լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
26.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Հայաստանն առաջին տեղում է ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով

Հայաստանն առաջին տեղում է ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով
Եվրոպայի 47 երկրների շարքում Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցնում ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով: Համենայն դեպս, դա է վկայում Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության՝ այս շաբաթ հրապարակած զեկույցը:

Ըստ այդմ, հայաստանյան բանտերում 2015-ին 28 մարդ է մահացել, ընդ որում՝ հինգը գտնվել են նախնական կալանքի տակ, երեքը՝ դիմել են ինքնասպանության: Ընդհանուր առմամբ, Հայաստանում յուրաքանչյուր 10 հազար կալանավորից 70-ը մահանում է պատժաչափը չավարտած, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է մյուս երկրներում արձանագրված միջին ցուցանիշը:

Առաջինը լինելով մահացության թվով՝ Հայաստանը միաժամանակ Եվրոպայում վերջիններից մեկն է կալանավորների վրա ծախսվող գումարի չափով: Զեկույցը փաստում է, որ միջինում Եվրախորհրդի անդամ երկրներում յուրաքանչյուր ազատազրկված քաղաքացու համար բյուջեից տրամադրվում է մոտ 50 եվրո, Հայաստանում՝ դրանից շուրջ 5 անգամ քիչ՝ 11 եվրոյից մի փոքր ավելի: Այս ցուցանիշով, ի դեպ, Հայաստանից ավելի վատ արդյունք միայն Մոլդովան է արձանագրել:

Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, հայաստանյան բանտերը շարունակում են մնալ ծանրաբեռնված․ յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է հասնում մոտ 130 կալանավոր, ինչը բարձր է եվրոպական մյուս երկրների միջին ցուցանիշից:

Զեկույցը նաև փաստում է, որ չնայած եվրոպացի փորձագետների հորդորներին՝ Հայաստանում իրավապահները շարունակում են նախաքննության ընթացքում լայնորեն կիրառել կալանքը՝ խուսափելով խափանման այլ միջոցներից:

«Բանտերի ծանրաբեռնվածությունը հատուկ է նախկին Խորհրդային Միության ու Արևելյան Եվրոպայի երկրներին», - ասում է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ Լոզանի համալսարանի պրոֆեսոր Մարսելո Աեբին: - «Կալանավորների համամասնությամբ առաջատար երկրները հենց այդ տարածաշրջանում են, այդ՝ առավել պատժիչ մշակույթը եկել է անցյալից: Ի տարբերություն, ասենք, Արևելյան Եվրոպայի, այս երկրները դեռ պահպանում են քրեական քաղաքականությունը, որն առավել խիստ է, շատ դեպքերում սահմանվող պատժաչափերն էլ առավել երկար են»:

Հայաստանում, ըստ զեկույցի, առավել ծանր պատժաչափի՝ հինգ և ավելի տարվա ազատազրկման է դատապարտված կալանավորների 40 տոկոսից ավելին, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է եվրոպական երկրներում արձանագրված միջին ցուցանիշը:

Հակառակ սրան՝ հայաստանյան դատարանները խիստ հազվադեպ են կիրառում մինչև մեկ տարվա ազատազրկումը․ եթե եվրոպական մյուս երկրներում միջինում կալանավորների շուրջ 13 տոկոսն է նմամ մեղմ պատճաչափի դատապարտվում, ապա Հայաստանում այդ ցուցանիշը անգամ 2 տոկոսի չի հասնում:

Հանցանքների շարքում ամենից հաճախ հանդիպում են գողությունը, ոտնձգությունը մարդու սեփականության նկատմամբ ու առողջությանը հասցված վնասը:

Զեկույցում, ի դեպ, առանձնանում են նաև տարածաշրջանի մյուս երկրները: Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը առաջատարներն են կալանավորների համամասնությամբ․ այստեղ յուրաքանչյուր հարյուր հազար բնակչին բաժին է ընկնում մոտ 240 կալանավոր, ինչը շուրջ երկու անգամ գերազանցում է եվրոպական միջինը: Ընդ որում, Թուրքիան այս ոլորտում ռեկորդ է արձանագրել՝ տասը տարվա ընթացքում շուրջ 161 տոկոսով ավելացնելով այս ցուցնաիշը:

Վրաստանն իր հերթին Եվրոպայի առաջատարն է գողութունների համար դատապարտվածների թվով. հարևան երկրում այս ցուցանիշը շուրջ հինգ անգամ գերազանցում է եվրոպական մյուս երկրներում արձանագրված միջինը: 
1227
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
«Ո՞վ պետք է պատասխան տա օրենքը ոտնահարելու ու անմարդկային պայմաններում պահելու համար». Արկադի Վարդանյան 15.07.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

«Ո՞վ պետք է պատասխան տա օրենքը ոտնահարելու ու անմարդկային պայմաններում պահելու համար». Արկադի Վարդանյան

Չնայած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելյան այցի ընթացքում ասաց, թե Եվրամիությունը նախկինում անարդյունավետ կերպով միլիոնավոր դոլարներ է ծախսել օրինակ դատաիրավական բարեփոխումների վրա, սակայն հեղափոխությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում այդ առումով ավելի շատ բան է արվել, Հայաստանի

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը պետք է տուն դառնար դատապարտյալների համար, բայց դարձավ տանջարան 3.07.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը պետք է տուն դառնար դատապարտյալների համար, բայց դարձավ տանջարան

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բնակիչների համար  շուրջօրյա ջրամատակարարումը միշտ էլ արգելված հաճույք է եղել, անհաս երազ: Թեև հիմնարկն իր սեփական ջրհորն ունի, շրջակա գյուղերից անկախ, ջուրն այստեղ միշտ ժամով են տվել: Ամբողջ գիշեր և օրվա մեջ ինչ որ ժամանակահատված կտրել են: Շոգերն ընկ

«Ոչինչ չի փոխվել, ինձ շարունակում են խոշտանգել բանտում». Արկադի Վարդանյան 28.06.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

«Ոչինչ չի փոխվել, ինձ շարունակում են խոշտանգել բանտում». Արկադի Վարդանյան

Արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող քաղաքագետ, քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը, որին հանրությունն առավել հիշում է 2000 թվականին Հայաստանում կազմակերպած բազմահազար ցույցերից, ներման խնդրագիր է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և սպասում է պատասխանի:  &nbs

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: