լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
20.11.2014 | սեփականության իրավունք

«ՄԻԵԴ-ում կայացված դատական ակտերը նոր հանգամանքներով պետք է վերանայվեն»

«ՄԻԵԴ-ում  կայացված դատական ակտերը նոր հանգամանքներով պետք է վերանայվեն»
2014 թվականի նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներ է կայացրել «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի», «Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի»  գործերով:    

Գլխավոր դատախազության հաղորդմամբ, բոլոր երեք գործերով դիմումատուները մերժել են, մինչև ՄԻԵԴ դիմելը և ՄԻԵԴ-ում գործի քննության ընթացքում, ՀՀ կառավարության կողմից արված փոխհատուցման առաջարկները:   

«Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են 300.000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 44.000 եվրո փոխհատուցում:      

«Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 300.000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 52.000 եվրո փոխհատուցում:

«Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 370.000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 64.000 եվրո փոխհատուցում: 

Սեփականության իրավունքը կորցրած քաղաքացիների շահերը ՄԻԵԴ- ում ներկայացրել է փաստաբան Արթուր Գրիգորյանը, ով իր ֆեյսբուկյան էջում անդրադարձել է  այս որոշումներին 

«Կառավարության ներկայացուցիչները փորձում են տպավորություն ստեղծել, թե արդարացի բավարարման վերաբերյալ դիմողների պահանջների մասնակի բավարարումը նշանակում է, որ իրենք շահել են թվարկված գործերը: Այնինչ, ՄԻԵԴ-ի վճիռները վերջնական դառնալուց հետո Հայաստանում կայացված դատական ակտերը նոր հանգամանքներով պետք է վերանայվեն և գործերի նոր քննության արդյունքում դիմողներից խլված տների իրական շուկայական արժեքները փոխհատուցելու հարցը ավելի քան առարկայական է դառնալու»:
1266
Print
սեփականության իրավունք
դատարանները զրկել են սեփական տուն մուտք գործելու իրավունքից 16.03.2015 | սեփականության իրավունք

դատարանները զրկել են սեփական տուն մուտք գործելու իրավունքից

Դավիթաշենի 7-րդ փողոցի 28 տան  սեփականատերեր Խոպերիա Սվետլանայի և Լիբիկ Մարինայի մայր և լիազորված անձ Հասմիկ Թադևոսյանը ահազանգում է դատական ատյանների անհիմն ու անօրինական վճիռների մասին, որոնց հետևանքով հարևանը՝ թիվ 30 տան սեփականատեր Սմբատ Մինասյանը զավթ

կառավարությունն ազատվել է վաշխառուի համբավ ունեցող տիկնոջից 27.01.2015 | սեփականության իրավունք

կառավարությունն ազատվել է վաշխառուի համբավ ունեցող տիկնոջից

Կառավարության աշխատակից Նունե Պլուզյանը, ով մեղադրվում էր վաշխառության և խարդախության մեջ, հեռացվել է աշխատանքից: Դեռևս անցած օգոստոսին  «ForRights.am»-ը հրապա

Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի 24.11.2014 | սեփականության իրավունք

Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի

«Հազիվ մի արդար որոշում էր եղել, էն էլ նորից բողոքարկման փուլ սկսվեց, հիմա Երիցյանը նորից կկաշառի դատավորներին ու էլի իր օգտին կլինի որոշումը»,- Գայանե Թումասյանը մտավախություն ունի, որ Վերաքննիչ դատարանը կբեկանի իր օգտին կայացված դ
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: