լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
12.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Հացադուլավոր Արկադի Պապյանին փրկելու համար նրա համագյուղացիները պատրաստվում են ճանապարհ փակել

Հացադուլավոր Արկադի Պապյանին փրկելու համար նրա համագյուղացիները պատրաստվում են ճանապարհ փակել
Փետրվարի 8-ից «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող, իսկ անցյալ տարվա դեկտեմբերից Նուբարաշենի բերդ տեղափոխված քրեական հեղինակություն Արկադի Պապյանը հացադուլի մեջ է: Երեկ նրա առողջական վիճակը  կտրուկ վատացել է: Նա մի քանի անգամ ուշագնաց է եղել: 

Ըմբոստություն է հասունանում Արկադի Պապյանի  հարազատ Ոսկեպար գյուղում, որտեղ նա բազմաթիվ հարազատներ և ընկերներ ունի: Պապյանը «Վանաձոր» ՔԿՀ-ում «զոն նայողի» չգրված կարգավիճակում էր: Այս կարգավիճակը մեր կալանավայրերի չգրված օրենքներով միանգամայն ընդունելի է։ 

Պապյանին անցյալ տարեվերջին մեղադրեցին կաշառք տալու համար, «Վանաձոր» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանին իր մարդկանց միջոցով մի քանի ամիս շարունակ 250-300 հազար դրամ փոխանցելու համար, ինչի դիմաց նա, ըստ ՀՔԾ հաղորդագրության, արգելված իրեր, թմրանյութեր, ալկոհոլ մտցնելու, ինչպես նաև բջջային հեռախոսից, ինտերնետից ազատ օգտվելու, «ղումար» խաղալու իրավունք է ստացել:  Պապյանը, սակայն չի ընդունում մեղսագրվող արարքը, ցուցմունք չի տալիս, ինչպես պնդում է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը, վստահեցնում է, որ իր դեմ ոչ մի ապացույց չկա: 

Արդեն երկու օր է, Ոսկեպարում լարված իրավիճակ է: Մարդիկ օրեր են հաշվում, սպասում են բերդից  լուրերի: «Եթե Կադոյի հետ մի բան պատահի, մենք գյուղի ճամփեն փակելու ենք», - ասում էր Արկադիի համագյուղացիներին, ով կապի էր հաստատել Forrights-ի հետ: 

Արկադի Պապյանը՝ Ոսկեպարի Կադոն, Հայաստանի հյուսիս - արևելյան սահմանների ինքնապաշտպանական մարտերի մասնակից է: Պատերազմից հետո մեկնել է Ռուսաստան, բայց հարազատ գյուղը չի մոռացել. «Օգնություններ՝ հաց, ալյուր էր ուարկում մարդկանց, ինչով կարող էր, օգնում էր գյուղին: Ապրիլյանի օրերին էլ ինքը նստած էր, բայց նրա ընկերները բլոկով սիգարետներ էին ուղարկում տղերքին», - պատմում է ոսկեպարցիներից Գ. Ա-ն: 

Ոսկեպարում հիշում են, որ 2012 թվականին, երբ Պապյանի մայրը մահացավ, նրան թույլ չտվեցին գալ գյուղ, մորը հրաժեշտ տալ: 

«50 օրից էլ հայր ծնողը մահացավ, էլի թույլ չտվեցին, որ գա; Մեր գյուղից մարդիկ գնացին, որ բերեն, չեն տվել իրան: Էդ տղեն բանտերում Քրիստոսի չարչարանք ա քաշել,  ի՞նչ կաշառք:  Մի հատ գնացեք, տեսեք, իրա ընտանիքը ոնց ա ապրում: Էդքան փող ունենար, իրա ընտանիքն էդ վիճակում չէր լինի: Ախբերներն են պահում երեք անչափահաս երեխեքին», - պատմեց մեզ Արկադի Պապյանի համագյուղացին:  

Ոսկեպարում Արկադի Պապյանին, որը դատապարտվել է ՌԴ Կեմերովոյի մարզի բնակիչ Իգոր  Նիկոնովի սպանության համար, հերոսացնում են: Սպանությունը տեղի է ունեցել 2007 թվականին, Կիսելյովսկ քաղաքի գիշերային ակումբներից մեկում: Բանն այն է, որ սպանվածը Կեմերովոյի քրեական հեղինակություններից էր, հայերի նկատմամբ ընդգծված դաժան վերաբերմունքով հայտնի: Պապյանը, Ոսկեպարում տարածված լուրերի համաձայն,  հանդիպել է Նիկոնովին և ասել է նրան, որ ինքը հայ է: Նիկոնովը հայհոյել է և զենք է քաշել Արկադի Պապյանի վրա: Վերջինս խլել է նրա զենքը և ինքն է կրակել Նիկոնովի վրա: 

Ա.Պապյանը տեղեկացել է, որ նույն քաղաքի բնակիչ Իգոր Նիկոնովը տեղի հայերի հետ գտնվում է լարված փոխհարաբերությունների մեջ: Ըստ 2013 թվականի դատավճռի,  «Ա.Պապյանը մի քանի անձանց հետ միասին գնացել է Կիսիլևսկ քաղաքի Կրասնոբրոդսկայա 1 հասցեում գտնվող ՙՄեմֆիս՚ գիշերային ակումբ և այնտեղ հանդիպել Ի.Նիկոնովին: Զրուցելու նպատակով վերջինիս հրավիրել է ակումբից դուրս, սակայն Ի.Նիկոնովը մերժել է Ա.Պապյանի առաջարկը, որից հետո նրանց միջև ծեծկռտուք է սկսվել: Այդ ընթացքում ամբաստանյալ Ա.Պապյանն ապօրինի կերպով իր մոտ պահվող ՙԻԺ–79՚ տեսակի գազային ատրճանակից... 6 անգամ կրակել է Ի. Նիկոնովի մարմնի տարբեր մասերին, միաժամանակ ատրճանակի կոթով մի քանի անգամ հարվածել Ի.Նիկոնովի դեմքի և գլխի տարբեր մասերին, դիտավորությամբ նրան զրկելով կյանքից»: 

«Ինքը Ռուսաստանում ազգի ինքնասիրությունն ա պահել: Փոխանցեք մեր երկրի նախագահին , գերագույն հրամանատարին, գյուղի համար, հայության համար ա արել - համոզված պնդում են Ոսկեպար գյուղում, - էդ սպանվածը հայերին չի սիրել: Մարդ ու կնիկ չեն կարողացել ման գալու դուրս գալ իրիկունը: Կիսելովսկում հայերին ճնշել ա, ծեծել ա, տանջել ա: Ինքը հայերին ա պաշտպանել, փախել ա Ռուսաստանից, մերոնք բռնել են՝ դատել: Հիմա տեսնենք, ինչ ա լինում, մենք փակելու ենք ճանապարհը, մենք կռիվ տեսած. պատերազմի միջով անցած ենք, ես Ոսկեպարի անունից եմ ասում»: 

Արկադի Պապյանը Իգոր Նիկոնովի սպանության համար դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: 2021 թվականին ժամկետն ավարտվում էր, և ահա՝ նոր հանցանքի մեջ են նրան մեղադրում: 

33 օրվա հացադուլի ընթացքում  Արկադի Պապյանին այցելել են պատիժների օրինականությունը հսկող դատախազը, իր գործով հսկող դատախազը, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Բոլոր զրույցներն անպտուղ են անցել: 

 Սյուզան Սիմոնյան
564
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Ցմահ դատապարտյալների բաց նամակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին 13.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ցմահ դատապարտյալների բաց նամակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Հնարավորություն տվեք մեր կյանքի մնացած տարիներն անցկացնել մեր ընտանիքների հետ   

Հարգարժան պարոն նախագահ, արդեն 15 տարի է, ինչ ցմահ դատապարտյալներս պայքարում ենք Հայաստանի  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչար

Արմավիր ՔԿՀ պատժախցում հայտնաբերվել է Մոլդովայի քաղաքացու դին կախված վիճակում 11.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Արմավիր ՔԿՀ պատժախցում հայտնաբերվել է Մոլդովայի քաղաքացու դին կախված վիճակում

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Արմավիր քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության դեպք է գրանցվել։ Ամեն դեպքում, պատժախցում հայտնաբերվել է  երիտասարդի կախված դին։ Նրան օրերս էին տեղափոխել այստեղ։ 

Մեզ հայտնի դարձավ,

ցմահների խնդրին տուժողների տեսանկյունից նայելը նախարարին փակուղի է մտցնելու 10.08.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

ցմահների խնդրին տուժողների տեսանկյունից նայելը նախարարին փակուղի է մտցնելու

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի այցը «Արմավիր» ՔԿՀ հիասթափեցրել է այնտեղ պահվող 30 ցմահ դատապարտյալներից շատերին: Զեյնալյանը հանդիպել է ցմահականներ Արսեն Արծրունուն, Ստեփան Գրիգորյանին ու Աշոտ Մանուկյանին: Չի ընդունել 8 օր հացադուլ անցկացնող Վաղարշակ Ավետիսյանին, որը գործի վ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: