լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
19.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Այսօր Արկադի Պապյանը դադարեցրել է 40 օրյա հացադուլը

Այսօր Արկադի Պապյանը դադարեցրել է 40 օրյա հացադուլը
 Քիչ առաջ  40 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին մեզ հայտնեցին նրա բարեկամները:  Երեկ՝ հացադուլի 39-րդ օրը Արկադի Պապյանի փաստաբան Ամրամ Մակինյանը մեզ տեղեկացրել էր, որ պաշտպանյալն անգամ հրաժարվել է ջրից. «Այսօր նա նաև ջրից է հրաժարվել: Օրգանիզմը չի կարողանում ջուր ընդունի, անմիջապես հետ է տալիս»: Նա սարսափելի հյուծվել է, կորցրել է շուրջ 20 կգ քաշ: Անցած գիշեր Արկադի Պապյանի վիճակը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, ապա նորից  հետ բերել Նուբարաշեն ՔԿՀ: Չնայած ծանր առողջական վիճակին, նրան շարունակում են պահել խցային պայմաններում: 

Մինչ Պապյանի հացադուլի դադարեցումը, գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հայտնել էր, որ մնում են իրենց տեսակետին և մեղադրանքից չեն հրաժարվում: Սակայն ավելի ուշ դատախազության ներկայացուցիչները ևս այցելել են Պապյանին, անմիջականորեն տեղեկանալու նրա առողջական վիճակի, հացադուլի դիմելու պատճառների և պահանջների մասին: Փաստաբանի փոխանցմամբ խոստացել են օբյեկտիվ քննություն կատարել, ուսումնասիրելմեղադրանքի հիմնավորվածությունը և այկն:  

Արկադի Պապյանը ծնունդով Ոսկեպար գյուղից է ունի 3 անչափահաս երեխաներ, հաշվառված է ՌԴ Կիսելյովսկ քաղաքում, 43 տարեկան է: «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նա հայտնվել էր Կիսելյովսկում կատարված Իգոր Նիկոնովի սպանության համար, 2012 թվականին դատապարտվելով 9 տարվա ազատազրկման: Իգոր Նիկոնովը ՌԴ հանցավոր աշխարհի հեղինակություններից էր, որը հակակրանք ու հակասություններ ունի հայազգի անձանց նկատմամբ, ինչը և հանդիսացել էր, ըստ դատական գործի, սպանության շարժառիթը: 

 Մի քանի ամսից Պապյանի ազատազրկման ժամկետն ավարտվում էր, և նա պետք է հայտնվեր ազատության մեջ, բայց ԱԱԾ-ն կալանավայրում կոռուպցիոն բացահայտումներ արվեց, ինչի հետևանքով «զոն նայողներ» Արկադի Պապյանին և Թամազ Ֆերոյանին անցյալ տարեվերջին նոր մեղադրանքներ առաջադրվեցին, և նրանք տեղափոխվեցին «Նուբարաշեն» ՔԿՀ:    

Հ իշեցնենք, որ նա մեղադրվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր առմամբ մոտ 2․5 մլն դրամի կաշառք տալու համար։ Ըստ քրեական գործի նյութերի, «զոն նայող» Պապյանը՝ կաշառելով քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաներին, փորձել է արտոնություններ ստանալ՝ որ որոշ խցերի դռները բաց  պահվեն, թույլատրվի ազատ ելումուտ այդ խցեր, արգելված իրերի մուտքը, ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործումը, «ղումարը», ինտերնետն ու բջջային կապը:

Պապյանը չի ընդունում մեղադրանքը և իր անմեղությունը փորձում էր հաստատել կյանքի գնով:         
442
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Ցմահ դատապարտյալների բաց նամակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին 13.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ցմահ դատապարտյալների բաց նամակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Հնարավորություն տվեք մեր կյանքի մնացած տարիներն անցկացնել մեր ընտանիքների հետ   

Հարգարժան պարոն նախագահ, արդեն 15 տարի է, ինչ ցմահ դատապարտյալներս պայքարում ենք Հայաստանի  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչար

Արմավիր ՔԿՀ պատժախցում հայտնաբերվել է Մոլդովայի քաղաքացու դին կախված վիճակում 11.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Արմավիր ՔԿՀ պատժախցում հայտնաբերվել է Մոլդովայի քաղաքացու դին կախված վիճակում

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Արմավիր քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության դեպք է գրանցվել։ Ամեն դեպքում, պատժախցում հայտնաբերվել է  երիտասարդի կախված դին։ Նրան օրերս էին տեղափոխել այստեղ։ 

Մեզ հայտնի դարձավ,

ցմահների խնդրին տուժողների տեսանկյունից նայելը նախարարին փակուղի է մտցնելու 10.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

ցմահների խնդրին տուժողների տեսանկյունից նայելը նախարարին փակուղի է մտցնելու

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի այցը «Արմավիր» ՔԿՀ հիասթափեցրել է այնտեղ պահվող 30 ցմահ դատապարտյալներից շատերին: Զեյնալյանը հանդիպել է ցմահականներ Արսեն Արծրունուն, Ստեփան Գրիգորյանին ու Աշոտ Մանուկյանին: Չի ընդունել 8 օր հացադուլ անցկացնող Վաղարշակ Ավետիսյանին, որը գործի վ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: