լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
24.07.2018 | սոցիալական իրավունքներ

Նոր մայրացած Ռոզայի կյանքին վտանգ է սպառնում. դրամահավաք

Նոր մայրացած Ռոզայի կյանքին վտանգ է սպառնում. դրամահավաք
Նոր մայրացած 21-ամյա Ռոզա Անդոկյանի մոտ հայտնաբերվել է չարորակ (pT4) կարգի ուռուցք: Վիրահատական միջամտություն է կատարվել: Նաիրի բժշկական կենտրոնում պլանավորված է քիմիաթերապիայի անցկացում, մինչև բուժում սկսելն անհրաժեշտ է տեղադրել Պորտակատ: Էջմիածին քաղաքի Իսակով 1 փակուղի տուն 2 հասցեում բնակվող Ռոզայի ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում և չունի բավարար միջոցներ դստեր կյանքը փրկելու: Ընտանիքը դիմում է բարեգութ մարդկանց օգնությանը: Ակբա Կրեդիտ ագրիկոլ բանկում բացվել է հաշվեհամար, որի միջոցով հնարավոր կլինի դրամական փոխանցումներ կատարել: Ընտանիքին կարող են աջակցել նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցները: Կից նկարում կարող եք գտնել անհրաժեշտ բանկային տվյալները: 

Բանկային հաշվեհամար 

 
Ընտանիքի հետ անհատական կապ հաստատել ցանկանալու դեպպքում կարող եք զանգահարել Ռոզայի մորը՝ Փեփրոնե Անդոկյանին՝ (00374) 94 719 317 հեռախոսահամարով: 
 
Ստորև ներկայացնում ենք հավելյալ տեղեկություններ Ռոզա Անդոկյանի ներկա առողջական վիճակի մասին: Բժշկական էպիկրիզում նշվում է, որ Ռոզայի վիրահատության ժամանակ կատարվել է գոտկային շրջանի մաշկի կտրվածք: Դուրս է եկել 1լ թարախային արտադրություն: Կատարվել է որովայնի ռևիզիա, լեղապարկը, ստամոքսը, փայծախը, միզապարկը, արգանդի հավելումները, արգանդը չափեչով մեծացած է: Վերքի խոռոչից  դուրս են եկել հաստ և բարակ աղու կայնացած գալարները: Որովայնի վերին հարկում կպումային պրոցես է առկա: Կույր աղիում առկա է 10 × 15 սմ չափսերի ուռուցքային կոնգլոմերատ, որը ներաճում է որովայնի առաջնային պատ: Հարակից հյուսվածքները պետրիֆուկալ բորբոքված են, առաջացնելով պերիֆոկալ թարախակույտ, մոբիլիզացվել է հաստ աղու աջ կեսը ուռուցքային կոնգլոմերատով: Կապվել և հատվել են սնուցող անոթները սկսած իլեոցեկալ հատվածից 25 սմ պրոքսիմալ և հասնելով լայնական խթաղու մ/3: Նշված հատվածում աղիքը հատվել է YO-60 ապարատով և հեռացվել: 

Նաիրի բժշկական կենտրոնից տրված տեղեկանք 

57079
Print
սոցիալական իրավունքներ
«Ընտանիքին էս վիճակից մենակ Կառավարությունը կարող է դուրս բերել». գյուղապետ 13.08.2018 | սոցիալական իրավունքներ

«Ընտանիքին էս վիճակից մենակ Կառավարությունը կարող է դուրս բերել». գյուղապետ

Երկու տարուց ավելի է՝ Դիտակ գյուղի փողոցներում համագյուղացի Հովիկ Հովհաննիսյանին չեն տեսել: Արցախյան պատերազմին մասնակցած 59-ամյա Հովիկը վերջնականապես անշարժացել ու գամվել է անկողնուն: Բժիշկներն ախտորոշեցին կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ: Հարևաններն ասում են՝ մահացել է Հովիկի ուղեղի վ

«Կույրերի միավորում» ՀԿ անդամները հացադուլ և նստացույց են անում 13.08.2018 | սոցիալական իրավունքներ

«Կույրերի միավորում» ՀԿ անդամները հացադուլ և նստացույց են անում

«3 տարի է ահազանգում եմ, բայց ոչ ոք քանդողի ձեռքը չի բռնում»

« Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի մեծ դահլիճը, որտեղ սովորաբար տեղի են ունենում միջոցառումներ և համերգները, արդեն 10 օրից ավել է, ինչ «շրջափակված» է մի

Պատուհանից այն կողմ. ծնողների կարծրատիպեր, որոնք ճակատագրական կարող են լինել 6.08.2018 | սոցիալական իրավունքներ

Պատուհանից այն կողմ. ծնողների կարծրատիպեր, որոնք ճակատագրական կարող են լինել

13-ամյա Դավիթը սիրում է դպրոց հաճախել, սիրում է իր դասընկերներին, սակայն գրեթե չի շփվում նրանց հետ: Նա ունի աուտիզմ, որը բնորոշվում է շփման եւ հաղորդակցման խանգարումներով: Մայրը՝ մասնագիտությամբ լեզվաբան, երաժիշտ Կարինե Ղազարյանը, նրա հետ ամեն օր հաճախում է դպրոց, նստում բոլոր դասերին: «

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: