լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
11.11.2014 | սեփականության իրավունք

դատարանը քայլ է արել բացահայտելու Երիցյանի կեղծ գործարքները

դատարանը քայլ է արել բացահայտելու Երիցյանի կեղծ գործարքները
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի կայացրած որոշումը փաստում է, որ քննչական մարմինները շահագրգռված չեն բացահայտելու ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի ապօրինի գործարքների ողջ ճշմարտությունը, որի արդյունքում  նա տիրացել է մի քանի ընտանիքների սեփականությանը: 

Դատարանը արձանագրել է բոլոր բացթողումները եւ բավարարել Երիցյանի զոհերից մեկի՝ Գայանե Թումասյանի հայցը` քննչական մարմնին պարտավորեցնելով վերացնել «Քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը: Եթե քննչական մարմինը չբողոքարկի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ապա կվերսկսվի կեղծ գործարքի գործով նախաքննությունը, որի ընթացքում կարող է բացահայտվել ողջ ճշմարտությունը:

«Դատարանը փաստում է, որ քննիչն օբյեկտիվ եւ լրիվ քննություն իրականացնելու համար պետք է պարզեր Հովհաննես Երիցյանի գտնվելու  իրական վայրը», այնինչ «անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել հայտնաբերելու վերջինիս եւ կանչելու հարցաքննության»: 

Քննչական մարմնում նյութեր են նախապատրաստվել, սակայն Երիցյանը նույնիսկ չի հարցաքննվել, քննիչն, իբր, չի կարողացել պարզել Երիցյանի փաստացի բնակության հասցեն, եւ վարույթը կարճվել է:  

Ակնհայտ է, որ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ավագ քննիչ Ս. Պողոսյանը շահագրգռված չի եղել Երիցյանին հայտնաբերելու մեջ, ինչը հնարավոր էր անել ընդամենը տուժողներից մեկի հետ կապվելու դեպքում: Քննության ընթացքում տուժողի ներկայացուցիչներին հայտնի է եղել Երիցյանի փաստացի բնակության հասցեն, սակայն քննչական մարմինը երբեք չի դիմել նրանց: 

Ավելին, քննիչ Ս. Պողոսյանը չի կատարել այս գործով անցնող բոլոր անձանց հարցաքննությունները, իսկ հայտնաբերված հակասությունների առումով չի կատարել առերեսումներ, մասնավորապես Գայանե Թումասյանի եւ Երիցյանի սանիկ Վահե Վարդանյանի միջեւ, ում անմիջական մասնակցությամբ էլ կնքվել է տան առքուվաճառքի շինծու պայմանագիրը: 

Հիշեցնենք, տուժող Գայանե Թումասյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել  Ոստիկանության Նորքի բաժին` պնդելով, որ Երիցյանը շինծու գործարքի շնորհիվ է տիրացել իր սեփականությանը, կատարել է խարդախություն, կեղծել է փաստաթղթեր:                                                  

                             ինչ է եղել իրականում 

Գայանե Թումասյանի ամուսինը` Սուսաբեկ Լամվելյանը, դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը տարիներ շարունակ տոկոսով գումար է վերցրել ՀՀ քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանից, որ ինքն  իր առանձնատունը վաճառելու մտադրություն չի ունեցել, սակայն ստիպված է եղել տունը գրավ դնել` որպես վերցված գումարի երաշխիք: 

Լուսաբեկի խոսքով` Երիցյանը իրեն ստիպել է կնքել ոչ թե գրավի պայմանագիր, այլ սեփականության առքուվաճառքի, որով տունն անցել է Երիցյանին, սակայն անշարժ գույքը վերադարձնելու պայմանով, երբ Լուսաբեկը կվճարեր վերցրած 400 հազար դոլար մայր գումարն ու ամսեկան տոկոսները: 

Հովհաննես Երիցյանը «ForRights.am»-ի հետ զրույցում պնդել է, թե ինքը տոկոսով գումար չի տվել Լուսաբեկին, այլ ընդամենը գնել է նրա առանձնատունը: Սակայն եթե Երիցյանն իրականում պարզապես գնել էր տունը, ինչու է Գայանե Թումասյանին այդ տնից վտարելու պահանջ ներկայացրել մեկ տարի անց, ինչու ամիսներ շարունակ չի տիրապետել իր ձեռք բերված անշարժ գույքը: 

Այս հանգամանքները պետք է պարզեր նախաքննությունը, որը, ինչպես պարզ դարձավ դատարանի որոշումից, օբյեկտիվ եւ բազմակողմանի չի իրականացվել: Մյուս կողմից էլ, Լուսաբեկ Սամվելյանի կինը` Գայանե Թումասյանը, տան ½ սեփականատերն է եղել այն պահին, երբ ամուսինը կնքել է առքուվաճառքի պայմանագիրն՝ առանց Գայանեի իմացության եւ համաձայնության: 

Փոխարենը Երիցյանի սանիկ Վահե Վարդանյանը, նոտարում կեղծ հայտարարություն է տվել այն մասին, որ Լուսաբեկ Սամվելյանը ամուսնացած չէ, որպեսզի կարողանար գործարք կնքել առանց կնոջ համաձայնության: Գայանե Թումասյանը դիմել էր դատարան` պահանջելով առքուվաճառքի պայմանագիրը ½ մասով չեղյալ համարել: 

Ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Գայանեի դիմումը, սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել է այդ դատավճիռը` փաստելով, որ դատարանը ոչ օբյեկտիվ քննություն է կատարել: 

Հովհաննես Երիցյանը բողոքարկել է Վերաքննիչ դատարանի որոշումը և զարմանալին այն է, որ Վճռաբեկ դատարանը մեկ անգամ բողոքը հետ վերադարձնելուց հետո, այս անգամ այն վարույթ է ընդունել

Նշենք, որ Գայանե Թումասյանը «ForRights.am» -ին տված հարցազրույցում ասել է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան կաշառում է քննչական մարմիններին եւ դատարաններին`ցանկալի որոշումներ եւ դատավճիռների ստանալու համար: 

 ՀԳ – Երիցյանի «թիմի» մասին ամբողջական պատկերացում կազմելու համար պետք է նշել, որ նրա գործընկերնեից մեկը` Արտակ Մարտիրոսյանը, ներկայումս դատապարտված է խարդախության համար, իսկ Երիցյանի սանիկը`Վահե Վարդանյանը, դատապարտվել է վաշխառության համար, սակայն համաներման շնորհիվ խուսափել է պատժի կրումից:   

Արման Ղարիբյան    
1344
Print
սեփականության իրավունք
դատարանները զրկել են սեփական տուն մուտք գործելու իրավունքից 16.03.2015 | սեփականության իրավունք

դատարանները զրկել են սեփական տուն մուտք գործելու իրավունքից

Դավիթաշենի 7-րդ փողոցի 28 տան  սեփականատերեր Խոպերիա Սվետլանայի և Լիբիկ Մարինայի մայր և լիազորված անձ Հասմիկ Թադևոսյանը ահազանգում է դատական ատյանների անհիմն ու անօրինական վճիռների մասին, որոնց հետևանքով հարևանը՝ թիվ 30 տան սեփականատեր Սմբատ Մինասյանը զավթ

կառավարությունն ազատվել է վաշխառուի համբավ ունեցող տիկնոջից 27.01.2015 | սեփականության իրավունք

կառավարությունն ազատվել է վաշխառուի համբավ ունեցող տիկնոջից

Կառավարության աշխատակից Նունե Պլուզյանը, ով մեղադրվում էր վաշխառության և խարդախության մեջ, հեռացվել է աշխատանքից: Դեռևս անցած օգոստոսին  «ForRights.am»-ը հրապա

Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի 24.11.2014 | սեփականության իրավունք

Հովհաննես Երիցյանը պետք է պարտադիր հարցաքննվի

«Հազիվ մի արդար որոշում էր եղել, էն էլ նորից բողոքարկման փուլ սկսվեց, հիմա Երիցյանը նորից կկաշառի դատավորներին ու էլի իր օգտին կլինի որոշումը»,- Գայանե Թումասյանը մտավախություն ունի, որ Վերաքննիչ դատարանը կբեկանի իր օգտին կայացված դ
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: