լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
16.03.2015 | սեփականության իրավունք

դատարանները զրկել են սեփական տուն մուտք գործելու իրավունքից

դատարանները զրկել են սեփական տուն մուտք գործելու իրավունքից
Դավիթաշենի 7-րդ փողոցի 28 տան  սեփականատերեր Խոպերիա Սվետլանայի և Լիբիկ Մարինայի մայր և լիազորված անձ Հասմիկ Թադևոսյանը ահազանգում է դատական ատյանների անհիմն ու անօրինական վճիռների մասին, որոնց հետևանքով հարևանը՝ թիվ 30 տան սեփականատեր Սմբատ Մինասյանը զավթել է իրեն պատկանող տարածքը՝ էականորեն սահմանափակելով  սեփական տուն մուտք գործելու իր իրավունքը:

Թադևոսյանն իր դուստրերին պատկանող սեփականության նկատմամբ ոտնձգություններից փորձել է պաշտպանվել դատական ատյանների միջամտությամբ՝ համարելով, որ առկա օրինական փաստաթղթերը բավարար են արդարության հասնելու համար: 2008 թվականի նոյեմբերից, սակայն նա դատական քաշքշուկների մեջ է գտնվում:

Նրա պնդմամբ դատական ատյանների կողմից կայացված ապօրինի և օրենքի հետ որևէ կապ չունեցող որոշումների հետևանքով է ինքը զրկվել իրեն պատկանող 2,40 մետր տարածքի 1 մետր մասից, ինչն անհնար է դարձրել իրեն պատկանող ավտոմեքենան կայանել իր իսկ բակում, ինչպես նաև իր բնակարանից դեպի դուրս ելումուտը: 

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկանքում հստակ նշվում է, որ հրդեհի դեպքում անհնար կլինի իրականացնել հրջեհաշիջման անհրաժեշտ գործողություններ, մեքենաները չեն կարող մուտք գործել տարածք, որ թիվ 30 բնակարանի փաստացի ապօրինի կարգավիճակ ունեցող երկրորդ հարկը հարևանությամբ գտնվող իր սենյակների նկատմամբ ունի գերակա բարձր դիրք, և այնտեղից հնարավոր է դիտել և հետևել իր ննջասենյակի անցուդարձին: 

Առկա են նաև ապօրինությունը հիմնավորող այլ փաստաթղթեր` 
1.կոորդինատային տվյալներ 
2. կադաստրի տեղագրական հանույթ, որտեղ նշված է Սմբատ Մինասյանի կողմից զավթած հողատարածքը 
3. ՊՈԱԿ-ի նշահարումը բնության մեջ հողահատկացման սահմանի ակտը 
4. դիմում-բողոքներ և պատասխաններ, Դավիթաշեն համայնքի թաղապետ Ռ. Բաղդասարյանից, քաղաքապետ Տ. Մարգարյանի հանձնարարականով հողի վերահսկողության վարչության պետ՝ Հ. Ասատրյանից, կադաստրի գլխավոր վարչությունից, 17.02.2015-ին իրենց կողմից Կադաստր տրված հարցման պատասխանը, որտեղ շեշտվում է, որ ք. Երևան, Դավիթաշեն 7 փողոց բնակարան 30 հասցեի անշարժ գույքը` գրանցված Սմբատ Մինասյանի անունով, բաղկացած է մեկ հարկից: 

Տարածքի վերաբերյալ վեճը ժառանգվել է բնակարանների նախորդ սեփականատեր-եղբայրներից, որոնց միջև առկա տարաձայնությունները տեղափոխվել են դատական ատյաններ՝ արդյունքում թիվ 28 բնակարանին պատկանող 2,47 մետր լայնությամբ տարածքից մեկ մետրը տրվել է թիվ 30  բնակարանի սեփականատիրոջը: 2004 թվականին կայացված այդ դատական վճիռն ի կատար ածելու ընթացքում բնակարանների նախորդ սեփականատեր-եղբայրներն այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ. վաճառել են բնակարանները` այդպիսով առկա տարածքային չլուծված վեճը փոխանցելով նոր սեփականատերերին: 

2008 թվականի հունիսին թիվ 28 բնակարանը ձեռք է բերվել Հասմիկ Թադևոսյանի դուստրերի կողմից, երեք ամիս անց թիվ 30 բնակարանը ևս ունեցել է նոր սեփականատեր: Հասմիկ Թադևոսյանը համոզված է, որ դեռևս բնակարանների առքուվաճառքի ընթացքում, երբ այն վավերացվել է Կադաստրի աշխատակիցների կողմից թաքցվել է առկա տարածքային խնդիրը, ինչպես նաև այն, որ 2004 թվականից առկա է տարածքի վերաբերյալ դատական որոշում: 

Մինչդեռ բնակարանը ձեռք բերելիս իրենց տրված սեփականությունը հավաստող վկայականում նշված է եղել, որ այդ տարածքը պատկանում է թիվ 28 բնակարանատիրոջը: Հասմիկ Թադևոսյանը հայտնում է թիվ 30 բնակարանի սեփականատերերի կողմից կատարված այլ անօրինականության մասին ևս. առկա է ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի պետական կոմիտեի կողմից իրենց տրված տեղեկանք այն մասին, որ ք. Երևան, Դավիթաշեն 7 փողոց բնակարան 30 հասցեի անշարժ գույքը` գրանցված Սմբատ Մինասյանի անունով, բաղկացած է մեկ հարկից: 

Բնակարանը, սակայն, այժմ ոչ թե մեկհարկանի է, այլ երկու, սեփականատերերի կողմից ավելացվել է ևս մեկ հարկ, որն ապօրինի շինություն է: Այս անօրինականության մասին նա տեղեկացրել է Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին, վերջինս, սակայն քայլեր ձեռնարկելու փոխարեն պատասխանել է, որն պետք էր ավելի վաղ դիմել՝ այդպիսով հրաժարվելով ընթացք տալ հաղորդմանը:

Հասմիկ Թադևոսյանը մատնանշում է թիվ 30 բնակարանի սեփականատեր Սմբատ Մինասյանի եղբոր՝ Լաերտ Մինասյանի կողմից թույլ տված մեկ այլ ապօրինության մասին, սեփականության փաստաթղթերով իրենց պատկանող 20 քմ հողատարածքի մասին, որը զավթվել է կառուցապատման միջոցով այն ներառելով իրենց տարածքի մեջ: Թադևոսյանը վստահաբար պնդում է, որ համապատասխան փաստաթուղթ, որը կվկայեր այս տարածքի նկատմամբ թիվ 30 բնակարանի սեփականատերերի ունեցած իրավունքի մասին, առկա չէ և չի ներկայացվել որևէ ատյանում: 

Առկա տարածքային վեճերը հարթելու նպատակով մայրը 2008 թվականի նոյեմբերին դիմում է Աջափնյակ և Դավիթաշեն առաջին ատյանի դատարան՝ խնդրելով ճանաչել վիճարկվող տարածքների նկատմամբ իր դուստրերի իրավունքը, սակայն դատավոր Անի Մխիթարյանի որոշման արդյունքում փաստացի իրենց պատկանող տարածքը ճանաչվում է Սմբատ Մինասյանի սեփականություն՝ անտեսելով տարածքի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ ապացույցները: Դատարանը, ըստ առկա ապացույցների, որևէ հիմնավորում չի նշել նման վճիռ ընդունելու համար, ավելին, փաստացի սեփականատեր հանդիսացող իր դուստրերին այդ տարածքի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից չի զրկել:

Հասմիկ Թադևոսյանը պնդում է, որ Դատարանի ապօրինի վճիռն իրականացնելու նպատակով ԴԱՀԿ ներկայացուցիչների ներկայությամբ Սմբատ Մինասյանի եղբայր և վստահված անձ Լայերտ Մինասյանն կատարել է տարածքի չափագրումներ` զավթելով թիվ 28 բնակարանի սեփականատերերին պատկանող 2,40 մետր լայնությամբ տարածքից՝ ևս 1 մետր տարածք: Վերջինս դատարաններում չի ներկայացրել որևէ փաստաթուղթ այն մասին, որ իրենք ունեն միահարկ կառույցը երկհարկ դարձնելու և հարևանի սեփականություն նկատմամբ իրենց՝ իրավունքը հավաստող որևէ փաստաթուղթ: Թադևոսյանի փաստաբանը բողոքարկելով Վերաքննիչ դատարան՝ հիմնավորել է վերը նշված և գործում տեղ գտած բոլոր խախտումները: 

Վերաքննիչ դատարանի դատավոր Նախշուն Տավարատյանը 16.06.2011թ. վճռով գործը բեկանել է՝ հօգուտ Հասմիկ Թադևոսյանի, իսկ արդեն 2013 թվականին նույն դատավորը կայացրել է իր իսկ կայացված դատական ակտին հակառակ որոշում՝ հերքելով ավելի վաղ կայացրած իր որոշման հիմնավորումները: Շարունակելով պայքարել իր սեփականության նկատմամբ ոտնձգությունների դեմ՝ Հասմիկ Թադևոսյանը դիմում է Վճռաբեկ դատարան, սակայն այն վարույթ չի ընդունվում:

Սեփական իրավունքների պաշտպանության համար պայքարող քաղաքացի Հասմիկ Թադևոսյանը նշում է նաև, որ չնայած Լաերտ Մինասյանի պնդումներին, որ իրենց հովանավորում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամայանը և որ իրենց դեմ պայքարն անարդյունավետ է լինելու, ինքը պայքարելու է բոլոր օրինական միջոցներով` իրեն պատկանող տարածքը հետ վերադարձնելու համար:


Ռոբերտ Անանյան














1450
Print
սեփականության իրավունք
դատարանները զրկել են սեփական տուն մուտք գործելու իրավունքից 16.03.2015 | սեփականության իրավունք

դատարանները զրկել են սեփական տուն մուտք գործելու իրավունքից

Դավիթաշենի 7-րդ փողոցի 28 տան  սեփականատերեր Խոպերիա Սվետլանայի և Լիբիկ Մարինայի մայր և լիազորված անձ Հասմիկ Թադևոսյանը ահազանգում է դատական ատյանների անհիմն ու անօրինական վճիռների մասին, որոնց հետևանքով հարևանը՝ թիվ 30 տան սեփականատեր Սմբատ Մինասյանը զավթ

կառավարությունն ազատվել է վաշխառուի համբավ ունեցող տիկնոջից 27.01.2015 | սեփականության իրավունք

կառավարությունն ազատվել է վաշխառուի համբավ ունեցող տիկնոջից

Կառավարության աշխատակից Նունե Պլուզյանը, ով մեղադրվում էր վաշխառության և խարդախության մեջ, հեռացվել է աշխատանքից: Դեռևս անցած օգոստոսին  «ForRights.am»-ը հրապա

Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի 24.11.2014 | սեփականության իրավունք

Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի

«Հազիվ մի արդար որոշում էր եղել, էն էլ նորից բողոքարկման փուլ սկսվեց, հիմա Երիցյանը նորից կկաշառի դատավորներին ու էլի իր օգտին կլինի որոշումը»,- Գայանե Թումասյանը մտավախություն ունի, որ Վերաքննիչ դատարանը կբեկանի իր օգտին կայացված դ
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: