լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
12.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

իշխանությունը Անդրիաս Ղուկասյանին պատժում է քաղաքական հայացքների համար

իշխանությունը Անդրիաս Ղուկասյանին պատժում է  քաղաքական հայացքների համար
Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը «Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն իրենց խիստ մտահոգությունն ու վրդովմունքն  են արտահայտում «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդման փաստի վերաբերյալ: 

Տեղական և միջազգային կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել և արձանագրել են, որ իշխանությունները «պատժում են» Անդրեաս Ղուկասյանին նրա քաղաքական հայացքների համար: Սակայն այդ գնահատականները շարունակում են անուշադրության և անտարբերության մատնվել ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլ նաև ՀՀ իշխանությունների հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների կողմից: 

Անդրեաս Ղուկասյանին ութ այլ անձանց հետ մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար: Սակայն ներկայումս միայն Ա.Ղուկասյանն է ենթարկվում վերոհիշյալ մեղադրանքով քրեական հետապնդման, որի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը չի փոխվում, չնայած բազմաթիվ միջնորդություններին, և նա շարունակում է մնալ անազատության մեջ: 

ՀՀ վերաքննիչ դատարանում Անդրեաս Ղուկասյանի պաշտպանի կողմից խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացված բողոքի քննության ժամանակ դատավորը հարց է ուղղել, թե արդյո՞ք Անդրեաս Ղուկասյանը շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը, եթե ազատ արձակվի: Եվ ստանալով Անդրեաս Ղուկասյանի դրական հաստատուն պատասխանը, ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել չփոխել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը, թողնելով անազատության մեջ:

2017 թվականի փետրվարին 23-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գրանցել է Անդրեաս Ղուկասյանի գանգատը: Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվող գանգատում առաջին անգամ բարձրացվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը: Այս հոդվածը նպատակ ունի արգելելու քաղաքական ընդդիմադիրների դեմ պետական իշխանության չարաշահումը, և Եվրոպական դատարանն այն մեկնաբանում է որպես պետական մարմինների ցանկացած «թաքնված մտադրությունների» դեմ միջոց: 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Անդրեաս Ղուկասյանի գանգատին քննության առաջնահերթություն է տվել (Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Կանոններ, Կանոն 41), ինչը ենթադրում է, որ Դատարանը պետք է կարճ ժամկետներում հարցեր ուղղի ՀՀ Կառավարությանը խախտումների վերաբերյալ: Այնուամենյանիվ, ավելի քան 12 ամիս անց Դատարանի կողմից ՀՀ Կառավարությանը հարցեր չեն առաջադրվել: 

Այս հանգամանքը լրացուցիչ մտահոգություններ է առաջացնում, որ ՀՀ Կառավարությանը հարցերի առաջադրման ձգձգումը կարող է պայմանավորված է լինել Դատարանում աշխատող ՀՀ իրավաբանների ազդեցությամբ:  Այս առնչությամբ պահանջում ենք ՀՀ իշխանություններից անհապաղ դադարեցնել Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը և նրան ազատ արձակել: Եվրոպական Միությանը և Հայաստանի Հանրապետության հետ համագործակցող միջազգային կառույցներին Քաղաքական հետապնդումների, և մասնավորապես Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջը դարձնել Հայաստանի Հանրապետության հետ իրենց հարաբերությունների զարգացման հիմնական նախապայմաններից մեկը: 

Մարդու իրավունքների Եվրպական Դատարանին Հետևողականություն և պատասխանատվություն դրսևորել քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի քննության նկատմամբ, առավել ևս, երբ այդ գործերի քննության համար սահմանվել է առաջնահերթության կարգ:  

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ 
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ
«Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» ՀԿ 
Երևանի Մամուլի Ակումբ 
«Ընդդեմ Իրավական Կամայականության» ՀԿ 
«Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիա» ՀԿ 
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ 
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ 
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Սոսե» կանանց հիմնահարցեր ՀԿ 
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ 
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ 
«Հայաստանի Հելսինկյան Կոմիտե» ՀԿ 
«Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ 
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ 
«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ 
«Սպիտակի Հելսինկյան Խումբ» ՀԿ 
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ 
«Խորան Արդ» ինտելեկտաուալ կենտրոն ՀԿ 
«Իմ իրավապաշտպանը» ՀԿ 
«Շողեր միություն» ՀԿ 
Բաց Հասարակության հիմնադրամներ–Հայաստան 
Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոն 
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն–Հայաստան 
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ 
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ 
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ 
«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ 
«Քալրֆուլ հաուս սոցիալ–մշակութային և իրավապաշտպան» ՀԿ

204
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Ցմահ դատապարտյալ. այստեղ իրոք շատ արժանավոր մարդիկ կան, ում պետք է ներում շնորհվի (տեսանյութ) 28.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ցմահ դատապարտյալ. այստեղ իրոք շատ արժանավոր մարդիկ կան, ում պետք է ներում շնորհվի (տեսանյութ)

Հարցազրույց  ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի հետ 

Արթուր, խոսենք վաղաժամկետ  ազատման  հետ կապված խնդիրների մասին, ինչից ամենաշատն են բողոքում դատապարտյալները և մենք էլ գիտենք, որ այն բավարար

Հայաստանն առաջին տեղում է ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով 26.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Հայաստանն առաջին տեղում է ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով

Եվրոպայի 47 երկրների շարքում Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցնում ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով: Համենայն դեպս, դա է վկայում Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության՝ այս շաբաթ հրապարակած զեկույցը:

Ըստ

Այսօր Արկադի Պապյանը դադարեցրել է 40 օրյա հացադուլը 19.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Այսօր Արկադի Պապյանը դադարեցրել է 40 օրյա հացադուլը

 Քիչ առաջ  40 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին մեզ հայտնեցին նրա բարեկամները:  Երեկ՝ հացադուլի 39-րդ օրը Արկադի Պապյանի փաստաբան Ամրամ Մակինյանը մեզ տեղեկացրել էր, որ պաշտպանյալն անգամ հրաժարվել է ջրից. «Այսօր նա նաև ջրից

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: