լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
16.01.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

«եթե նրան չհասցնեին այդ վիճակին, վիրահատական միջամտության կարիք չէր լինի»

«եթե նրան չհասցնեին այդ վիճակին, վիրահատական միջամտության կարիք չէր լինի»
«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում երիկամի վիրահատության է ենթարկվել: Վերջինիս պաշտպան Արայիկ Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ առողջական վիճակի վատթարացումը կապված է նրա ցուրտ և խոնավ պատժախցի հետ. 

«Մենք ոչ թե պետք է շնորհակալություն հայտնենք, որ վիրահատեցին, այլ փաստն արձանագրենք, որ անմարդկային պայմանների հետևանքը եղավ, որի վերաբերյալ մենք բավականին երկար բարձրաձայնում էինք: Եթե նրան չհասցնեին այդ վիճակին, վիրահատական միջամտության կարիք չէր լինի»: 

Արայիկ Պապիկյանին արգելում են տեսակցել իր պաշտպանյալի հետ և իրավաբանական օգնություն տրամադրել: Պաշտպանը ենթադրում է, որ դատավոր Մակյանը գրություն է ուղարկել ՔԿՀ, հայտնելով, որ փաստաբանն այլևս չի հանդիսանում Խանդոյանի պաշտպան. 

«Շուրջ մեկուկես տարի է ես Խանդոյանին այլ գործերով իրավաբանական խորհրդատվական ծառայություն եմ մատուցում ու երբեք նմանատիպ խնդիր չի եղել»:  

Համաձայն ընթացակարգի, Արայիկ Խանդոյանը պետք է դիմում ներկայացնի Քրեակատարողական վարչություն, որից հետո նոր միայն կկարողանա տեսակցել իր պաշտպան Արայիկ Պապիկյանին:  

Հիշեցնենք, որ «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը 2017թ. դեկտեմբերի 30-ին տեղափոխվել էր պատժախուց, ինչից հետո հայտարարել էր հացադուլ: Պատժախցի պայմաններն անմարդկային էին՝ կոտրված ապակիներ, ցուրտ, մութ և խոնավ: 10 օր անց՝ պատժախցից դուրս գալուն զուգահեռ, Խանդոյանը դադարեցրեց հացադուլը: 

Ռոզա Վարդանյան
1209
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Ցմահ դատապարտյալ. այստեղ իրոք շատ արժանավոր մարդիկ կան, ում պետք է ներում շնորհվի (տեսանյութ) 28.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Ցմահ դատապարտյալ. այստեղ իրոք շատ արժանավոր մարդիկ կան, ում պետք է ներում շնորհվի (տեսանյութ)

Հարցազրույց  ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի հետ 

Արթուր, խոսենք վաղաժամկետ  ազատման  հետ կապված խնդիրների մասին, ինչից ամենաշատն են բողոքում դատապարտյալները և մենք էլ գիտենք, որ այն բավարար

Հայաստանն առաջին տեղում է ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով 26.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Հայաստանն առաջին տեղում է ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով

Եվրոպայի 47 երկրների շարքում Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցնում ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով: Համենայն դեպս, դա է վկայում Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության՝ այս շաբաթ հրապարակած զեկույցը:

Ըստ

Այսօր Արկադի Պապյանը դադարեցրել է 40 օրյա հացադուլը 19.03.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Այսօր Արկադի Պապյանը դադարեցրել է 40 օրյա հացադուլը

 Քիչ առաջ  40 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին մեզ հայտնեցին նրա բարեկամները:  Երեկ՝ հացադուլի 39-րդ օրը Արկադի Պապյանի փաստաբան Ամրամ Մակինյանը մեզ տեղեկացրել էր, որ պաշտպանյալն անգամ հրաժարվել է ջրից. «Այսօր նա նաև ջրից

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: