լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
12.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

32 օր հացադուլ. ՔԿՀ-ն հրաժարվում է Արկադի Պապյանին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց

32 օր հացադուլ. ՔԿՀ-ն հրաժարվում է Արկադի Պապյանին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց
Մարտի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հերթական այցն են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել հացադուլ հայտարարած Արկադի Պապյանին: Ուսումնասիրվել են վերջինիս բժշկական փաստաթղթերը և պահման պայմանները։ Այս մասին Forrights.am-ին տեղեկացրեցին Պաշտպանի գրասենյակից: 

Ա. Պապյանը հացադուլում է արդեն 32 օր: Առանձնազրույցի ընթացքում Արկադի Պապյանի գիտակցությունը եղել է պարզ, կարողացել է հստակ արտահայտել մտքերը և ձևակերպել իր պահանջները: Ա. Պապյանի տեղեկացմամբ՝ կարողանում է որոշակի դժվարությամբ ինքնուրույն բացել խցի պատուհանը և օգտվել սանհանգույցից: Նշել է, որ մշտապես լինում է պառկած վիճակում, քանի որ խցում տեղաշարժվելու դեպքում ունենում է գլխապտույտներ: 

Ըստ նրա՝ գտնվում է ՔԿՀ-ի բժշկական անձնակազմի մշտական հսկողության  տակ,  ամենօրյա ռեժիմով չափվում է զարկերակային ճնշումը և սրտի զարկերի քանակը: Բժշկական այլ միջամտությունից հրաժարվում է: Ա.Պապյանը քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին կամ իր նկատմամբ վերաբերմունքին առնչվող բողոքներ չի ներկայացրել: 

Հացադուլի տևողությամբ պայմանավորված՝ Ա.Պապյանի առողջական վիճակն այնպիսին է, որ պահանջում է բժշկական մշտական հսկողություն: Հացադուլում գտնվող անձի նկատմամբ վերաբերմունքը պահանջում է բացառապես բժշկական մոտեցում՝ հատուկ սկզբունքներով: 

Հացադուլի պատճառն այն է, որ Արկադի Պապյանը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Ա.Պապյանի՝ մեղադրանքին առնչվող պնդումները, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առանձին ներկայացվել են քրեական հետապնդման մարմնին, իսկ առողջական վիճակի մշտական հսկողության և սոցալ-հոգեբանական պարբերական աշխատանքի կազմակերպման հարցերը՝ ՀՀ արդարադատության նախարարությանը:  

ՔԿՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հացադուլի 32-րդ օրը դեռևս անհրաժեշտություն չկա Արկադի Պապյանին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց: 
880
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Ցմահ դատապարտյալ. այստեղ իրոք շատ արժանավոր մարդիկ կան, ում պետք է ներում շնորհվի (տեսանյութ) 28.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ցմահ դատապարտյալ. այստեղ իրոք շատ արժանավոր մարդիկ կան, ում պետք է ներում շնորհվի (տեսանյութ)

Հարցազրույց  ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի հետ 

Արթուր, խոսենք վաղաժամկետ  ազատման  հետ կապված խնդիրների մասին, ինչից ամենաշատն են բողոքում դատապարտյալները և մենք էլ գիտենք, որ այն բավարար

Հայաստանն առաջին տեղում է ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով 26.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Հայաստանն առաջին տեղում է ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով

Եվրոպայի 47 երկրների շարքում Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցնում ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով: Համենայն դեպս, դա է վկայում Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության՝ այս շաբաթ հրապարակած զեկույցը:

Ըստ

Այսօր Արկադի Պապյանը դադարեցրել է 40 օրյա հացադուլը 19.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Այսօր Արկադի Պապյանը դադարեցրել է 40 օրյա հացադուլը

 Քիչ առաջ  40 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին մեզ հայտնեցին նրա բարեկամները:  Երեկ՝ հացադուլի 39-րդ օրը Արկադի Պապյանի փաստաբան Ամրամ Մակինյանը մեզ տեղեկացրել էր, որ պաշտպանյալն անգամ հրաժարվել է ջրից. «Այսօր նա նաև ջրից

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: