լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
18.01.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

«Սա ԱԺ ամբիոն չէ, մի՛ շփոթեք». փաստաբանը՝ «Սասնա Ծռեր»-ի գործով մեղադրողին

«Սա ԱԺ ամբիոն չէ, մի՛ շփոթեք». փաստաբանը՝ «Սասնա Ծռեր»-ի գործով մեղադրողին
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր» քրեական գործի քննությունը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Դեռ նախորդ նիստին՝ ի աջակցություն իրենց հացադուլավոր ընկերների, 11 ամբաստանյալները բոյկոտել և լքել էին նիստերի դահլիճը՝ հրաժարվելով իրենց պաշտպանների ծառայություններից: Դատավոր Գաբրիելյանը նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառել և հեռացրել նիստերի դահլիճից, ապա խոստացել մեղադրյալների համար հանրային պաշտպաններ ներգրավվել: Այսօրվա նիստն անցավ լարված մթնոլորտում: 

«Սասնա Ծռերի» անդամները կտրականապես հրաժարվում էին հանրային պաշտպանների ծառայությունից՝ դատավորից պահանջելով գործի վարույթում ընդունել իրենց պայմանագրային պաշտպաններին: Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը դատավորին հորդորեց չխախտել օրենքը և ամբաստանյալների դիրքորոշումները հաշվի առնել, ինչին ի պատասխան՝ վրդովված դատավորը չկարողացավ իրեն զսպել. «Կին եք է, չեմ ուզում…»,- սակայն, խոսքը կիսատ թողնելով, ևս մեկ անգամ դիմեց մեղադրյալներին: 

«Խինդ ունեցող աչքեր ունեք, հարգելի՛ դատավոր, ձևականությունների հետևից մի ընկեք ու նիստը մի՛ ձգձգեք: Մենք մեր նախկին պաշտպաններին ենք ուզում»,- դատավորին դիմեց Աշոտ Պետրոսյանը, ում խոսքից անմիջապես հետո դատավոր Գաբրիելյանը դատավարական դահլիճ հրավիրեց քաղաքացիների համար նախատեսված հատվածից նիստին հետևող պաշտպաններին: Չնայած բոլոր ամբաստանյալները հրաժարվել էին հանրային պաշտպանների ծառայությունից, դատավոր Գաբրիելյանը Անուշ Մխիթարյանին և Լուսինե Ասլանյանին անյուամենայնիվ ընդգրկեց գործի վարույթում, ինչն առաջացրեց պաշտպանական կողմի զարույթը: 

«Այս գործընթացը սկսեցինք և ավարտեցինք օրենքի խախտումով: Մեր քաղաքական այրերը սիրում են մեր երկիրը համեմատել Սինգապուրի հետ, սակայն մենք դեռ Սինգապուրում չենք, ուստի եկեք խնայենք պետության միջոցները»,- նշեց Գրիշա Բալասանյանը, նկատելով, որ հանրային պաշտպանները վարձատրվում են պետության կողմից, ուստի նպատակահարմար չէ գործի վարույթում ներառել և՛ պայմանագրային պաշտպանների, և՛ հանրային: 

«Վերանայեք Ձեր դիրքորոշումը պաշտպանական կողմի հանդեպ: «Զապասով» փաստաբաններ մի՛ նշանակեք, իսկ, եթե այդպես եք վարվում, ես էլ հարցնում եմ՝ ո՞ւր է «զապաս» երկրորդ դատավորը»,- իր խոսքն ավարտեց պաշտպանը: Մեղադրող-դատախազները պաշտպանական կողմի հետ չհամաձայնեցին, նշելով, որ հանրային պաշտպանի ներգրավումը կօգնի առավել արդյունավետ կառավարել իրավիճակը: Երկար բանավեճից հետո, հանրային պաշտպաններն արդեն իրենք միջնորդեցին՝ հեռացնել իրենց գործի վարույթից, ինչին միացավ պաշտպանական կողմը: 

«Հանրային պաշտպանները չեն տեսակցել իրեն պաշտպանյալների հետ, գործին ծանոթ չեն, այդ դեպքում ինչպե՞ս կարող են կատարել պաշտպանական գործառույթը»,- նշեց Տիգրան Հայրապետյանը, կոչ անելով բոլոր փաստաբաններին միավորվել և պայքարել իրավունքների համար: 

Դատախազ Հակոբ Ենոքյանը փաստաբանների հայտարարությունների մեջ «հանրությանը հաճոյանալու» միտում տեսավ. «Հանրության ընդդիմադիր զանգվածին հաճելի է պաշտպանների կողմից լսել իշխանությունների հասցեին արվող դատապարտող հայտարարությունները»:   

Փաստաբաններին զայրացրեց դատախազի հայտարաությունը, Արա Ղարագյոզյանը նշեց, որ «եթե գլխավոր դատախազի վարկանիշը բարձր լիներ, ապա այս գործը չէր էլ մտնի դատարան, քանի որ «Սասնա Ծռեր»-ն ապստամբության իրենց իրավունքն են իրացրել»: Պաշտպան Արայիկ Պապիկյանը զավեշտալի համարեց ներկա իրավիճակը, իսկ վերջին խոսքը բաժին հասավ Գրիշա Բալասանյանին. «Սա ԱԺ ամբիոն չէ, մի՛ շփոթեք»: 

Այդ ընթացքում դատավորը ժամանակ առ ժամանակ բավականին խիստ տոնով խոսքի իրավունքից զրկում էր Խաչատուր Գիչյանին. «Ձենդ կտրի՛», շարունակելով համբերատար լսել դատավարական կողմերին: Քննարկումից անմիջապես հետո վերջինս մերժեց միջնորդությունը, ինչից հետո Տիգրան Հայրապետյանը, Արայիկ Պապիկյանը և Մուշեղ Շուշանյանը լքեցին նիստերի դահլիճը՝ արժանանալով սանցիայի. դատավորը հայտարարեց, որ կդմի Փաստաբանների պալատ: 

Իրավիճակը դեռ նոր էր հանդարտվել, երբ Կարո Եղնուկյանը ցանկացավ լքել նիստերի դահլիճը, դատարանին հայտարարելով, որ, եթե շարունակի նիստերի դահլիճում մնալ, գուցե առողջական վիճակը վատանա և Շտապ օգնության կարիք զգացվի: Դատավորը չթույլատրեց լքել՝ սանկցիայով «սպառնալով», սակայն Եղնուկյանն այնուամենայնիվ լքեց նիստերի դահլիճը և արժանացավ այդ սակցիային՝ 3 ժամով հեռացում նիստերի դահլիճից: Մյուս կողմում էլ Արմեն Լամբարյանի ինքնազգացողությունը վատացավ, նրա համար հրավիրվեց Շտապ օգնություն: Վերջինս լքեց նիստերի դահլիճը, ինչից հետո Աշոտ Պետրոսյանը «Սասնա Ծռեր»-ի 11 անդամների անունից հայտարարեց, որ քանի դեռ չեն կատարել Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջը («Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ-հեղ.), իրենք բոյկոտում են նիստը և լքում դահլիճը՝ հրաժարվելով իրենց պաշտպաններից: 

Նրանք առանց դատավորի թույլտվության լքեցին դատական դահլիճը, որի համար ենթարկվեցին սանկցիայի և 4 ժամով հեռացվեցին նիստերի դահլիճից: Ներկա դրությամբ՝ առանց ամբաստանյալների և պաշտպանների, չկարողանալով շարունակել գործի քննությունը, դատավոր Գաբրիելյանն այն հետաձգեց մինչև հունվարի 25-ը: 

Ռոզա Վարդանյան   
736
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
եթե դատապարտյալին չեն բուժում, պետք է ազատ արձակեն 16.02.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

եթե դատապարտյալին չեն բուժում, պետք է ազատ արձակեն

2018 թ.-ի հունվարի 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները ընթացիկ հաշվետվությամբ  դիմել են ՀՀ Արդարադատության նախարարություն ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Հ.-

Հայաստանի կալանավայրերի ղեկավարների թվում կրկին Հոկտեմբեր 27-ի գործով օպերատիվ աշխատողներն են 5.02.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Հայաստանի կալանավայրերի ղեկավարների թվում կրկին Հոկտեմբեր 27-ի գործով օպերատիվ աշխատողներն են

Քրեակատարողական վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանի պաշտոնանկությունից հետո կալանավայրերում կադրային ռոտացիաներ են  սկսվել: Օրերս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը տեղերով փոխեց «Հրազդան» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների պետերին: «Դատապարտյալների հիվանդանոցը»

Ով հեռացրեց Արթուր Օսիկյանին 29.01.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ով հեռացրեց Արթուր Օսիկյանին

ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանի ազատումը որևէ կերպ չպարզաբանվեց հանրության համար:   ՔԿՎ նոր պետ Ռաֆայել Հովհաննիսյանին ներկայացնելու առթիվ արդարադատության նախարարության կայքի լուսանկարներից երևում էր, որ Օսիկյանը չէր գնացել հրաժեշտ տալու իր նախկին

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: