատապարտյալների համար, բայց դարձավ տանջարան

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը պետք է տուն դառնար դատապարտյալների համար, բայց դարձավ տանջարան
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բնակիչների համար  շուրջօրյա ջրամատակարարումը միշտ էլ արգելված հաճույք է եղել, անհաս երազ: Թեև հիմնարկն իր սեփական ջրհորն ունի, շրջակա գյուղերից անկախ, ջուրն այստեղ միշտ ժամով են տվել: Ամբողջ գիշեր և օրվա մեջ ինչ որ ժամանակահատված կտրել են: Շոգերն ընկնելուն պես քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը որոշել է, որ սա  էլ է շատ դատապարտյալների համար: 

Այժմ ամենանոր և ժամանակակից կալանավայրի՝ «Արմավիրի» բնակիչներին 24 ժամվա ընթացքում ընդամենը չորս, կամ չորս ու կես ժամ ջուր է տրվում՝ 12.30-ից մինչև 2.00 և  երեկոյան 19.00-ից մինչև 21.00: Նրանք գիտեն, որ շուրջօրյա ջրամատակարարումը հնարավոր է, լսել են հարևան գյուղերի բնակիչներից, որ նրանց ջուրը գիշեր-ցերեկ չի անջատվում։ «Պարզապես «Արմավիրի» ղեկավարությունը տնտեսումներ է կատարում մարդկանց հաշվին․», - փոխանցեց մեզ դատապարտյալներից մեկի հարազատը: 

Հենց ջրի ժամը գալիս է, բոլոր խցերում սկսվում է ջրհավաքության պատասխանատու գործընթացը: Ով ինչ ունի՝ 5 լիտրանոց ապակյա բանկաներ, պլաստմասսայե շշեր, լագաններ՝  արագ պահում է ծորակի տակ: Ջրի տարան «Արմավիր» ՔԿՀ-ում հատուկ արժեք ունի: Իհարկե, շշերն արագ տաքանում են: Խցերում անտանելի շոգ է, միջանցիք քամի ստեղծելու հնարավորություն չկա: Կարելի է բացել պատուհանը, բայց անմիջապես մոծակները ներս են լցվում: 

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տեղում ժամանակին ճահճացած հող է եղել: Այն պատկանում էր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին: Պետությունը գնել է Նազիկ Ամիրյանից այս մոծակաշատ հողը, ժամանակակից ստանդարտների համապատասխան կալանավայր կառուցելու համար: Շինարարությունը տևեց 8 տարի՝ 2007-2015 թթ։  2015 թվականին, «Արմավիրի» 4-րդ մասնաշենքի բացմանը մեր կառավարության ներկայացուցիչները լավ թոզ փչեցին արտասահմանցիների աչքերին՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու և  Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, որոնք նույնպես ներկա էին: 

Նրանց համոզել էին, որ սա հրաշալի կառույց է, առաջընթաց քայլ իրենց աջակցությամբ բարեփոխվող քրեակատորաղական ոլորտում, ցույց էին տվել բարեկարգ խցերը,  սանհանգույցը: Իրականությունը սակայն այլ է։ «Արմավիրի» խցերում չկա օդափոխություն, սանհանգույցներն առանց հատականցքի են, անձնական իրերի համար նախատեսված դարակները նեղ են և անհարմար: 2 տարվա կալանավայր է, բայց խցերը քանդվում են: Դատապարտյալների հարազատները խցերի հիմնանորոգումներ անելու համար շինանյութ են տանում հիմնարկ, սնունդ, դեղորայք: Անկողնային պարագաները վատ են լվացվում, դոշակներն ու բարձերը ընդհանրապես չեն լվացվում տարիներով։ Կալանավորներն իրենց կեղտոտ դոշակներն են տանում երկարատև տեսակցության սենյակ: 

«Դրանց առանց որձկալու նայել չի լինում: Պետական բարձերը ասես քարի կտոր լինեն: Ծածկոցներն այնքան կեղտոտ են, որ կարելի է դրանք գոմ տանել և փռել կովերի տակ», - պատմում է «Արմավիրի» բնակիչներից մեկի քույրը։ Ամեն ինչ, ներառյալ ներքնաշորերը, բերում են հարազատները: Տղամարդկանց պետական անդրավարտիկները կալանավայրում կատակների առարկա են: Դրանք կարված են անորակ կտորից և այնքան փոքր են, որ կարծես կարված լինեն 10 տարեկան տղաների համար:  Միայն «ամենաանտեր» դատապարտյալները, ում տարիներով ոչ ոք չի այցելում, չեն հրաժարվում դրանցից: 

Քրեակատարողական վարչությունը 2015 թվականի դեկտեմբերին, «Արմավիր» ՔԿՀ-ի բացման կապակցությամբ տարածած հաղորդագրությունից․ «Գործում է լվացքատուն, խոհանոց` կահավորված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Լիովին կահավորված են նաև երկարատև տեսակցության համար նախատեսված 13 սենյակները, գործում է առանձին մանկական սենյակ: Յուրաքանչյուր խուց ապահովված է սանհանգույցով: Կարճատև տեսակցությունների համար սենյակը նախատեսված է միաժամանակ 8 դատապարտյալի տեսակցությունը պատշաճ կարգով ապահովելու համար: 

Հիմնարկում առկա է նաև արհեստագործական 6 սենյակ, գրադարանը համալրված է շուրջ 3 հազար 200 կտոր գրականությամբ, գործում է համակարգչային սենյակ․․․ Գործում է լվացքատուն, խոհանոց` կահավորված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Լիովին կահավորված են նաև երկարատև տեսակցության համար նախատեսված 13 սենյակները, գործում է առանձին մանկական սենյակ»:  

Իսկ ահա ինչ են մեզ հաղորդում  դատապարտյալները, իրենց հարազատների միջոցով․ «Լվացքատուն կա, բայց ես չեմ ուղարկում շորերս, իմ ամեն ինչը ես եմ լվանում։ Գրադարան կա, բայց այնտեղ մարդու չեն տանում, որ նստի, գիրք կարդա, իսկ եթե կարդացող կա, ասում ես, բերում են»։ 

«Մի քանի հատ համակարգիչներ կան, բայց ծրագրեր սովորելու համար ինտերնետ է պետք, մեր ինչի՞ն են պետք համակարգիչներն առանց ինտերնետի»։ «Երկարատև սենյակները մի 2-3 կալանավորներ սարքել, կահավորել են իսկ մնացածը դատարկություն ա, բայց կամաց-կամաց կալանավորներն իրենց հաշվին պիտի կահավորեն և ռեմոնտ անեն։ Խոհանոցը նորմալ ա, եփում են մի քանի հոգի ու կաստրկաների մեջ լցնում են, դնում են «կաշկաների» վրա, տանում են մասնաշենքերում բաժանում։ Մանկական սենյակից գաղափար չունեմ, տեղն էլ չգիտեմ»։ 

«Անտեր մարդկանց կարճատև տեսակցություն տրամադրուն են հեռախոսով։ Բաժանող ապակիյով տեսնուն են իրար ու հեռախոսով իրար հետ խոսում են»։ «Մեր նախկին պետի նմանների համար հիմնարկը քարտուղարուհու հետ սուրճ խմելու ու մի քանի հարուստից կաշառք վերցնելու օֆիս է։ Կալանավորը եթե շինանյութ չբերի, չսարքի, ռեմոնտ չանի, քաոս կլինի։ Աշխատողները թքած ռւնեն խցի ռեմոնտի վրա։ Կարելի է ասել, այս սիստեմը բանտ է, այլ ոչ գաղութ։ Մի քանի տարի հետո այս շենքերը կփլվեն, քանի որ ճահճի վրա է սարքած, ողջ մասնաշենքերի առաջի հարկերը խոնավ են, ահավոր խոնավ»։ 

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը ի սկզբանե նախատեսված էր ազատազրկման մեծ ժամկետի դատապարտվածների համար, և համարվում էր, որ այստեղ պետք է պայմաններ ստեղծվեն հատկապես ցմահ դատապարտվածների համար, որոնք 20 և ավելի տարիներ են անցկացնում անազատության մեջ։ Հիմնարկը պետք է նրանց համար տուն դառնար։ Հետագայում սակայն ՔԿՎ ղեկավարները շեղվեցին իդեալական սոցիալական հիմնարկ ստեղծելու ծրագրից։ Ոչ բոլոր «ցմահներին» տեղափոխեցին այստեղ։ Նրանց մեծ մասը մնացին «Նուբարաշենում»։ «Արմավիր» ՔԿՀ-ում այսօր պահվում է մոտ 700 դատապարտյալ։ 

Հ․Գ․ Ազատազրկված անձինք սովորաբար լրագրողներին բողոքում են իրենց քրեական գործերի ընթացքից, վաղաժամկետ ազատման հանձնաժողովից, հետաքրքրվում են  ներման, կամ համաներման հարցերով, բայց գրեթե երբեք չեն խոսում պահման պայմաններից։ Յուրաքանչյուր կալանավայրում չգրված կանոն է գործում՝ հիմնարկի պայմաններից բողոքել չկա։ Մեր զրուցակիցները՝ դատապարտյալների հարազատները մեզ դժվարությամբ են համաձայնվել խոսել, պայմանով, որ պահենք նրանք անձի գաղտնիությունը 

Սյուզան Սիմոնյան   
3103
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Պարոնա՛յք, կամ վերջ տվեք ՔԿ համակարգում առկա բեսպրեդելին կամ էլ հանդես եկեք հրաժարականներով 20.07.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Պարոնա՛յք, կամ վերջ տվեք ՔԿ համակարգում առկա բեսպրեդելին կամ էլ հանդես եկեք հրաժարականներով

Արդարադատության նախարարի պաշտոնում Արտակ Զեյնալյանի նշանակումը ոչ մի դրական փոփոխություն չի բերել դատապարտյալների կյանքում: Ինչպես նախկինում, այսօր էլ դատապարտյալները բողոքում են ամենատարբեր խնդիրներից՝ ռեժիմի փոփոխության, պայմանական վաղաժամկետ ազատման, որոնք այդպես էլ լուծում չեն ստա

«Ո՞վ պետք է պատասխան տա օրենքը ոտնահարելու ու անմարդկային պայմաններում պահելու համար». Արկադի Վարդանյան 15.07.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

«Ո՞վ պետք է պատասխան տա օրենքը ոտնահարելու ու անմարդկային պայմաններում պահելու համար». Արկադի Վարդանյան

Չնայած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելյան այցի ընթացքում ասաց, թե Եվրամիությունը նախկինում անարդյունավետ կերպով միլիոնավոր դոլարներ է ծախսել օրինակ դատաիրավական բարեփոխումների վրա, սակայն հեղափոխությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում այդ առումով ավելի շատ բան է արվել, Հայաստանի

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը պետք է տուն դառնար դատապարտյալների համար, բայց դարձավ տանջարան 3.07.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը պետք է տուն դառնար դատապարտյալների համար, բայց դարձավ տանջարան

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բնակիչների համար  շուրջօրյա ջրամատակարարումը միշտ էլ արգելված հաճույք է եղել, անհաս երազ: Թեև հիմնարկն իր սեփական ջրհորն ունի, շրջակա գյուղերից անկախ, ջուրն այստեղ միշտ ժամով են տվել: Ամբողջ գիշեր և օրվա մեջ ինչ որ ժամանակահատված կտրել են: Շոգերն ընկ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: