լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
16.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

36 օր հացադուլ. Արկադի Պապյանը կյանքի ու մահվան սահմանին

36 օր հացադուլ. Արկադի Պապյանը կյանքի ու մահվան սահմանին
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում 36 օր հացադուլ անցկացնող Արկադի Պապյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ 

Նրա վիճակն այսօր կտրուկ վատացել է, անգամ չի կարողանում պառկած տեղից վեր կենալ և նստել։ Արկադիի փաստաբան Ամրամ Մակինյանը քիչ առաջ է տեսակցել հացադուլավորի հետ․ «Ինձ ասաց, որ երեկ գլխապտույտի հետևանքով ընկել է ու անգամ չի կարողանում ջուր ընդունել»։ 

Կյանքի ու մահվան սահմանագծին գտնվող դատապարտյալին փրկել կարող է միայն Գլխավոր դատախազությունը․ «Պիտի օբյեկտիվ քննության առումով միջոցներ ձեռնարկվի։ Դրա արդյունքում կպարզեն, որ Արկադիին առաջադրված մեղադրանքը հիմնավոր չէ ու այս մարդու բարձրացրած ձայնն էլ անհիմն չէ»։ 

Հիշեցնենք, Վանաձոր ՔԿՀ նախկին դատապարտյալ Արկադի Պապյանին նոր մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ նա կաշառել է Վանաձոր Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը։ Փաստաբան Մակինյանի փոխանցմամբ՝ Արկադի Պապյանը դուրս կգա հադացուլից միայն մեկ դեպքում՝ եթե նախաքննական մարմինը հրաժարվի առաջադրված մեղադրանքից․ «որովհետև մեղադրանքը հիմնավոր չի»։ Արկադի Պապյանին հսկում են բժիշկները։ Նա հրաժարվում է տեղափոխվել Դատապարտյալների հիվանդանոց․ 

«Ասաց անգամ բուժօգնությունից է հրաժարվելու։ Սարսափելի իրողություն է սա։ Բայց նախաքննական մարմինը չի ուզում հրաժարվել, որ իրականում առաջադրված մեղադրանքը հիմնավոր չէ»։ Նախաքննական մարմինը բազմիցս անտեսել է փաստաբանի ներկայացրած բողոքներն ու միջնորդությունները, ստանդարտ պատասխաններ են տրվում։ Փաստաբան Մակինյանը նաև նշեց՝ գրավոր կերպով դիմելու է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ իրավիճակին անհապաղ միջամտելու համար։ 

Արկադի Պապյանը շարունակում է հանդիպում պահանջել ՀՔԾ ղեկավարի և Գլխավոր դատախազի հետ։ Մեկ շաբաթ առաջ Արկադիին են այցելել Դատախազության Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման, օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազը և տվյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը։  

Forrights․am-ը Արկադի Պապյանի ծայրահեղ ծանր վիճակի մասին այսօր տեղեկացրեց  Դատախազությանը։ Գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանի պատասխանները մեղմ ասած հուսադրող չէին։ Արդյո՞ք Գլխավոր դատախազությունը մտադիր չէ ևս մեկ հանդիպում ունենալ Արկադիի հետ և փորձել ընդհանուր եզրահանգման գալ։  Պարոն Աբրահամյանը շտապեց հիշեցնել 7 օր առաջվա նախորդ երկու այցերը․ 

- Իրեն այն ժամանակ բացատրվել է ամբողջությամբ։ Իր հիմնական պահանջն այն է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։ Բայց փաստական հանգամանքներ կան, որ դա թույլ չեն տալիս։ Իր անմեղությունը, ինչի վրա ինքը պնդում է, կարող է հաստատվել միայն դատական կարգով։ Նրան հավաստիացվել է, որ եթե քրեական հետապնդում է իրականացվում, իր բոլոր իրավունքներն այդ շրջանակներում պաշտպանվելու են։ Անհիմն հետապնդում բացառվում է ուղղակի։ Ամեն ինչ լինելու է իրենց տեսադաշտում և մասնակցությամբ։ 

 Գոռ Աբրահամյանին հիշեցրինք՝ դատապարտյալն արդեն 36-րդ օրն է հացադուլի մեջ և ծայրահեղ վիճակում է։ Դատախազությունն իր անելիքը չի՞ տեսնում, հաշվի առնելով, որ Արկադի Պապյանի պահանջների հասցեատերը հենց այդ կառույցն է, թե՞ բավարարվում են միայն երկու անգամ այցելությամբ։ 

- Այն, ինչ որ իրենից կախվածը կարող էր, Դատախազությունը անել․․․ էս պայմաններում, իհարկե շատ վատ ա։ Իրեն հորդորել է դուրս գալ այդ վիճակից, ավելորդ անգամ երաշխիքներ տալով, այս պայմաններում չգիտեմ ի՞նչ պիտի պատասխանեմ ձեզ, որ գոհացնի։ Հավաստիացնում եմ, որ իր առողջականի վատանալուց որևէ մեկը լավ չի զգում, այդ նկատառումից ելնելով է, որ ոչ թե մեկ, այլ երկու անգամ փորձ է արվել այդ մարդու հետ նստել հասկանալ, ինչպես անել, որպեսզի և՛ գործի քննությունը նորմալ ընթանա, և՛ իր առողջությունը կարողանանք ապահովել։ Միանշանակ է, որ Դատախազությունը շահագրգռված է, որ հացադուլից տվյալ անձնավորությունը դուրս գա։ 

Մեր դիտարկմանը, ստացվում է՝ Գլխավոր դատախազությունն իրեն պատասխանատու չի զգում քաղաքացու կյանքի համար, պարոն Աբրահամյանը հակադարձեց՝ այսինքն ի՞նչ պիտի աներ, որ պատասխանատու զգար կամ ոչ։ Արկադի Պապյանի պահանջներից մեկը հիշեցրինք՝ հանդիպում Գլխավոր դատախազի հետ։ Գուցե կալանավորը ասելիք ունի Արթուր Դավթյանին, որը չի՛ ցանկանում այլ անձի փոխանցել։ Գոռ Աբրահամյանի պատախանն այսպիսին էր․  

- Ի՞նչն է կաշկանդում։ Միջոցը ստեղծվել է, որպեսզի ինքն իր մտահոգություններն արտահայտի և դրանց համապատասխան պարազաբանումներ տրվեն, երկխոսություն ծավալվել է իր հետ։ Սա չեն կարող հերքել։ Բացարձակ անտարբերության դրսևորում չկա մեր կողմից, շատ խիստ մտահոգված ենք բոլորս այդ հարցով։ 

Գոռ Աբրահամյանն ավելացրեց, որ չունի հարցի պատասխանը, թե լրացուցիչ ինչ կարելի է անել։ Խոստացավ, որ մեր ահազանգի մասին կտեղեկացնի վերադաս մարմիններին։ 

Forrights.am-ը կապվեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Նշեցին, որ իրենց աշխատակիցները չհայտարարված այցեր են կատարել քրեակատարողական հիմնարկներ։ Իսկ Արկադի Պապյանի առողջական վիճակի մասին տեղեկություն չունեն։

Ռոբերտ Անանյան   
2534
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Ցմահ դատապարտյալների բաց նամակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին 13.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ցմահ դատապարտյալների բաց նամակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Հնարավորություն տվեք մեր կյանքի մնացած տարիներն անցկացնել մեր ընտանիքների հետ   

Հարգարժան պարոն նախագահ, արդեն 15 տարի է, ինչ ցմահ դատապարտյալներս պայքարում ենք Հայաստանի  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչար

Արմավիր ՔԿՀ պատժախցում հայտնաբերվել է Մոլդովայի քաղաքացու դին կախված վիճակում 11.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Արմավիր ՔԿՀ պատժախցում հայտնաբերվել է Մոլդովայի քաղաքացու դին կախված վիճակում

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Արմավիր քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության դեպք է գրանցվել։ Ամեն դեպքում, պատժախցում հայտնաբերվել է  երիտասարդի կախված դին։ Նրան օրերս էին տեղափոխել այստեղ։ 

Մեզ հայտնի դարձավ,

ցմահների խնդրին տուժողների տեսանկյունից նայելը նախարարին փակուղի է մտցնելու 10.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

ցմահների խնդրին տուժողների տեսանկյունից նայելը նախարարին փակուղի է մտցնելու

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի այցը «Արմավիր» ՔԿՀ հիասթափեցրել է այնտեղ պահվող 30 ցմահ դատապարտյալներից շատերին: Զեյնալյանը հանդիպել է ցմահականներ Արսեն Արծրունուն, Ստեփան Գրիգորյանին ու Աշոտ Մանուկյանին: Չի ընդունել 8 օր հացադուլ անցկացնող Վաղարշակ Ավետիսյանին, որը գործի վ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: