լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
7.10.2017 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

փորձել են ներթափանցել Վարուժան Ավետիսյանի ընտանիքին պատկանող բնակարան

փորձել են ներթափանցել Վարուժան Ավետիսյանի ընտանիքին պատկանող բնակարան
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանը շտապ հաղորդագրություն է տարածել   

«Ծառայությունների 37-թվականին հարիր գործելաոճը շարունակում է հիմնավորապես հաստատվել Հայաստանում։ Այսօր՝ հոկտեմբերի 6-ի գիշերը, անհայտ անձինք փորձել են ներթափանցել Վարուժան Ավետիսյանի ընտանիքին պատկանող բնակարան, երբ ընտանիքի անդամները քնած են եղել։ Բնակարանի մուտքի դռան կողպեքի պտուտակները Վարուժան Ավետիսյանի ընտանիքի անդամները քանդած են հայտնաբերել առավոտյան։   

Դեպքը խոսում է նարիմանովյան ծառայությունների փնթի, անպատասխանատու, ապօրինի և հանցավոր գործելակերպի մասին և հանդիսանում է ընտանիքի և անձի իրավունքների կոպիտ ոտնահարում։ Ծառայությունները ամենայն հավանականությամբ տեղեկատվական քաղց են ապրում և նպատակ են հետապնդել ներթափանցել բնակարան, տեղեկություններ հայթայթել և ձեռք բերել Սասնա Ծուռ Վարուժան Ավետիսյանի նամակներից կամ փաստաթղթերից և, կամ տեսանկարահանող կամ գաղտնալսող սարքեր տեղադրել։ Այս մասին տեղեկացնում են Հիմնադիր խորհրդարանից»:
323
Print
մարդու իրավունքները փակ հաստատություններում
Նախորդ կոռումպացված համակարգի ամենատիպիկ ներկայացուցիչն է, նրա նշանակմամբ պահպանվում է նախորդ համակարգը․Ա․Սաքունց 15.06.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

Նախորդ կոռումպացված համակարգի ամենատիպիկ ներկայացուցիչն է, նրա նշանակմամբ պահպանվում է նախորդ համակարգը․Ա․Սաքունց

Երեկ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ՔԿԾ նորանշանակ պետ Արտյոմ Մխոյանին: «Արդյունավետությամբ և պատասխանատվությամբ կատարած աշխատանքով պետք է բարձր պահենք Հայաստանի հեղինակությունը»,- ասել է նախարարը և հորդորել է անել առավելա

«Եթե կարողացել ես բանտում մարդ մնալ, գազանի չվերածվել, միայն դա հերիք է հասարակություն վերադառնալու համար» 11.06.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

«Եթե կարողացել ես բանտում մարդ մնալ, գազանի չվերածվել, միայն դա հերիք է հասարակություն վերադառնալու համար»

Հայաստանի արդարադատական համակարգը անելանելի ծանր վիճակի մեջ է դրել ցմահ դատապարտյալներին։ Ազատություն տանող ծանր դռները հավերժ փակված են, և թվում է՝ այդ մարդկանց փրկության միակ ելքը բնական մահն է։ Դատարաններն առանձնակի դաժանությամբ, անհիմն պատճաներով մերժում են պատժի կրման 20 տարին լր

ՔԿՀ աշխատակիցներն ու ոստիկանները խոշտանգել են դատապարտյալների 3.04.2018 | մարդու իրավունքները փակ հաստատություններում

ՔԿՀ աշխատակիցներն ու ոստիկանները խոշտանգել են դատապարտյալների

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործո

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: