լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
21.11.2014 | սեփականության իրավունք

Զինվորի ընտանիքը կհայտնվի փողոցում (տեսանյութ)

Զինվորի ընտանիքը կհայտնվի փողոցում (տեսանյութ)
«Ամեն օր մեզ կարող են վտարել մեր տնից, մենք չենք կարող վարձով ապրել, ուրիշ տարբերակ չեմ տեսնում, պիտի հրաժարվեմ էս երկրից ու հեռանամ, բայց տղաս դեռ մեկ տարի պիտի ծառայի բանակում…»,- հիասթափված ու հուսալքված զինվորի մայրը այժմ ուղիներ է փնտրում Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու եւ այլ երկրում կացություն ստանալու համար:   

Արցախում ծառայող նրա որդին մեկ տարի անց պետք է վերադառնա բանակից, սակայն այդ ժամանակ ոչ տուն կունենա, ոչ էլ գրանցման հասցե: Հայրենիքի հանդեպ պարտքը կատարած զինվորը եւս ստիպված կլինի հեռանալ Հայաստանից:   

Սիրանուշ Չփլախյանը, գործարքի գնալով Կառավարության աշխատակից Նունե Պլուզյանի հետ, կորցրել է իր եւ քրոջ ընտանիքին պատկանող տունը: Սիրանուշի խոսքով՝ Պլուզյանն իրեն տոկոսով փող է տվել, որի դիմաց ստիպել է տան առքուվաճառքի շինծու պայմանագիր կնքել եւ Չփլախյանների տունը ձեւականորեն գրանցվել է Նունե Պլուզյանի մորաքրոջ որդու՝ Հրանտ Բաբայանի անունով:   

Վերջինս էլ Չփլախյաններին տնից վտարելու հայց էր ներկայացրել դատարան: Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր վտարման պահանջը, իսկ Վերաքննիչ դատարանը որոշումն ուժի մեջ էր թողել: Չփլախյանները բողոք էին ներկայացրել Վճռաբեկ դատարան, բողոքը վարույթ էր ընդունվել սեպտեմբերի 16-ին, սակայն օրեր առաջ վարույթը մերժվել է:     

«Դարձյալ Նունեն իր կապերով նենց է արել, որ Վճռաբեկ դատարանն էլ մեզ մերժի, ամեն տեղ Նունեի մատն է խառը: Մենք շատ փաստեր ունեինք, բայց դատարանները դա հաշվի չեն առնում»,- ասում է Սիրանուշը:   

Հիշեցնենք, որ Սիրանուշ Չփլախյանը Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել հանցագործության մասին, որտեղ նշել է, որ ՀՀ կառավարության Դիմումների եւ բողոքների քննարկման վարչության աշխատակից Նունե Պլուզյանը խարդախության միջոցով տիրացել է իր գույքին` այն գրանցելով իր մորաքրոջ տղայի անունով:    

Նշենք, որ Նունե Պլուզյանը հրաժարվում է հարցազրույց տալ այս թեմայով՝ հայատարելով, թե ինքը որեւէ կապ չունի Չփլախյանների տան գործարքի հետ:   Չփլախյաններն ամեն հինգշաբթի դուրս են գալիս բողոքի ցույցի, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի իշխանության համար, նրանք նաեւ վիդեոուղերձով դիմել էին ՀՀ վարչապետին, սակայն մինչ օրս որեւէ արձագանք չեն ստացել կառավարությունից: 

 

Արման Ղարիբյան
1312
Print
սեփականության իրավունք
դատարանները զրկել են սեփական տուն մուտք գործելու իրավունքից 16.03.2015 | սեփականության իրավունք

դատարանները զրկել են սեփական տուն մուտք գործելու իրավունքից

Դավիթաշենի 7-րդ փողոցի 28 տան  սեփականատերեր Խոպերիա Սվետլանայի և Լիբիկ Մարինայի մայր և լիազորված անձ Հասմիկ Թադևոսյանը ահազանգում է դատական ատյանների անհիմն ու անօրինական վճիռների մասին, որոնց հետևանքով հարևանը՝ թիվ 30 տան սեփականատեր Սմբատ Մինասյանը զավթ

կառավարությունն ազատվել է վաշխառուի համբավ ունեցող տիկնոջից 27.01.2015 | սեփականության իրավունք

կառավարությունն ազատվել է վաշխառուի համբավ ունեցող տիկնոջից

Կառավարության աշխատակից Նունե Պլուզյանը, ով մեղադրվում էր վաշխառության և խարդախության մեջ, հեռացվել է աշխատանքից: Դեռևս անցած օգոստոսին  «ForRights.am»-ը հրապա

Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի 24.11.2014 | սեփականության իրավունք

Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի

«Հազիվ մի արդար որոշում էր եղել, էն էլ նորից բողոքարկման փուլ սկսվեց, հիմա Երիցյանը նորից կկաշառի դատավորներին ու էլի իր օգտին կլինի որոշումը»,- Գայանե Թումասյանը մտավախություն ունի, որ Վերաքննիչ դատարանը կբեկանի իր օգտին կայացված դ
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: