լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
24.11.2014 | սեփականության իրավունք

Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի

Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի
«Հազիվ մի արդար որոշում էր եղել, էն էլ նորից բողոքարկման փուլ սկսվեց, հիմա Երիցյանը նորից կկաշառի դատավորներին ու էլի իր օգտին կլինի որոշումը»,- Գայանե Թումասյանը մտավախություն ունի, որ Վերաքննիչ դատարանը կբեկանի իր օգտին կայացված դատական ակտը

Հիշեցնենք, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել հօգուտ Գայանե Թումասյանի, ում առանձնատունը այժմ պատկանում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանին

Գայանեն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն՝ նշելով, որ Հովհաննես Երիցյանն ու իր սանիկը փաստաթղթերի կեղծումով են տիրացել իր սեփականությանը: Ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել, որի վարույթը, սակայն, կարճվել էր: 

Կինը բողոքարկել էր վարույթը կարճելու մասին որոշումը եւ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ուզունյանը բավարարել էր Գայանե Թումասյանի հայցապահանջը: 

Դատարանի որոշումը փաստում էր, որ քննչական մարմինները շահագրգռված չեն բացահայտելու ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի ապօրինի գործարքների ողջ ճշմարտությունը, որի արդյունքում նա տիրացել է Թումասյանի սեփականությանը:  

Դատախազությունը, սակայն, չի հաշտվել քաղաքացու օգտին կայացրած որոշման հետ: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ն. Թոփուզյանը բողոք է ներակացրել Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման դեմ: 

Բողոքում դատախազը նշել է, որ Գայանե Թումասյանը, ով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, չի տրամադրել ապացույցներ եւ իրենց ուշադրությունը չի հրավիրել նոր տեղեկություններ ձեռք բերելու վրա: 

«Կարդալով բողոքաբերի վերոնշյալ փաստարկները, կարելի է ապշել նման դիրքորոշման վրա: Ըստ դատախազ Թոփուզյանի՝ ստացվում է, որ Հայաստանում քրեական գործերով այլեւս ապացույցները ներկայացվում են հաղորդում տված քաղաքացիները եւ եթե նրանք չեն կարող ներկայացնել ապացույցներ, ուրեմն հանցագործությունը պետք է մնա չբացահայտված: Այնինչ քրեական գործերով ապացույցների ձեռքբերման պարտավորությունը դրված է նախաքննական մարմնի վրա»,- «ForRights.am»-ին ասաց Գայանե Թումասյանի շահերը ներկայացնող փաստաբան Մկրտիչ Դավթյանը: 

Փաստաբանի պնդմամբ՝ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը փաստում է, որ քննիչն օբյեկտիվ, բազմակողմանի քննություն չի կատարել եւ շահագրգռված չի եղել բացահայտելու ճշմարտությունը:  

«Այս գործով Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի, նա պետք է բացատրի, թե ինչու ինքն անմիջական գործարքի արդյունքում ձեռք չի բերել Գայանե Թումասյանի գույքը, այլ իր սանիկի միջոցով՝ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով է կնքել գործարք, որով եւ տիրացել է նրա անշարժ գույքին: Մենք համոզված ենք, որ լիարժեք քննության դեպքում հանցագործությունը կբացահայտվի»,- վստահ է Մկրտիչ Դավթյանը: 

Վերաքննիչ դատարանը դատախազության ներկայացրած բողոքը քննելու է նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին: 

 Արման Ղարիբյան
1151
Print
սեփականության իրավունք
դատարանները զրկել են սեփական տուն մուտք գործելու իրավունքից 16.03.2015 | սեփականության իրավունք

դատարանները զրկել են սեփական տուն մուտք գործելու իրավունքից

Դավիթաշենի 7-րդ փողոցի 28 տան  սեփականատերեր Խոպերիա Սվետլանայի և Լիբիկ Մարինայի մայր և լիազորված անձ Հասմիկ Թադևոսյանը ահազանգում է դատական ատյանների անհիմն ու անօրինական վճիռների մասին, որոնց հետևանքով հարևանը՝ թիվ 30 տան սեփականատեր Սմբատ Մինասյանը զավթ

կառավարությունն ազատվել է վաշխառուի համբավ ունեցող տիկնոջից 27.01.2015 | սեփականության իրավունք

կառավարությունն ազատվել է վաշխառուի համբավ ունեցող տիկնոջից

Կառավարության աշխատակից Նունե Պլուզյանը, ով մեղադրվում էր վաշխառության և խարդախության մեջ, հեռացվել է աշխատանքից: Դեռևս անցած օգոստոսին  «ForRights.am»-ը հրապա

Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի 24.11.2014 | սեփականության իրավունք

Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի

«Հազիվ մի արդար որոշում էր եղել, էն էլ նորից բողոքարկման փուլ սկսվեց, հիմա Երիցյանը նորից կկաշառի դատավորներին ու էլի իր օգտին կլինի որոշումը»,- Գայանե Թումասյանը մտավախություն ունի, որ Վերաքննիչ դատարանը կբեկանի իր օգտին կայացված դ
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: