լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
11.06.2018 | սոցիալական իրավունքներ

Չեն ուզում շահագործվել նոր Հայաստանում․Կենտրոնական բանկի մաքրուհիները դիմում են ՀՀ վարչապետին

Չեն ուզում շահագործվել նոր Հայաստանում․Կենտրոնական բանկի մաքրուհիները դիմում են ՀՀ վարչապետին
ՀՀ Կենտրոնական բանկի մաքրության աշխատակիցները մեր խմբագրության միջոցով  խնդրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազատել իրենց Կենտրոնական բանկի և “Karcher service” ընկերության կասկածելի պայմանավորվածությունից, որի արդյունքում իրենք արդեն մոտ վեց տարի զրկված են հավելավճարներից և սոցփաթեթից, և վերադարձնել իրենց բանկի հաշվեկշիռ:   

Խնդիրն այն է, որ մոտ վեց տարի առաջ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը գործարք է կնքել “Karcher service” ընկերության հետ եւ բանկի մաքրման գործը փակ մրցույթով հանձնել է այդ մասնավոր ընկերությանը: Որոշ տեղեկություններով՝ դա Ջավադյանի փեսայի ընկերոջ ընկերությունն է:   

Բանկի մաքրությամբ զբաղվող 30-ից ավելի աշխատակիցները, ովքեր ընդամենը 90 հազար դրամ մաքուր աշխատավարձ են ստանում, դարձել են Karcher-ի աշխատողներ` զրկվելով հավելավճարներից եւ առողջապահության ու հանգստի փաթեթներից, որոնք նախկինում ապահովում էր պետական բանկը: 

Արթուր Ջավադյանն իր այդ քայլը ժամանակին մամուլում բացատրել է «պետական գումարները տնտեսելու» վեհ մղումով: Ուշագրավ է, սակայն, որ նույն այդ մղումով Ջավադյանը չի դիպչել իր մի քանի միլիոնանոց աշխատավարձին, հավելավճարներին ու բանկի այլ շռայլ ծախսերին: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի, համաձայն իր հայտարարագրի, Արթուր Ջավադյանը 25 մլն դրամ աշխատավարձ է ստացել պետությունից: Նման աշխատավարձ անգամ ՀՀ վարչապետը կամ նախագահը չեն ստանում:    

Ավելին, Արթուր Ջավադյանի համար բանկում ճոխ պայմաններ են ստեղծվել պետական միջոցերով. այժմ հսկա լողավազան և մարզասրահ է գործում: Թերևս պետությունը չի վճարում ԿԲ նախագահին աշխատանքի ժամին լողալու կամ մարզվելու համար:      

Ջավադյանը, սակայն, outsource անելով, ոչ միայն հավելավճարից ու սոցփաթեթից է զրկել հավաքարարներին, այլև բարևից ու մարդկային վերաբերմունքից: Այն աստիճան, որ մաքրուհիները երանությամբ են հիշում ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանին, որը հավասար հարգանքով է վերաբերվել բոլորին և տարբերություն չի դրել, թե ով ինչ աշխատանք է անում բանկում: Իսկ այժմ կին մաքրուհիներն ասում են, որ անգամ կանանց տոներին մի ծաղիկի չեն արժանանում, այն դեպքում երբ բանկի ղեկավարությունը նույն առիթով հավելավճարներ է ստանում ու մի քանի մլն դրամանոց բանկետներ կազմակերպում: 

Մաքրուհիները նաև կասկածում են, որ “Karcher service”-ը կեղծում է մաքրող նյութերը. գերմանական թանկ նյութերի փոխարեն տարրաների մեջ ռուսական էժան մաքրող միջոցներ է լցնում ու բաժանում իրենց՝ բանկը մաքրելու համար: Իսկ երեք ամիս առաջ բանկի երրորդ հարկի պաուհանը մաքրելիս կանանցից մեկն ընկել ու ողնաշարի վնասվածք է ստացել:  “Karcher service” ընդամենը նրա երեք օրվա բուժման գումարն է տվել, հետո ընկերության ղեկավարն ասել է՝ պետք է տուն գնա, որովհետև հիվանդանոցի ծախսը չի կարող վճարել: Այժմ կինը տանը պառկած է և ստիպված է սեփական միջոցներով հոգեալ իր ծախսերը:   

Վարչապետին դիմելով՝ ԿԲ մաքրուհիները հույս են հայտնում, որ հեղափոխությունից հետո պետք է իրավիճակ փոխվի նաև իրենց աշխատանքային պայմաններում և Նոր Հայաստանում իրենք չպետք է անտեսված ու շահագործված լինեն:   

Մարինե Խառատյան
6678
Print
սոցիալական իրավունքներ
«Իմ քայլով իմ սերն եմ ցույց տվել հայրենիքին»․ Արամ Մանուկյան 8.06.2018 | սոցիալական իրավունքներ

«Իմ քայլով իմ սերն եմ ցույց տվել հայրենիքին»․ Արամ Մանուկյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց անձնական երաշխավորությամբ և նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի որդու պաշտպանների միջնորդությունը։ «Ճահճացած վիճակից վերացանք, մնում ա շենա

Պայմանական վաղաժամկետ ազատման նոր հեռանկարը 8.06.2018 | սոցիալական իրավունքներ

Պայմանական վաղաժամկետ ազատման նոր հեռանկարը

Դատապարտյալի՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը ենթարկվել է սկզբունքային փոփոխությունների և առաջիկա ամիսներից կգործի նոր կարգ։ Ի պատասխան «forrights.am» պարբերականի հարցման՝ տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը։ 


Հաշմանդամություն ունեցող երիտասարդի իրավունքները խախտվում են 8.06.2018 | սոցիալական իրավունքներ

Հաշմանդամություն ունեցող երիտասարդի իրավունքները խախտվում են

Անհրաժեշտ է վերանայել հաշմանդամության կարգը     

Էջմիածնի 26- ամյա բնակիչ Գեւորգ Շահբազյանը 3-րդ կարգի հաշմանդամ է, ապրում է միայնակ, ստանում է 16 հազար դրամ թոշակ: Երիտասարդը պնդում է` իր ունեցա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: