լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
27.01.2015 | սեփականության իրավունք

կառավարությունն ազատվել է վաշխառուի համբավ ունեցող տիկնոջից

կառավարությունն ազատվել է վաշխառուի համբավ ունեցող տիկնոջից
Կառավարության աշխատակից Նունե Պլուզյանը, ով մեղադրվում էր վաշխառության և խարդախության մեջ, հեռացվել է աշխատանքից: Դեռևս անցած օգոստոսին  «ForRights.am»-ը հրապարակել էր Պլուզյանի խարդախ գործարքների զոհը դարձած Սիրանուշ Չփլախյանի տեսաուղերձը՝ ուղղված վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ումից և օգնություն էր ակնկալում քաղաքացին: Օրեր առաջ մեզ հայտնի դարձավ, որ Նունե Պլուզյանը հեռացվել է Կառավարությունից:   

Այս տարվա սկզբին Կառավարության դիմումների եւ բողոքների քննարկման վարչությունում կրճատվել է Նունե Պլուզյանի զբաղեցրած հաստիքը: Սիրանուշ Չփլախյանը, սակայն, «ForRights.am»-ին հայտնեց, որ իրականում Կառավարությունը հեռացրել է Պլուզյանին, քանի որ համոզվել են, որ նա վաշխառությամբ է զբաղվել:   

«Նունեն միշտ գլուխ էր գովում իր կապերով, հիմա երբ իրեն հեռացրել են աշխատանքից, հուսով եմ, որ էլ չի կարողանա ազդել մեր իրավապահ համակարգի ու դատարանների վրա»,- ասում է Սիրանուշ Չփլախյանը:   Իսկ Նունե Պլուզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վարչապետը չէր կարող որեւէ մեկի խնդրանքով իրեն հեռացնել եւ որ Չփլախյանները իր՝ աշխատանքից հեռանալու հետ որեւէ կապ չունեն: «Վարչապետն առաջնորդվում է օրենքով, ոչ թե որեւէ մեկի խնդրանքով»,- ընդգծեց Պլուզյանը:   



Հիշեցնենք, որ Նունե Պլուզյանի եւ Չփլախյանների կոնֆլիկտը սկսվել էր դեռեւս 2011 թվականին. «Ինձ գումար էր պետք, ընկերուհուս պետք է օգնեի: Ծանոթացել եմ ոմն բրոկեր Գեւորգի հետ, ով ասաց, որ մարդ կա, որ տոկոսով փող կտա, բայց որպես գումարի հետ վերադարձման երաշխիք պիտի տան առքուվաճառքի պայմանագիր կնքել: Գեւորգը պնդում էր, որ պայմանագիրը շինծու է լինելու, երբ գումարը վերադարձնեմ, իմ տունն ինձ էին հետ տալու»,- պատմում է Սիրանուշ Չփլախյանը:    

Սիրանուշի խոսքով` բրոկերի միջոցով ինքը ծանոթացել է ՀՀ կառավարության Դիմումների եւ բողոքների քննարկման վարչության աշխատակից Նունե Պլուզյանի հետ, ով և տնօրինում էր գումարը:    

«Ինձ գումարն անձամբ տվել է Նունե Պլուզյանը, տվել է 25.000 դոլար, որից 10 տոկոս միջնորդավճար են վերցրել: Նունեն հետը մի հոգու բերել էր, ում ես չէի ճանաչում ու հենց էդ մարդու անունով էլ ինքը գրանցեց տունը: Հետո իմացանք, որ անունը Հրայր Բաբայան է, որ Նունենի մորաքրոջ տղան է»,- պատմում է Սիրանուշը:    

Նունե Պլուզյանը հերքել էր, թե ինքը կապ ունի մորաքրոջ տղայի եւ Չփլախյանների միջեւ կնքված պայմանագրի հետ, Սիրանուշը, սակայն, գործարքի մանրամասներն է ներկայացնում.   «Նունեի հետ պայմանավորվել էինք, որ ամսեկան 5 տոկոս պետք է փակեմ, մոտ 1250 դոլար գումար էր կազմում ամսական: Տոկոսները մշտապես վճարել եմ մինչեւ 2013 թվականի ապրիլը, երբ դատարանից ծանուցագիր ստացա վտարման պահանջով: Իրենք դիմել էին դատարան` ինձ եւ մորս տնից վտարելու պահանջով: Երբ ծանուցագիրը ստացանք, զանգեցի Նունեին, հարցրեցի` էս ի՞նչ ես արել: Ասեց` դե, դուք չեք կարողանալու իմ գումարը հետ տալ, ինձ էլ չզանգեք: Համ էլ ասաց, թե դա ինքը չի արել, այլ Հրայրը, որին մենք չէինք էլ ճանաչում»:  

Սիրանուշի խոսքով` տոկոսով գումար վերցնելու մասին Նունե Պլուզյանի հետ որեւէ գրավոր պայմանագիր չեն կնքել: «Ինքն ասեց` կարիքը չկա գրելու տոկոսով փողի մասին: Էնքան ուշադիր էր, նույնիսկ հեռախոսներին էր նայում, որ չձայնագրեինք: Թեեւ sms-ներ կան, որ հասարակ մարդն էլ կարդա, կհասկանա` ինչն ինչոց է»:    

Չփլախյանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն. Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվել, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է.   

«Քննիչները չեն պարզել, թե տունը առնելուց հետո ինչու Նունե Պլուզյանի եղբայրը չի բնակվել այնտեղ երկար ժամանակ: Մինչեւ հիմա Չփլախյաններն են ապրում այդտեղ: Քննիչը կարող էր պարզել, որ եթե Պլուզյանը գործի հետ կապ չունի, ինչու է այդքան հաճախակի զանգահարել Չփլախյանին: Չէ՞ որ կարելի էր հեռախոսազանգերի տվյալները ստանալ եւ ապացուցել» - «ForRights.am»-ին ասաց Չփլախյանների փաստաբան Մկրտիչ Դավթյանը:   

Դատական քաշքշուկների ընթացքում մահացել է Սիրանուշ Չփլախյանի մայրը, որ վիճարկելի տան համասեփականատերն էր: Նրա մյուս դուստրը՝ Օֆելյա Չփլախյանը, ով մոր իրավահաջորդն է, դիմել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով չեղյալ համարել տան առուվաճառքի պայմանագիրը: 
Եթե դատարանը չբավարարի Օֆելյայի հայցապահանջը, Չփլախյանների ընտանիքը կհայտնվի փողոցում:   

 Դատական նիստը նշանակված է փետրվարի 19-ին՝ ժամը 14:00-ին:     

 Արման Ղարիբյան
1892
Print
սեփականության իրավունք
դատարանները զրկել են սեփական տուն մուտք գործելու իրավունքից 16.03.2015 | սեփականության իրավունք

դատարանները զրկել են սեփական տուն մուտք գործելու իրավունքից

Դավիթաշենի 7-րդ փողոցի 28 տան  սեփականատերեր Խոպերիա Սվետլանայի և Լիբիկ Մարինայի մայր և լիազորված անձ Հասմիկ Թադևոսյանը ահազանգում է դատական ատյանների անհիմն ու անօրինական վճիռների մասին, որոնց հետևանքով հարևանը՝ թիվ 30 տան սեփականատեր Սմբատ Մինասյանը զավթ

կառավարությունն ազատվել է վաշխառուի համբավ ունեցող տիկնոջից 27.01.2015 | սեփականության իրավունք

կառավարությունն ազատվել է վաշխառուի համբավ ունեցող տիկնոջից

Կառավարության աշխատակից Նունե Պլուզյանը, ով մեղադրվում էր վաշխառության և խարդախության մեջ, հեռացվել է աշխատանքից: Դեռևս անցած օգոստոսին  «ForRights.am»-ը հրապա

Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի 24.11.2014 | սեփականության իրավունք

Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի

«Հազիվ մի արդար որոշում էր եղել, էն էլ նորից բողոքարկման փուլ սկսվեց, հիմա Երիցյանը նորից կկաշառի դատավորներին ու էլի իր օգտին կլինի որոշումը»,- Գայանե Թումասյանը մտավախություն ունի, որ Վերաքննիչ դատարանը կբեկանի իր օգտին կայացված դ
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: