լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
18.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Արկադի Պապյանը մահամերձ վիճակում է. ՀՔԾ քննիչը գտնում է. կաշառք տալու մեղադրանքը հիմնավոր է

Արկադի Պապյանը մահամերձ վիճակում է. ՀՔԾ քննիչը գտնում է. կաշառք տալու մեղադրանքը հիմնավոր է
Հացադուլ հայտարարած Արկադի Պապյանը ծայրահեղ ծանր վիճակում է: Նա փետրվարի 8-ից սնունդ չի ընդունում: Այսօր հացադուլի 39-րդ օրն է: Քիչ առաջ նրա մոտ էր նրա շահերի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը: Նա Forrights.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Արկադի Պապյանը շատ թույլ է, անկողնուց դուրս չի գալիս: 

«Խոսելու ընթացքում հանկարծ լռում է ու քնում: Այսօր նա նաև ջրից է հրաժարվել: Օրգանիզմը չի կարողանում ջուր ընդունի, անմիջապես հետ է տալիս: Բժիշկների հսկողության տակ է, բայց բժիշկները ոչինչ չեն կարող անել: Նա  բուժօգնությունից  հրաժարվում է», - ասաց փաստաբանը: Արկադի Պապյանը հրաժարվում է նաև իր գործով ցուցմունքներ տալուց: 

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր առմամբ մոտ 2․5 մլն դրամի կաշառք տալու համար։ Ըստ քրեական գործի նյութերի, «զոն նայող» Պապյանը՝ կաշառելով քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաներին, փորձել է արտոնություններ ստանալ՝ որ որոշ խցերի դռները բաց  պահվեն, թույլատրվի ազատ ելումուտ այդ խցեր, արգելված իրերի մուտքը, ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործումը, «ղումարը», ինտերնետն ու բջջային կապը: 

Պապյանը ընկերների և փաստաբանի միջոցով խնդրել է հաղորդել, որ  ինքը չի կատարել այդ արարքը և իր մեղքն ապացուցող ոչ մի փաստ վարույթն իրականացնող մարմինը՝ ՀՔԾ-ն չունի: Նա նաև ասել էր, որ հացադուլից դուրս կգա միայն այն ժամանակ, եթե դատախազությունը գեթ մեկ փաստացի  ապացույց ներկայացնի, այդ դեպքում նա պատրաստ է նաև հրապարակայնորեն ներողություն խնդրել: 

Մենք կապվեցինք նաև ՀՔԾ քննիչ Դավիթ Կոստանդյանի հետ: Նա ընդամենը պատասխանեց. «Ապացույցներ կան և այդ ապացույցները բավարար են իրեն առաջադրված մեղադրանքը հիմնավորելու  համար»: Մեր հարցին, թե ինչ ապացույցներ են ներկայացված Պապյանին, մարդը կյանքի գնով պայքարում է մեղադրանքի դեմ, արդյոք չունեք կասկած, որ սխալվել եք, Կոստանդյանը պատասխանեց. «Արկադի Պապյանի գործը մեր ուշադրության կենտրոնում է , չեմ կարող այս փուլում մանրամասներ ներկայացնել, նախաքննություն է ընթանում, կարող եմ հայտնել, որ պատշաճ քննություն է կատարվում, բոլոր դատավարական ընթացակարգերը պահպանվում են: Նախաքննության որոշակի փուլում Ձեզ կտեղեկացնենք դրա մանրամասներին»: 

Հարցին, թե արդյոք նրան չպետք է տեղափոխեն հիվանդանոց և բժշկական օգնություն տրամադրեն, նույնիսկ իր կամքին հակառակ, եթե մահանում է, նա ասաց. «Իմ կարծիքով, այո, պետք է, եթե անձը դրա կարիքը ունի»: 

Արկադի Պապյանը ծնունդով Ոսկեպար գյուղից է ունի 3 անչափահաս երեխաներ, հաշվառված է ՌԴ Կիսելյովսկ քաղաքում, 43 տարեկան է: «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նա հայտնվել էր Կիսելյովսկում կատարված Իգոր Նիկոնովի սպանության համար, 2012 թվականին դատապարտվելով 9 տարվա ազատազրկման: Իգոր Նիկոնովը ՌԴ հանցավոր աշխարհի հեղինակություններից էր, որը հակակրանք ու հակասություններ ունի հայազգի անձանց նկատմամբ, ինչը և հանդիսացել էր, ըստ դատական գործի, սպանության շարժառիթը:

Մի քանի ամսից Պապյանի ազատազրկման ժամկետն ավարտվում էր, և նա պետք է հայտնվեր ազատության մեջ, բայց ԱԱԾ-ն կալանավայրում կոռուպցիոն բացահայտումներ արվեց, ինչի հետևանքով «զոն նայողներ» Արկադի Պապյանին և Թամազ Ֆերոյանին անցյալ տարեվերջին նոր մեղադրանքներ առաջադրվեցին, և նրանք տեղափոխվեցին «Նուբարաշեն» ՔԿՀ: 

Փաստորեն Արկադի Պապյանը կյանքով է ուզում հաստատել իր անմեղությունը, սակայն  սա դատախազության վրա որևէ կերպ չի ազդում:

 Սյուզան Սիմոնյան
2144
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Ցմահ դատապարտյալների բաց նամակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին 13.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ցմահ դատապարտյալների բաց նամակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Հնարավորություն տվեք մեր կյանքի մնացած տարիներն անցկացնել մեր ընտանիքների հետ   

Հարգարժան պարոն նախագահ, արդեն 15 տարի է, ինչ ցմահ դատապարտյալներս պայքարում ենք Հայաստանի  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչար

Արմավիր ՔԿՀ պատժախցում հայտնաբերվել է Մոլդովայի քաղաքացու դին կախված վիճակում 11.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Արմավիր ՔԿՀ պատժախցում հայտնաբերվել է Մոլդովայի քաղաքացու դին կախված վիճակում

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Արմավիր քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության դեպք է գրանցվել։ Ամեն դեպքում, պատժախցում հայտնաբերվել է  երիտասարդի կախված դին։ Նրան օրերս էին տեղափոխել այստեղ։ 

Մեզ հայտնի դարձավ,

ցմահների խնդրին տուժողների տեսանկյունից նայելը նախարարին փակուղի է մտցնելու 10.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

ցմահների խնդրին տուժողների տեսանկյունից նայելը նախարարին փակուղի է մտցնելու

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի այցը «Արմավիր» ՔԿՀ հիասթափեցրել է այնտեղ պահվող 30 ցմահ դատապարտյալներից շատերին: Զեյնալյանը հանդիպել է ցմահականներ Արսեն Արծրունուն, Ստեփան Գրիգորյանին ու Աշոտ Մանուկյանին: Չի ընդունել 8 օր հացադուլ անցկացնող Վաղարշակ Ավետիսյանին, որը գործի վ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: