լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
27.01.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Հոկտեմբերի 27-ի գործով մահացած դատապարտյալի հայրը բողոք է ներկայացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դեմ

Հոկտեմբերի 27-ի գործով մահացած դատապարտյալի հայրը բողոք է ներկայացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դեմ
1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված և անցյալ նոյեմբերին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վատացած ու հիվանդանոցում մահացած Էդուարդ Գրիգորյանի հայրը՝ Գրիգոր Գրիգորյանը քննչական կոմիտե բողոք է ներկայացրել ՔԿՀ-ի դեմ: 

Մահացած բանտարկյալի հայրը որդու մահվան մեջ մեղադրում է ՔԿՀ-ի ղեկավարությանը, որը թույլ չի տվել որդուն ժամանակին հիվանդանոց տեղափոխել: Գրիգոր Գրիգորյանը Forrights.am-ի հետ զրույցում ասաց, որ իր բողոքն ընդունվել է վարույթ և քննվում է, սակայն գործ հարուցվել է, թե ոչ, չգիտի: 

«Բողոքը ներկայացրել եմ մի ամսից ավելի է, գործը քննվում է: Մանրամասներ չեմ կարող ներկայացնել, քանի որ նախաքննություն է գնում»,- ասաց մահացած Գրիգորյանի հայրը: 

Ստացվել է նաև Էդիկ Գրիգորյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքը, որտեղ գրված է, որ նա մահացել է սրտամկանի ինֆարկտից: Նշենք, որ ցմահ ազատազրկված Էդիկ Գրիգորյանը նոյեմբերի 3-ի գիշերը բողոքել էր սրտի շրջանում ունեցած ցավերից, տեղափոխվել հիվանդանոց ու մահացել:   

Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալի հայրը՝ Գրիգոր Գրիգորյանը  forrights.am-ին պատմել էր, որ 4 տարի առաջ Էդուարդ Գրիգորյանը վիրահատության է ենթարկվել. աորտայի կլապանն էին փոխել, իսկ մահվանը նախորդող գիշերը  2 անգամ սրտի ուժգին նոպաներ է ունեցել։   

Առաջին անգամ նրա ինքնազգացողությունը վատացել էր գիշերը՝ ժամը 12-ի սահմաններում, սակայն ՔԿՀ ղեկավարությունը թույլ չէր տվել տեղափոխել հիվանդանոց։  

«Շտապօգնության բժիշկները որոշել են Էդուարդ Գրիգորյանին տանել հիվանդանոց, բայց քրեակատարողականի ղեկավարությունը թույլ չի տվել Էդիկին տանել հիվանդանոց: Մի 4 ժամ հետո խիստ վատացել ա, նոր աղմուկ-աղաղակ են բարձրացրել կամերայում նստած տղաները, եկել են, ուշացումով տարել են ու արդեն մահացել է: 
Փաստորեն էդ սպանություն ա: Իմ տղուն սպանել են»,-ասել էր ցմահ ազատազրկվածի հայրը:    

Հոկտեմբերի 27-ի դատավարության ժամանակ Գրիգորյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը մեզ հետ զրույցում շեշտել էր, որ Գրիգորյանը հիվանդ չի եղել և հիվանդությունը ձեռք է բերել բանտում: 

Այսպիսով Էդուարդ Գրիգորյանը մեկն է հոկտեմբերի 27-ի գործով կասկածելի պայմաններում մահացած 9 վկաներից ու մեղադրյալներից: Դեռ տարիներ առաջ հոկեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Էդուարդ Գրիգորյանը պատրաստվում էր նոր փաստեր ու փաստաթղթեր հրապարակել՝ խոստանալով բացահայտումներ անել հոկտեմբերի, սակայն այդպես էլ որևէ բան այս առթիվ հայտնի չդարձավ հանրությանը:    

Նշենք, որ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Էդուարդ Գրիգորյանը գործում առկա  ցուցմունքներում նշել էր, որ հեղաշրջման, ԱԺ-ն գրավելու իր մտադրության մասին Նաիրի Հունանյանը իրեն հայտնել է դեռևս 1999թ-ի օգոստոս ամսին, իր վերջնական համաձայնությունը տվել և խմբում ներգրավվել է սեպտեմբերի վերջերին: 

Սեպտեմբեր ամսին ԱԺ-ում  Ն. Հունանյանը ցույց է տվել այն տեղը, որտեղ կանգնում են թիկնապահները, իսկ տանը մեկ անգամ ևս գծագրել, բացատրել է դռների, կառավարության անդամների նստելու տեղերը, իրենց գործողությունների հերթականությունը, որոնց թվանշանները դրվել է իր կողմից: Հարձակումը նախատեսված է եղել հոկտեմբերի 13-ին, սակայն Նաիրի Հունանյանի որոշմամբ հետաձգվել է: 

Հոկտեմբերի 26-ին, երբ խմբում ներգրավվելու նպատակով նրանց տուն էր հրավիրվել Դ. Բեջանյանը, Նաիրի Հունանյանը մեկ անգամ ևս ասել է վարչապետի սպանության անհրաժեշտության մասին:     

 Մարինե Խառատյան
919
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
եթե դատապարտյալին չեն բուժում, պետք է ազատ արձակեն 16.02.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

եթե դատապարտյալին չեն բուժում, պետք է ազատ արձակեն

2018 թ.-ի հունվարի 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները ընթացիկ հաշվետվությամբ  դիմել են ՀՀ Արդարադատության նախարարություն ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Հ.-

Հայաստանի կալանավայրերի ղեկավարների թվում կրկին Հոկտեմբեր 27-ի գործով օպերատիվ աշխատողներն են 5.02.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Հայաստանի կալանավայրերի ղեկավարների թվում կրկին Հոկտեմբեր 27-ի գործով օպերատիվ աշխատողներն են

Քրեակատարողական վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանի պաշտոնանկությունից հետո կալանավայրերում կադրային ռոտացիաներ են  սկսվել: Օրերս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը տեղերով փոխեց «Հրազդան» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների պետերին: «Դատապարտյալների հիվանդանոցը»

Ով հեռացրեց Արթուր Օսիկյանին 29.01.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ով հեռացրեց Արթուր Օսիկյանին

ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանի ազատումը որևէ կերպ չպարզաբանվեց հանրության համար:   ՔԿՎ նոր պետ Ռաֆայել Հովհաննիսյանին ներկայացնելու առթիվ արդարադատության նախարարության կայքի լուսանկարներից երևում էր, որ Օսիկյանը չէր գնացել հրաժեշտ տալու իր նախկին

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: