լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
14.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

«Արթուրը եղավ ոչ թե մեզ «հաց բերողը», այլ «լույս բերողը».Պավլիկ Մանուկյան

«Արթուրը եղավ ոչ թե մեզ «հաց բերողը», այլ «լույս բերողը».Պավլիկ Մանուկյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով, չնայած նիստին ներկայացել էին միայն 7-ը: «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը և Գագիկ Եղիազարյանն արդեն 3 դատական նիստ է, ինչ գտնվում են սանկցիայի տակ: 

Նիստի սկզբում Գագիկ Եղիազարյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը դատավոր Մեսրոպ Մակյանին միջնորդեց վերանայել որոշումը և սահմանված 20 ժամից (այդ պահին սակցիայի ժամից անցել էր մոտ 11 ժամը- հեղ.) ավելի շուտ վերադարձնել իր պաշտպանյալին. «Ես չգիտեմ էլ ոնց կամ ինչպես ձևակերպեմ խոսքս, որ չասեք, թե կրկնվում է միջնորդությունս»,- իր մտածմունքը դատարանին հայտնեց պաշտպանը:

Չնայած պաշտպանական կողմը միացավ միջնորդությունը, այնուամենայնիվ դատավոր Մակյանը որոշեց մերժել այն, նշելով, որ դատական սանկցիան կիրառվել է իրավաչափորեն, ուստի այն վերանայելու անհրաժեշտություն չկա: 

Մեղադրող-դատախազներ Պետրոս Պետրոսյանը և Արամ Արամյանը շարունակեցին հրապարակել գործով առկա գրավոր ապացույցները: Դեռ նախորդ նիստից, վերջիններս հրապարակում են ապացույց հանդիսացող տեսանյութերի արձանագրությունները: ՊՊԾ գնդի գրավման օրերին ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում նկարահանումներ է իրականացրել գնդի շարահրապարակի, հսկիչ-կետի և Խորենացի փողոցի հատվածներում: 

Տեսանյութերից պարզ է դառնում, որ խմբի անդամներից մի քանիսը պարբերաբար դուրս են եկել գնդի տարածքից և անվրդով շրջել Խորենացի փողոցով, զրուցել տեղի բնակիչների հետ:  «Ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Լամբարյանը, Սեդրակ Նազարյանը, Գագիկ Եղիազարյանը և Արեգ Կյուրեղյանը ժամանակ առ ժամանակ  դուրս են եկել ՊՊԾ գնդի հսկիչ-անցագրային կետից, քայլել դեպի Էրեբունու ոստիկանության շենքի ուղղությամբ, որը մոտ է հսկիչ-անցագրային կետին, ապա վերադարձել՝ ձեռքներին ինչ-որ անհայտ արկղ և փաթեթ ունենալով»,- նշվում էր արձանագրության մեջ: 

Տեսանյութերում երբեմն-երբեմն երևացել են նաև ՊՊԾ գնդի տարածքում պատանդառված Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և Երևանի (արդեն նախկին) ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որոնք գնդի տարածքում շրջում էին զրահաբաճկոններով և «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներից մի քանիսի ուղեկցությամբ: Որոշ ժամանակ անց դատավորն ընդհատեց դատախազներին և հայտարարեց, որ լրացել է Արայիկ Խանդոյանի և Սմբատ Բարսեղյանի նկատմամբ կիրառված սանկցիայի ժամկետը, ուստի հրահանգեց նրանց վերադարձնել դահլիճ: 

Քաղաքացիների համար նախատեսված հատվածում գտնվող «Սասնա Ծռեր» համակիրները ծափահարություններով և բղավոցներով դիմավորեցին ամբաստանյալներին: Չնայած այն բանին, որ մեղադրական կողմը շարունակում էր հրապարակել ապացույցները, «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը չէր նստում իրեն հատկացված տեղում, այլ այս ընկերոջ հետ զրույցի բռնվելուց քիչ հետո տեղափոխվում էր մյուսի մոտ, շփվում ապակիներից այս կողմ գտնվող համակիրների հետ: Պետրոս Պետրոսյանը շարունակեց հրապարակել տեսանյութերի արձանագրությունները, որոնցից մեկից պարզ է դառնում, թե ինչպես են ՊՊԾ գունդը գրաված և ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով վիրավորվածներին օգնություն ցույց տալու համար գնդի տարածք մտած երկու բուժաշխատողները դուրս գալիս Պավել Մանուկյանի ուղեկցությամբ և հեռանում:  

Աշխատանքային օրվա ավարտին զուգահեռ, Մեսրոպ Մակյանը դիմեց ամբաստանյալներին և պաշտպանական կողմին, նշելով, որ կարող են իրենց դիրքորոշումները կամ հայտարարություններն անել հրապարակված ապացույցների վերաբերյալ: Պաշտպան Հարություն Բաղդասարյանն իր մտահոգությունը հայտնեց, որ դատախազի հրապարակած ապացույցներն ամբողջական չեն և միայն մեղադրական տեսանկյունից են ներկայացված․ «Ես կցանկանայի, որ ամբողջական պատկերը ներկայացնող ապացույցներ ներկայացնեիք»: 

Պավլիկ Մանուկյանը ևս խոսքի իրավունք խնդրեց, չնայած խոսեց ոչ թե ապացույցների մասին, այլ հիշատակեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանին, նշելով, որ 2 օրից կլրանա նրա մահվան տարելիցը. «Արթուրը եղավ ոչ թե մեզ «հաց բերող»-ը, այլ «լույս բերող»-ը։ Մեր հոգևոր Զվարթնոցի հանճարեղներից մեկն էր Արթուրը, որ կտրեց խավարը ու լույս բերեց հայ ժողովրդին։ Այդ արարքով Արթուրն ապացուցեց, որ ոչ թե հզոր մարմնի մեջ է մեր ուժը, այլ հզոր հոգու մեջ։ Այնպես որ, հանուն Արթուրի և հանուն հայ ժողովրդի պածառ ապագայի, Արթուրի տեսակը պահելու համար, մենք պետք է պայքարենք»,- ասաց Մանուկյանն և անդրադարձավ դատավարական ընթացքին: 

Վերջինս դիմեց դատավոր Մակյանին և նշեց, որ դատավարական ընթացքը ցույց է տալիս, փորձ է արվում մոլորեցնել ժողովրդին. «Ողջամիտ ժամկետ եք, չէ՞, ասում դատավարության, բայց այս «սատանայի կտակարանը» կարդալով տպավորություն է ստեղծվում, որ ժողովրդին և մեզ զարմացնելու և մոլորեցնելու անիմաստ փորձ է արվում։ Ուղղակի, եթե սկզբից կարողանայիք ասել՝ արդարացի է, թե արդարացի չէ այս ամենը, ապա այս պատմությունը չէր լինի, մենք էլ՝ այստեղ չէինք լինի», իր խոսքն ավարտեց Պավլիկ Մանուկյանը:             

Քրևական գործի քննությունը կշարունակվի արդեն մեկ շաբաթ անց՝ մարտի 21-ին:

Ռոզա Վարդանյան
512
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Ցմահ դատապարտյալների բաց նամակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին 13.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ցմահ դատապարտյալների բաց նամակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Հնարավորություն տվեք մեր կյանքի մնացած տարիներն անցկացնել մեր ընտանիքների հետ   

Հարգարժան պարոն նախագահ, արդեն 15 տարի է, ինչ ցմահ դատապարտյալներս պայքարում ենք Հայաստանի  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչար

Արմավիր ՔԿՀ պատժախցում հայտնաբերվել է Մոլդովայի քաղաքացու դին կախված վիճակում 11.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Արմավիր ՔԿՀ պատժախցում հայտնաբերվել է Մոլդովայի քաղաքացու դին կախված վիճակում

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Արմավիր քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության դեպք է գրանցվել։ Ամեն դեպքում, պատժախցում հայտնաբերվել է  երիտասարդի կախված դին։ Նրան օրերս էին տեղափոխել այստեղ։ 

Մեզ հայտնի դարձավ,

ցմահների խնդրին տուժողների տեսանկյունից նայելը նախարարին փակուղի է մտցնելու 10.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

ցմահների խնդրին տուժողների տեսանկյունից նայելը նախարարին փակուղի է մտցնելու

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի այցը «Արմավիր» ՔԿՀ հիասթափեցրել է այնտեղ պահվող 30 ցմահ դատապարտյալներից շատերին: Զեյնալյանը հանդիպել է ցմահականներ Արսեն Արծրունուն, Ստեփան Գրիգորյանին ու Աշոտ Մանուկյանին: Չի ընդունել 8 օր հացադուլ անցկացնող Վաղարշակ Ավետիսյանին, որը գործի վ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: