լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
14.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

«Դատապարտյալների հիվանդանոցն իր բժիշկներով հանդերձ այս պահին հանդիսանում է պոտենցիալ կասկածյալ».փաստաբան

«Դատապարտյալների հիվանդանոցն իր բժիշկներով հանդերձ այս պահին հանդիսանում է պոտենցիալ կասկածյալ».փաստաբան
Արդարադատության նախարարության Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ն փետրվարի 9-ին դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Սասնա ծռեր խմբի անդամ Հովհաննես Հարությունյանից պահանջելով նյութական վնասի փոխհատուցում՝ գույքային վնասի մասին:   

Ըստ հայցադիմումի՝ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին, 13-ին և 14-ին հիվանդանոցում գտնվելիս Հարությունյանը վնասել է թիվ 4 հիվանդասենյակի պատուհանի ապակին, և կոտրել է նույն հիվանդասենյակի աթոռի հենակը, պահարանի դուռը, դրանով հարվածել պատուհանին, որի արդյունքում ևս երկու ապակի է կոտրվել, վնասել է նաև թիվ 2 հիվանդասենյակի բացվող պատուհանի փեղկի ապակին։ ՔԿՀ փորձագետի գնահատմամբ՝ հասցված վնասի չափը կազմել է 54975 դրամ, ՔԿՀ-ն պահանջել է նաև 1500 դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։ Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է վնասը հատուցելուց։    

Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը  ստեղծված իրավիճակը գնահատում է աբսուրդային։ Փաստաբանը վստահեցնում է, որ 2016 թվականի դեկտեմբերի 11-15-ին Դատապարտյալների հիվանդանոցում Հովհաննես Հարությունյանը միանգամից փոխել է իր վարքագիծը, ինչը կոնկրետ պատճառ է ունեցել․ 

«Կարծում եմ դա հոգեմետ դեղերի ազդեցությունն էր, քանի որ նրան հոգեբույժներ են այցելել ու հոգեմետ դեղեր են տրամադրել։ Ոչ ադեկվատ վարքագիծը Հովհաննեսը դրսևորել է Դատապարտյալների հիվանդանոցի աշխատակիցների գործողությունների արդյունքում»։   Փաստաբանը հիմնավոր կասկած ունի, թե ինչու են Հովհաննեսի ոտքը բուժելու փոխարեն Դատապարտյալների հիվանդանոցում նրան հոգեմետ դեղեր խմեցրել․ 

«Քանի որ արդեն բացահայտվում էր, որ Հովհաննես Հարությունյանի ոտքը չեն բուժել և կարող էին բժիշկներն ու ՔԿՀ-ի ղեկավարությունը խնդիր ունենալ օրենքի հետ, կարող էին բացահայտվել մահափորձ իրականացնել ցանկացող անձինք, այսպիսով ցանկանում էին փակել «ոտքը բուժելու» թեման և արձանագրել, թե իբր Հովհաննեսը հոգեկան խնդիր ունի»։   

2016 թվականի դեկտեմբերի 12-ին փաստաբան Հայարփի Սարգսյանը Հատուկ Քննչական ծառայություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որը մինչ օրս ըստ էության չի քննվել։ Պաշտպանը նաև միջնորդել էր պարզել, թե ովքեր են 2016-ի հուլիսի 26-ին հրազենային վնասվածք հասցրել Հովհաննես Հարությունյանին և ինչու նրան չեն բուժում, փոխարենը հոգեմետ դեղեր են տրամադրում։ Սակայն հանցագործության մասին հաղորդումը կցվել է Սասնա ծռեր խմբի քրեական գործին։ Դեկտեմբերի 16-ին փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, գործը վարույթ է ընդունվել, որից հետո է միայն ՀՔԾ-ն հարցաքննել  Դատապարտյալների հիվանդանոցի բժշկին՝ ՔԿՀ-ում տեղի ունեցածի մասով:    

«Դատապարտյալների հիվանդանոցն իր բժիշկներով հանդերձ այս պահին հանդիսանում է պոտենցիալ կասկածյալ։ Քննությամբ ոչինչ չի արվում, և քննություն ըստ էության չի էլ անցկացվում այն դեպքում, երբ հիմնավոր կասկած ունեմ, որ Հովհաննես Հարությունյանին հոգեմետ դեղեր էին տրամադրվել։ Իրենք էլ են ընդունում, որ ապակին կոտրելու պահին պաշտպանյալս դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ։ Վարույթն իրականացնող մարմինը մերժեց դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունս, որով հնարավոր կլիներ պարզել, թե ինչն էր այդ 5 օրերի ընթացքում Հովհաննեսի անսպասելի վարքագծի դրսևորումը»։   

Հայարփի Սարգսյանը վստահ է, որ իր պաշտպանյալին հոգեմետ դեղեր տրամադրելը հերթական մահափորձն է եղել։ Սասնա ծռեր խմբի անդամին խոշտանգել ու հետապնդել են սկսած 2016-ի հուլիսի 26-ից։ Այդ օրը Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքում գտնվելիս Հովհաննեսը հրազենային վնասվածք էր ստացել.    

«Մահափորձը շարունակական է եղել։ Առաջին մահափորձը 2016-ի հուլիսի 26-ին է իրականացվել, երբ հրազենային վնասվածք են հասցրել, երկրորդ մահափորձը Հովհաննեսին չվիրահատելն ու չբուժելն է։ Իր վնասվածքն այնպիսին է, որ նա կարող էր ոսկրային ինֆեկցիա ստանալ, ու մինչ օր դրա հավանականությունը բարձր է։ Իսկ արդեն 2016-ի դեկտեմբերի 11-ից 15-ին Դատապարտյալների հիվանդանոցում նրան հոգեմետ դեղեր խմեցնելով՝ ցանկանում էին հոգեբուժարան տեղափոխել, որտեղ, ի վերջո, կհասնեին իրենց նպատակին»,- փաստաբանի համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետության կողմից Հովհաննես Հարությունյանի նկատմամբ իրականացվող խոշտանգումը խրախուսվում է իր ներկայացրած փաստերի ու հանգամանքների շուրջ քննություն չիրականացնելով։   

Հրազենային վիրավորում ստանալուց շուրջ երկու տարի անց շարունակում են չբուժել Հովհաննես Հարությունյանին: Այդ ժամանակահատվածում փաստաբանը  դիմել է հայաստանյան մի շարք բժշկական հաստատությունների, որոնք հրաժարվել են օգնել։ Իսկ Էրեբունու բժշկական կենտրոնը հակասել է ինքն իրեն։ Նախ՝ Հովհաննեսին խորհուրդ է տրվել ոտքը անշարժ պահել, իսկ հետո պնդել են, թե նա ոտքը անշարժ է պահել, ինչի պատճառով ատրոֆիա է առաջացել։   Համատարած մերժումներից հետո փաստաբանը արտերկրից է բժիշկներ հրավիրել, որոնք հաստատել են փաստաբանի կասկածները, նշելով, որ Հովհաննեսը պիտի վիրահատվեր դեռ 2016 թվականի օգոստոսին։ Չվիրահատելու պատճառը օտարեկրացի բժիշկը փորձել է գրավոր հարցմամբ պարզել Էրեբունու հիվանդանոցից։ Մինչ օրս այդ հարցին պատասխան չի տրվել.    

«Դա խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում Հովհաննես Հարությունյանին խոշտանգել և շարունակում են խոշտանգել բժիշկների միջոցով, որոնք հրաման են կատարում։ Չեմ պատկերացնում մի երկիր, որտեղ բժիշկը կարող է հրաման կատարել, սա արդեն վտանգավոր իրավիճակ է, առհասարակ, մարդկության կյանքի համար»։   

Փաստաբանի վստահեցմամբ՝ հայցադիմումն անհիմն է և դատարանը պիտի կասեցնի գործի վարույթը․ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև քրեական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը: Այսինքն՝ տվյալ դեպքում կա հաղորդում հանցագործության մասին, չկա քննություն և որոշում, և կա մի հայցադիմում, որն այդ ժամանակահատվածում վիճելի հանգամանքներում վնասված գույքի մասին է»,- նշում է Հովհաննես Հարությունյանի պաշտպանը։    

Դատապարտյալների հիվանդանոցն ընդդեմ Հովհաննես Հարությունյանի գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին։   

 Ռոբերտ Անանյան  
4703
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Նախորդ կոռումպացված համակարգի ամենատիպիկ ներկայացուցիչն է, նրա նշանակմամբ պահպանվում է նախորդ համակարգը․Ա․Սաքունց 15.06.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Նախորդ կոռումպացված համակարգի ամենատիպիկ ներկայացուցիչն է, նրա նշանակմամբ պահպանվում է նախորդ համակարգը․Ա․Սաքունց

Երեկ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ՔԿԾ նորանշանակ պետ Արտյոմ Մխոյանին: «Արդյունավետությամբ և պատասխանատվությամբ կատարած աշխատանքով պետք է բարձր պահենք Հայաստանի հեղինակությունը»,- ասել է նախարարը և հորդորել է անել առավելա

«Եթե կարողացել ես բանտում մարդ մնալ, գազանի չվերածվել, միայն դա հերիք է հասարակություն վերադառնալու համար» 11.06.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

«Եթե կարողացել ես բանտում մարդ մնալ, գազանի չվերածվել, միայն դա հերիք է հասարակություն վերադառնալու համար»

Հայաստանի արդարադատական համակարգը անելանելի ծանր վիճակի մեջ է դրել ցմահ դատապարտյալներին։ Ազատություն տանող ծանր դռները հավերժ փակված են, և թվում է՝ այդ մարդկանց փրկության միակ ելքը բնական մահն է։ Դատարաններն առանձնակի դաժանությամբ, անհիմն պատճաներով մերժում են պատժի կրման 20 տարին լր

ՔԿՀ աշխատակիցներն ու ոստիկանները խոշտանգել են դատապարտյալների 3.04.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

ՔԿՀ աշխատակիցներն ու ոստիկանները խոշտանգել են դատապարտյալների

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործո

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: