լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
15.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

«Ինձ փակելով՝ Սերժ Սարգսյանը ոչ մի բանի չհասավ, հիմա փորձում է ինձ էստեղ սպանել». Արկադի Վարդանյան

«Ինձ փակելով՝ Սերժ Սարգսյանը ոչ մի բանի չհասավ, հիմա փորձում է ինձ էստեղ սպանել». Արկադի Վարդանյան
«Արմավիր» ՔԿՀ-ից Forrights.am-ի խմբագրություն է դիմել մոտ 5 տարի կալանավորված քաղաքական գործիչ, քաղաքագետ Արկադի Վարդանյանը, ով համաձայնեց պատասխանել մեր հարցերին՝ բացահայտելով իրեն «բանտարկելու իշխանության պատճառները»:   

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը, որին հանրությունն առավել հիշում է 2000 թվականին Հայաստանում կազմակերպած բազմահազար ցույցերից, բանտում պահվում է կիսափակ ռեժիմով, մինչդեռ արդեն մեկ տարի օրենքով նա պետք է տեղափոխվեր կիսաբաց ռեժիմ:   

Հիշեցնենք, որ վերջերս ՔԿՎ-ից հերքել էին տեղեկությունը, որ նրա ինքնազգացողությունը վատացել է բանտում, նա սրտի նոպա է ունեցել և ուշագնաց է եղել: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի աշխատակից Տիգրան Տոնոյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պնդել էր, թե Արկադի Վարդանյանի ինքնազգացողություն չի վատացել, ուշագնաց չի եղել, իսկ առողջ մարդուն հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն ՔԿՎ-ն չի տեսնում:   Նշենք, որ քաղաքագետ Արկադի Վարդանյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ ընկերոջ հետ ընկերոջ հորը թունավորելու նախապատրաստությանն աջակցելու մեղադրանքով:   

-Պարոն Վարդանյան, արդարադատության նախարարության  ՔԿՎ-ից պնդում են, որ Դուք չեք ուշաթափվել և որ Ձեր ինքնազգողությունը չի վատացել, սրտի տագնապ չեք ունեցել: Այդ առթիվ ի՞նչ կասեք:   

Իսկ ի՞նչ է, իրենք կանգնել, նայե՞լ են՝ ուշքս գնացել է, թե ոչ: Իրենք գիշերը կանգնել նայե՞լ են, թե ես ինչպես եմ ինձ զգում, տեսե՞լ են, թե ինչպես գիշերը, կներեք արտահայտությանս, զուգարան գնալիս ընկել եմ: Իրենք ինչ է, այդ ամենը տեսե՞լ են, իհարկե՝ ոչ: Ընդհանրապես ինչ նրանք ասում են՝ սուտ է սկզբից մինչև վերջ: Դրանք մարդիկ են, որ մաս են կազմում կազմակերպված հանցագործ խմբի, որ մեզ մոտ իշխանություն է կոչվում: Իրենք ներկայացնում են, որ ես գտնվում եմ շուրջօրյա բժշկական հսկաղության տակ, ինչը բոլորովին այդպես չէ: Ես այստեղ բժիշկներ ընդհանրապես չեմ տեսել: Բժիշկները եկան միայն սրտիս կրիզիսի պահին, դա 5-6 օր առաջ էր, երբ ես մտածում էի՝ արդեն վերջ, աչքերիս առաջ սևանում էր, ու սիրտս համարյա կանգ էր առնում: Բժիշկն եկավ, ճնշումս չափեց, լսեց սիրտս ու գնաց:   

- Դեպքից հետո բուժզննում չե՞ք անցել:  

-  Չկա ոչ մի բուժզննում, ինչի՞ մասին եք խոսում, ի՞նչ բուժզննում: Ես խոսել չէի կարողանում և իմ ընկերը, ում հետ կիսում եմ խուցը, պնդեց, որ ինձ պետք է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ ամբողջական բուժզննում անցնելու համար, որովհետև իմ բժշկական քարտը եթե կարդաք, կապշեք, թե որքան հիվանդություն կա. և սրտային անբավարարություն, և հիպերտոնիա և մի շարք այլ հիվանդություններ: Ես արդեն 70-նն անց եմ, երիտասարդ չեմ:   

- Կարծում եք՝ պայմանները, որոնցում Դուք այսօր պահվում եք բանտում վտանգավո՞ր են Ձեր առողջության և կյանքի համար:  

- Ես դա հրաշալի գիտեմ: Անցյալ տարվա մարտի 31-ից լրացել է իմ պատժի կրման այն ժամկետը, որով ես պետք է գտնվեի կիսափակ ռեժիմում ու դրանից հետո նրանք պետք է իմ պահման ռեժիմը փոխեին կիսաբաց ռեժիմի: «Արմավիր» ՔԿՀ-ից ինձ պետք է տեղափոխեին «Կոշ», որտեղ կարող ես զբոսնել, մաքուր օդ շնչել: Իմ սրտի իրավիճակի պարագայում դա ծայրահեղ անհրաժեշտ էր: Ինձ պետք է զբոսանք մաքուր օդում, որ կարողանամ ինչ- որ կերպ պահպահել սրտիս աշխատանքը: Իսկ նրանք ինձ մերժում ու մերժում են: Դատարանն էլ մերժեց վերջերս, դիմել ենք Վերաքննիչ: Իսկ դատարանի որոշումը զավեշտալի է, քանի որ դրանով իրենք  բացատրում են, թե ինձ չի կարելի տեղափոխել այլ ՔԿՀ, քանի որ այնտեղ իմ անվտանգությունն չեն ապահովել: Դուք կարո՞ղ եք նման բան պատկերացնել, որ բանտարկյալի անվտանգությունը ՔԿՀ-ն չկարողանա ապահովել:  

- Դուք Ձեզ քաղբանտարկյալ եք հայտարարում: Կարծում եք՝ Ձեր ներկա բանտարկությո՞ւնն էլ կապ ունի քաղաքական գործունեության հետ, քանի որ Ձեզ սպանության փորձի մեղադրանք է ներկայացված:   

- Իհարկե, հիմար գործ են հորինել, թե ես իբր համոզել եմ իմ համախոհին, որ նա սպանի իր հորը: Ի՞նչ նկատակով, ինչի՞ համար: Իբր որ հետո վաճառեմ նրա տունը և գումարը կիսենք: Այն դեպքում, երբ այդ տունը պատկանում է ոչ միայն այդ ծերունուն, ում ես կյանքում չեմ տեսել, այլև նրա մեծ քրոջը: Եթե մենք սպանություն ծրագրեինք, մենք պետք է ծրագրեինք նաև այդ կնոջ սպանությունը: Դա ուղղակի զավեշտալի է:      

- Կարծում եք՝ վտա՞նգ էիք ներկայացնում իշխանության համար, որ այն ձեզ բանտարկել է:

- Իհարկե: Ես մայիսի 21-ին պետք է ասուլիսով հանդես գայի, որտեղ պատրաստվում էի բացահայտել այն փաստը, որ Սերժ Սարգսյանը չի ստորագրելու Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագիրը: (Այդ պահին դեռ ակտիվ բանակցություններ էին գնում Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ- Մ.Խ.): Ես դրա մասին գիտեի արդեն մայիսին, թեև պայմանագրի չեղարկումը եղավ սեպտեմբերի 3-ին: Իսկ քանի որ իմ հեռախոսը գաղտնալսում էին, իշխանությունն այդ մասին իմացել էր և մայիսի 18-ին ինձ հենց փողոցում շրջափակեցին ու բռնեցին կարծես Բեն Լադենին:     

- Իսկ որտեղի՞ց էիք Դուք նախապես իմացել, որ Սերժ Սարգսյանը չի ստորագրելու Եվրոպայի հետ ասոցացման համաձայանգիրը:   

- Դե, սովորական ինտերնետից և, իմ մոսկովյան աղբյուրներն օգտագործելով: Ես Մոսկվայում մեծ կապեր ունեմ՝ այդ թվում վերևներում: Եվ ես արդեն գիտեի, որ Սերժ Սարգսյանը չի ստորագրելու համաձայանգիրը: Այդ հարցերը Սերժ Սարգսյանը չի որոշում, այդ հարցերը որոշվում են Կրեմլում ու Լյուբյանկայում: Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ ես վաղուց եմ ծանոթ, իրենք այն ժամանակ գալիս էին ինձ մոտ, խնդրում էին, որ իրենց ծանոթացնեմ գեներալ Լեբեդի հետ, ում հետ շատ մոտ էի և ով այն ժամանակ շատ ազդեցիկ էր: Ինձ փակելով՝ Սերժ Սարգսյանը ոչ մի բան չհասավ, հիմա փորձում է ինձ էստեղ սպանել: Որովհետև գիտի, որ դուրս գամ, իր համար լավ չի լինի: 2000-ին երբ ինձ կալանավորեցին իբր սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու կոչի համար, պատկերացնո՞ւմ եք, Ռոբերտ Քոչարյանն իրենից սահանադրական կարգ էր ներկայացնում, թեև գործի նյութերում ոչ մի նման բան չկար, մենք կոչ էինք անում, որ նա հրաժարական տա, քանի որ ոչ լեգիտիմ է: Իսկ իրենք դա փորձում էին ներկայացնել որպես սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու կոչ և այդ հոդվածով իմ վրա փորձում էին 3-7 տարվա գործ սարքել: Բայց 2000-ին դա նրանց չհաջողվեց, որովեհտև շատ մեծ աղմուկ էր, միջամտեց նաև ԱՄՆ պետքարտուղարությունը և ստիպված եղան ինձ բաց թողնել:   

 Մարինե Խառատյան
4982
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Ցմահ դատապարտյալ. այստեղ իրոք շատ արժանավոր մարդիկ կան, ում պետք է ներում շնորհվի (տեսանյութ) 28.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ցմահ դատապարտյալ. այստեղ իրոք շատ արժանավոր մարդիկ կան, ում պետք է ներում շնորհվի (տեսանյութ)

Հարցազրույց  ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի հետ 

Արթուր, խոսենք վաղաժամկետ  ազատման  հետ կապված խնդիրների մասին, ինչից ամենաշատն են բողոքում դատապարտյալները և մենք էլ գիտենք, որ այն բավարար

Հայաստանն առաջին տեղում է ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով 26.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Հայաստանն առաջին տեղում է ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով

Եվրոպայի 47 երկրների շարքում Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցնում ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով: Համենայն դեպս, դա է վկայում Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության՝ այս շաբաթ հրապարակած զեկույցը:

Ըստ

Այսօր Արկադի Պապյանը դադարեցրել է 40 օրյա հացադուլը 19.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Այսօր Արկադի Պապյանը դադարեցրել է 40 օրյա հացադուլը

 Քիչ առաջ  40 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին մեզ հայտնեցին նրա բարեկամները:  Երեկ՝ հացադուլի 39-րդ օրը Արկադի Պապյանի փաստաբան Ամրամ Մակինյանը մեզ տեղեկացրել էր, որ պաշտպանյալն անգամ հրաժարվել է ջրից. «Այսօր նա նաև ջրից

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: