լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
12.05.2015 | սեփականության իրավունք

160 հազար եվրո ՄԻԵԴ վճիռների կատարման համար

160 հազար եվրո ՄԻԵԴ վճիռների կատարման համար
Կառավարությունն առաջիկա հինգշաբթի որոշում կընդունի, որով պետական բյուջեից 160 հազար եվրո գումար կհատկացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման համար: Փոխհատուցումը կտրամադրվի իրացման գոտիների բնակիչներին, ովքեր իրենց խախտված իրավունքների վերականգնման համար դիմել էին ՄԻԵԴ:    

«Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի», «Բաղդասարյանը և Զարիկյանն ընդդեմ Հայաստանի» և «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գանգատներով 2014 թվականի նոյեմբերի 13-ին ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռներ էր կայացվել, որով ՀՀ պետբյուջեից ընդհանուր առմամբ պետք է վճարվի 160 հազար եվրոյին համարժեք դրամ:   

Մասնավորապես, 52 հազար եվրոյին համարժեք դրամ կհատկացվի «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճռով, 44 հազար եվրոյին համարժեք դրամ՝ «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» վճռով և 64 հազար եվրոյին համարժեք դրամ՝ «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար:   Նշված գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն օրինական ուժի մեջ են մտել 2015 թվականի փետրվարի 13-ին, հետևաբար, վճռի պահանջների կատարման վերջնաժամկետը 2015 թվականի մայիսի 13-ն է:   

Նրանք Բյուզանդի 25 հասցեի տարածքի բնակիչներից են, ովքեր զրկվել են իրենց սեփականությունից  Հանրային գերակա շահ ծրագրի շրջանակներում: Այս տարածքի բնակարանները քանդվել են 2004 թվականին, իսկ տուժած ընտանիքների մեծ մասը մինչ օրս դեռևս անօթևան են:   

Վերոնշյալ գործերով դեռևս 2011 թվականին ՄԻԵԴ-ը կայացրել էր որոշում, որը, սակայն, Հայաստանի կառավարությունը չէր կատարել: 2010 թվականին Եվրադատարանը նշված ընտանիքներին իրազեկել էր, որ Հայաստանի կառավարությունը հաշտություն է ուզում կնքել և նրանց բնակարան տրամադրելու առաջարկություն է անում:   

Այնուհետև ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել, որ ՀՀ կառավարությունը հաշտվում է վերոնշյալ երեք գործերով հայցվորների հետ և նրանց բնակարաններ է տրամադրելու: Որոշման մեջ նշված է եղել, որ ՀՀ կառավարությունն այն պարտավոր է կատարել 3 ամսվա ընթացքում:   Վերոնշյալ ընտանիքները 3 ամիս սպասել էին կառավարության կողմից ՄԻԵԴ որոշման կատարմանը, սակայն, չստանալով որևէ պաշտոնական գրություն, 2012 թվականի փետրվարին նամակ են գրել ներկայում Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով  Հայաստանի կառավարության ներկայացուցիչն է  ՄԻԵԴ-ում: 

Այս ընտանիքները հրավիրվել էին Արդարադատության  նախարարություն, որտեղ նախկին փոխնախարար, ներկայում Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նրանց ասել էր, թե պետք է գումար տան ՄԻԵԴ որոշումը կատարելու համար: Այս պայմաններին  բնակիչները չէին համաձայնել և դարձյալ դիմել էին ՄԻԵԴ, իսկ այս տարվա նոյեմբերի 13-ին ՄԻԵԴ-ը հօգուտ նրանց վճիռ հրապարակեց: 

 Lragir.am
974
Print
սեփականության իրավունք
դատարանները զրկել են սեփական տուն մուտք գործելու իրավունքից 16.03.2015 | սեփականության իրավունք

դատարանները զրկել են սեփական տուն մուտք գործելու իրավունքից

Դավիթաշենի 7-րդ փողոցի 28 տան  սեփականատերեր Խոպերիա Սվետլանայի և Լիբիկ Մարինայի մայր և լիազորված անձ Հասմիկ Թադևոսյանը ահազանգում է դատական ատյանների անհիմն ու անօրինական վճիռների մասին, որոնց հետևանքով հարևանը՝ թիվ 30 տան սեփականատեր Սմբատ Մինասյանը զավթ

կառավարությունն ազատվել է վաշխառուի համբավ ունեցող տիկնոջից 27.01.2015 | սեփականության իրավունք

կառավարությունն ազատվել է վաշխառուի համբավ ունեցող տիկնոջից

Կառավարության աշխատակից Նունե Պլուզյանը, ով մեղադրվում էր վաշխառության և խարդախության մեջ, հեռացվել է աշխատանքից: Դեռևս անցած օգոստոսին  «ForRights.am»-ը հրապա

Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի 24.11.2014 | սեփականության իրավունք

Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի

«Հազիվ մի արդար որոշում էր եղել, էն էլ նորից բողոքարկման փուլ սկսվեց, հիմա Երիցյանը նորից կկաշառի դատավորներին ու էլի իր օգտին կլինի որոշումը»,- Գայանե Թումասյանը մտավախություն ունի, որ Վերաքննիչ դատարանը կբեկանի իր օգտին կայացված դ
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: