լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
28.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ցմահ դատապարտյալ. այստեղ իրոք շատ արժանավոր մարդիկ կան, ում պետք է ներում շնորհվի (տեսանյութ)

Ցմահ դատապարտյալ. այստեղ իրոք շատ արժանավոր մարդիկ կան, ում պետք է ներում շնորհվի (տեսանյութ)
Հարցազրույց  ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի հետ 

Արթուր, խոսենք վաղաժամկետ  ազատման  հետ կապված խնդիրների մասին, ինչից ամենաշատն են բողոքում դատապարտյալները և մենք էլ գիտենք, որ այն բավարար չափով չի գործում, հատկապես ցմահների պարագայում:  

Վաղաժամկետ ազատման թեման կարծես թե ցմահ ազատազրկվածների խմբին չի վերաբերվում, ու տպավորություն է, որ միտումնավոր չի գործում, որովհետև կան շատ շատերը, որոնք  թեկուզ և հանցագործություն են կատարել, սխալվել են, շատ կոպիտ են սխալվել, բայց իրենք էությամբ այդ մարդիկ չեն: Այստեղ էլ պահպանեցին և ավելացրեցին մարդկային արժեքներն իրենց մոտ, ու պատրաստ են հասարակություն դուրս գալու: Եվ ասեմ, անգամ շատ ավելի արժանավոր հասարակության անդամներ կլինեն, քան շատերը որ հիմա դրսում են: Այստեղ իրենք ունեցել են ժամանակ, անցել են ճանապարհ, որ էապես վերաարժևորեն իրենց առաքելությունը երկրի վրա, պետությունում, ընտանիքում: Իրավիճակն այնպիսին է, որ կարծես չեն էլ ուզում քննարկել վաղաժամկետ ազատման հարցը կամ նայել, թե ով է դիմացինը: Ցմահ դատապարտյալ ա, ուրեմն վերջ ինքը արդեն իսկ մերժված ա: Իմ դեպքում էլ է եղել, որ պետք է ներկայացվեի վաղաժամկետ ազատատման, այստեղի աշխատողները, որ շատ լավ գիտեն թե ինձ, թե իմ պատմությունը, թե ինչպես եմ հայտնվել այստեղ, ասում են, երբ գալիս ա հանձնաժողովը, մի՛ ըմբոստացիր, մի՛ վիճիր, խելոք ասա՝ հա զղջում եմ, կարևորը՝ ազատեն քեզ:  Այսինքն,  պետական աշխատողը ինքը  գիտի, որ արդար ազնիվ բան այնտեղ չկա: Ստացվում է՝ պետք է կեղծեմ, ասեմ այն, ինչ չեմ մտածում: Հենց սա է վատը: Օրենքը պետք է ուղղակի սկսի աշխատել: 

Վաղաժամկետ ազատման համար ներկայացնո՞ւմ են, թե դու ինքդ պետք է դիմես: 

Ոչ, ներկայացնում են: Ներկայացնելուց էլ խնդիրներ կան, արհեստականորեն հետաձգվում ա, այսինքն՝ ադմինիստրացիան պետք է ներկայացնի 15, թե 10 օրվա ընթացքում, բայց ներկայացնում է վերջին օրը, հանձնաժողովը պետք է քննի 45 օրվա ընթացքում, բայց էլի վերջին օրն է քննում: Եվ այդպես տարեց տարի արհեստականորեն ավելի հետ է ընկնում հանձնաժողով ներկայացնելու օրը: Կալաքը երկարում ա, որ կարող են մարդուն ավելի շուտ բաց թողնել, որովհետև ամեն օրը այստեղ մարդու վրա չի կարող դրական լինել: Իմ պարագայում էլ վաղաժամկետի լրանալու պահը մոտ 2-3 ամիս հետա ընկել: Այսինքն, ես պետք է երեք ամիս առաջ ներկայանայի, բայց արհեստական երկարաձգելով երեք ամիս՝ հետ ընկավ: Հետո այստեղ մի բան կա. օրենքը այնպես են գրել, ստացվում է՝ շանտաժի են ենթարկում կալանավորին, այսինքն, եթե հանձնաժողովի որոշումը անտեսեցիր, մտար դատարան, ոչ թե մեկ ու կես տարիով վաղաժամկետ ներկայացնելու իրավունքից կզրկվես,  այլ 3 տարի: Այստեղ դատարանը դառնում է ոչ թե արդարության տուն, այլ հակառակը՝ պատժող: Դա պետության համար բավական վատ հետևանքներ կարող է ունենալ, եթե քաղաքացին դատարանին այդ առումով սկսի նայել: Այստեղ էլ, ինձ թվում ա պետք է վերանայեն օրենքը: 

Գիտեմ, որ դիմել ես վաղաժամկետ ազատման համար, մանրամասներ կպատմե՞ս:  

Այո, դիմել եմ և մերժում եմ ստացել:Առաջին մերժումը բողոքարկել ենք Եվրոդատարան: Ընթացքի մեջ է: Երկրորդ մերժումն էլ փետրվարի վերջին ստացա, պատճառաբանելով, որ ազատության մեջ գտնվելով հնարավոր է ես հանցագործություն կատարեմ, ինչն ինքնին աբսուրդ է: Այսինքն՝ ստացվում է,  որ չկատարածի համար նախապես պատժում են: Բայց ո՞վ է որոշում՝ ես կկատարեմ հանցագործություն, թե չեմ կատարի: Ո՞վ գիտի՝ վաղը ինչ է կատարվելու: Այնտեղ Նաստրադամուսներ չեն նստած: Բոլոր ցմահները մերժվում են նույն պատճառաբանությամբ, ոնց որ ստանդարտ թուղթ ա միայն անուններն է տարբեր, ընդհանուր տեքստը նույնն ա:  

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լավատեսորեն է տրամադրված, որ վաղաժամկետ ազատման հարցում դրական տեղաշարժ կա, ինչ որ բան փոխվելու է: 

Նախարարը ոչ թե պետք է լավատեսորեն տրամադրված լինի, այլ դա իր աշխատանքն ա, պետք է հստակ ասի՝ կլինի՞, թե չի լինի: Շատ լավ կլիներ որ Դավիթ Հարությունյանը, մոտ ապագայում ելույթ ունենար ու ասեր, որ այսինչ ցմահ ազատազրկվածը վաղաժամկետ  ազատվելու ա: Կամ այցելեր  ՔԿՀ և զրուցեր ցմահ դատապարտյալների հետ, որովհետև մենք ներսում ավելի լավ ենք տեսնում օրենքի թե բացերը, թե խոցելի տեղերը: Ուղղակի այցելեն, լսեն ու տեսնեն, թե ինչը կարելի է փոխել, ոնց կարելի է ձևափոխել ու շտկել: Արդեն մոտ 22 տարի է էստեղ եմ, ուղղակի մի արարք, մի վարմունք, մի մոտեցում թող մատնանշեն իմ վարքագծում, որ վայել չի քրիստոնյային, հային, տղամարդուն ու ընդհանրապես մարդկային արժեքներին դեմ է: 

Նկատողություններ ունեմ հեռախոս պահելու համար, դա էլ հարազատներից չկտրվելու համար ա: Ցանկացած մարդ կհասկանա, որ ամեն միջոցի դիմում ես կապ պահպանելու ծնողներիդ, ընտանիքիդ հետ: Օրենքով նախատեսված է զանգահարել տաքսաֆոններով, բայց դրանց սակագները ահավոր բարձր են, րոպեն արժե 150 դրամ, սոցիալապես ո՞ր խավը կարող է իրեն դա թույլ տալ ու ամսվա ընթացքում 40 րոպե: Դա է, բայց եթե լինի ազատ ու սակագները հարմար, բնականաբար մարդը էլ չի փորձի բջջային հեռախոս ձեռք բերի, որ հետո էլ պատժվի դրա համար: 

Նաև այսպիսի խնդիր կա՝ 20 տարին, որ լրանում ա ռեժիմային փոփոխություն է լինում, բայց իմ դեպքում չի եղել: Չգիտեմ ինչ պատճառներով, ինձ տեղյակ չեն պահում,  չեն էլ պատասխանում, երկու տարի է՝ արդեն իմ ռեժիմը չեն փոխում, այսինքն փակից՝ կիսափակ: Երկու անգամ դիմել եմ, ու չեն պատասխանել, բացի իմ դիմելը ադմինիստրացիան էլ է դիմել, վարչությունն է դրա պատասխանատուն: Մարդիկ կան, որոնց փոխել են, բայց ինձ ոչ պատասխանում են, ոչ էլ ասում են, թե ինչու: Պատճառը չգիտեմ, թե ինչու: Ընդհանուր առմամբ ո՞րն ա մարդուն բանտարկելու նպատակը՝ օրինավոր քաղաքացի լինել և օրենքը չխախտել: Բայց դատապարտյալը գալիս է այստեղ, դատապարտվում է ու տեսնում է, որ մարդիկ, ովքեր իրեն դատապարտել են՝ իրենք չեն պահում օրենքը, իրենք թքած ունեն օրենքի վրա: Հիմա մարդիկ ձգտում են պետական պաշտոն ստանալ, որ ինքնապաշտպանվեն, պաշտոնը իրենց պետք է որպես վահան: 

Ասում են, թե նախագահը ներում է շնորհելու մոտ հինգ ցմահ դատապարտյալների, ի՞նչ են մտածում այստեղ, սպասում են, հավատում են, որ նախագահն իրոք ներում է շնորհելու 20 տարի անց: 

Շատ կան տղաների մեջ, որ իրոք հավատում են, ես ինքս ողջունում եմ, Հայաստանը միակ երկիրն ա, որ բարձր պատժաչափ ունեցողին ներում չի շնորհել երբեք: Սա աբսուրդ է, առաջին քրիստոնյա երկիրը, ու դրա հետ մեկ տեղ չկա ներում: Ինձ թվում ա նախագահը պետք է անի դա, ես ինքս երբեք չեմ դիմել ներման խնդագրով ու չեմ էլ պատրաստվում դիմելու, դրա համար կարող եմ ազատ խոսել: Ես ներում չեմ ընդունում իմ պարագայում, որովհետև ես անօրեն եմ դատապարտվել ու ներում խնդրել նշանակում է՝ ինչ-որ ձևով ընդունել, ես չեմ պատրաստվում դա անել: Իսկ այստեղ իրոք շատ արժանավոր մարդիկ կան ում պետք է ներում շնորհվի, հասարակությանն իրենք իրոք պետք են, նույնիսկ որպես օրինակ՝ որ տեսեք, մարդիկ այսքան բանից հետո էլի մնացել են մարդ: Լրագրողներին էլ մի խնդրանք ունեմ, որ չճշտված տեղեկություններ, անուններ չհրապարակեն, որովհետև պատկերացրեք ընտանիքի վիճակը, որի մոտ հույս է ծնվում և պարզվում է, որ դա սուտ էր: 

Արթուր Մկրտչյանի քրեական գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Հարցազրույցը վարեց  Ժաննա Ալեքսանյանը 
Նուբարաշեն ՔԿՀ
1615
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Ցմահ դատապարտյալ. այստեղ իրոք շատ արժանավոր մարդիկ կան, ում պետք է ներում շնորհվի (տեսանյութ) 28.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ցմահ դատապարտյալ. այստեղ իրոք շատ արժանավոր մարդիկ կան, ում պետք է ներում շնորհվի (տեսանյութ)

Հարցազրույց  ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի հետ 

Արթուր, խոսենք վաղաժամկետ  ազատման  հետ կապված խնդիրների մասին, ինչից ամենաշատն են բողոքում դատապարտյալները և մենք էլ գիտենք, որ այն բավարար

Հայաստանն առաջին տեղում է ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով 26.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Հայաստանն առաջին տեղում է ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով

Եվրոպայի 47 երկրների շարքում Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցնում ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով: Համենայն դեպս, դա է վկայում Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության՝ այս շաբաթ հրապարակած զեկույցը:

Ըստ

Այսօր Արկադի Պապյանը դադարեցրել է 40 օրյա հացադուլը 19.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Այսօր Արկադի Պապյանը դադարեցրել է 40 օրյա հացադուլը

 Քիչ առաջ  40 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին մեզ հայտնեցին նրա բարեկամները:  Երեկ՝ հացադուլի 39-րդ օրը Արկադի Պապյանի փաստաբան Ամրամ Մակինյանը մեզ տեղեկացրել էր, որ պաշտպանյալն անգամ հրաժարվել է ջրից. «Այսօր նա նաև ջրից

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: