լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
8.06.2018 | սոցիալական իրավունքներ

«Իմ քայլով իմ սերն եմ ցույց տվել հայրենիքին»․ Արամ Մանուկյան

«Իմ քայլով իմ սերն եմ ցույց տվել հայրենիքին»․ Արամ Մանուկյան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց անձնական երաշխավորությամբ և նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի որդու պաշտպանների միջնորդությունը։ «Ճահճացած վիճակից վերացանք, մնում ա շենացնենք մեր պետությունը»,- ազատության մեջ հայտնվելուց հետո Հայաստանում ստեղծված վիճակն այսպես մեկնաբանեց 25 ամյա Արամ Մանուկյանը։ 

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում իր ազատ արձակումը, Արամն ասաց․ «Ոչ միայն քաղաքական իրավիճակով, այլև՝ հանրության շրջանում տեղի ունեցած փոփոխություններով, էս ժամանակահատվածում մարդկանց գիտակցության մեջ շատ բան փոխվեց»։ 

Արամ Մանուկյանը առողջական խնդիրներ ունի։ Նա և հայրը ՊՊԾ գնդում գտնվելիս երկու տարի առաջ հրազենային վնասվածքներ էին ստացել։ Արամը նշեց, որ վաղվանից ֆիզիոթերապևտիկ բուժումներ կանցնի։ Նա կշարունակի ուսումը՝ Երևանի Ճարտարապետա-շինարարական համալսարանի տնտեսագիտական բաժնում։ Արամն ասաց, որ պայքարն ավարտված չէ․ 

«Կսպասենք, որ մյուս տղաները ազատվեն բանտից, որ հայությամբ նվիրվենք գործին, շենացնենք մեր երկիրը և 400 000 քառակուսկի կիլոմետրը հետ բերենք»։ 

Արամը չի փոշմանել կատարած գործողությունների համար, կար նպատակ ու գաղափար, որի հետևից ինքն ու ընկերները գնացել են․ 

«Ապրիլյան պատերազմում ինձնից փոքր տղաները իրենց կյանքն են դրել, կապիտան Ուրֆանյանին չմոռանանք, իրենք ցույց են տվել իրենց հայրենասիրությունը, ես չէի կարող այդ ամեն ինչը մոռանալ և ուրանալ։ Իմ քայլով հայրենիքին իմ սերը ցույց եմ տվել»։ 

Նշենք, որ Մանուկյանի ազատության համար «Ելք» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը և Ալեն Սիմոնյանը յուրաքանչյուրը 500 000 դրամ է վճարել։ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության 7 պատգամավորները ևս երաշխավորագիր են ներկայացրել Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար։  

Այսօր ավելի վաղ փոխվել էր Սասնա ծռեր խմբի անդամ Արամ Հակոբյանի խափանման միջոցը։ Դատախազը չէր առարկել միջնորդության դեմ։ Այսպիսով, Սասնա ծռեր խմբի արդեն 5 անդամ է ազատության մեջ։  

Ռոբերտ Անանյան
6165
Print
սոցիալական իրավունքներ
«Կույրերի միավորում» ՀԿ անդամները հացադուլ և նստացույց են անում 13.08.2018 | սոցիալական իրավունքներ

«Կույրերի միավորում» ՀԿ անդամները հացադուլ և նստացույց են անում

«3 տարի է ահազանգում եմ, բայց ոչ ոք քանդողի ձեռքը չի բռնում»

« Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի մեծ դահլիճը, որտեղ սովորաբար տեղի են ունենում միջոցառումներ և համերգները, արդեն 10 օրից ավել է, ինչ «շրջափակված» է մի

Պատուհանից այն կողմ. ծնողների կարծրատիպեր, որոնք ճակատագրական կարող են լինել 6.08.2018 | սոցիալական իրավունքներ

Պատուհանից այն կողմ. ծնողների կարծրատիպեր, որոնք ճակատագրական կարող են լինել

13-ամյա Դավիթը սիրում է դպրոց հաճախել, սիրում է իր դասընկերներին, սակայն գրեթե չի շփվում նրանց հետ: Նա ունի աուտիզմ, որը բնորոշվում է շփման եւ հաղորդակցման խանգարումներով: Մայրը՝ մասնագիտությամբ լեզվաբան, երաժիշտ Կարինե Ղազարյանը, նրա հետ ամեն օր հաճախում է դպրոց, նստում բոլոր դասերին: «

«ԴԱՀԿ-ն տունս վաճառել է, ես սկի տեղյակ չեմ եղել». միայնակ թոշակառուն փողոցում հայտնվելու վտանգի առաջ 5.08.2018 | սոցիալական իրավունքներ

«ԴԱՀԿ-ն տունս վաճառել է, ես սկի տեղյակ չեմ եղել». միայնակ թոշակառուն փողոցում հայտնվելու վտանգի առաջ

Forrights.am-ի խմբագրություն դիմած 66-ամյա միայնակ թոշակառու Աննա Մինասյանը վերջերս հայտնաբերել է, որ կորցրել է իր մեկ սենյականոց բնակարանը ու իր տունը նոր սեփականատեր ունի: Փողոցում հայտնվելու հեռանկարից սարսափած միայնակ թոշակառուն, ով իր այդ վիճակի համար մեղադրում է նախկին ամուսնո

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: