լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
7.06.2018 | սոցիալական իրավունքներ

Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ականներին հիշեցրեց «խալաստոյ» կրակած խոստումները

Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ականներին հիշեցրեց «խալաստոյ» կրակած խոստումները
Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկմանը արտահերթ ելույթով է հանդես եկել ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Սերժ Սարգսյանի քաղաքական զավակը փորձ է արել քննադատական խոսք հնչեցնել, մասնավորապես՝ Ազգային ժողովում գտնվող կառավարության անդամներին դիմել է այս խոսքերով․ «Ուզում եմ հուսալ, որ դուք կլինեք կառավարություն, բայց ոչ երբեք՝ հեղափոխական կոմիտե։ Սա պահանջում է հայրենիքի և բոլոր քաղաքացիների շահը»։ 

Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ ՀՀԿ փոխխոսնակն ասել է, որ փաստաթղթում առկա են նպատակներ, երազանքներ, ցանկություններ, բայց ոչ՝ քաղաքական ծանրակշիռ ծրագիր․ «Չկա նպատակների իրականացման գործիքակազմ, կոնկրետ քայլերի հաջորդականություն, չկան ժամկետներ և ակնկալվող արդյունքների ցուցանիշներ, ըստ այդմ՝ նաև քաղաքական պատասխանատվություն։ Մեր կառավարությունը ձեր կառավարությանը փոխանցել է առնվազն 7,5%-անոց աճով տնտեսություն։ Փաստաթղթում ես որևէ ժամկետ և տնտեսական աճի տեմպերի չափորոշիչներ չտեսա։ Ես հեռու եմ այն մտքից, որ 1 ամսում մեր տնտեսությունը թռչելու է, բայց ասացեք խնդրեմ՝ ո՞րն է տնտեսական աճի ձեր չափորոշիչը՝ 5%, 7%, 10%, լա՛վ, գոնե 1%, չկա գրված, ինչո՞ւ, հրաժարվե՞լ եք թռիչքային զարգացման գաղափարից»,- ասեց Շարմազանովը։ 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բավարարեց Շարմազանովի թվային ցուցանիշերի պահանջը․ «Հանրապետական մեր գործընկերների սիրտը թիվ է ուզում, կոնկրետ թիվ, թիվ՝ աղքատության նվազման, թիվ՝ տնտեսական աճի, թիվ՝ գործազրկության նվազման, ներդրումների աճի և էլի մի շարք թվեր»,- Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ականներին հիշեցրեց իրենց կառավարությունների «խալաստոյ» կրակած ու այդպես էլ իրականություն չդարձած թվերն ու խոստումները։ 

Նաիրա Զոհրաբյանն սկսեց ՀՀԿ-ի «ամենամեծ բլեֆից»։ 2017 թվականին Հանրապետական վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց 850 միլիոն դոլարի ներդրումների մասին, բայց երբ եկավ հաշվետվություն տալու պահը, բյուջեի ծախսային մասը ներկայացվեց որպես ներդրում․ «Սա համաշխարհային տնտեսագիտության մեջ աննախադեպ ֆոկուս էր՝ բլեֆագիտության ժանրից»։ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը Հանրապետականի հերթական սուտ խոստումն էր։ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից 8 տարի անց երկաթգիծը մնաց բլեֆ։ Ավելին՝ ՀՀԿ-ական հերթական վարչապետը լուծարեց «Երկաթուղու շինարարարության տնօրինություն» ՓԲԸ-ն։ 

Հանրապետականների ու Սերժ Սարգսյանի անկատար խոստումների շարքը երկար է, տիկին Զոհրաբյանը հպանցիկ հիշեցրեց դրանք՝ Դիլիջանը՝ միջազգային ֆինանասական կենտրոն, Գյումրու տեխնոպարկ, Մեծամորի ատոմակայանի նոր բլոկի կառուցում, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում,  կենսաթոշակների բարձրացում, աղքատության կրճատում՝ 8-ից 10 տոկոսային կետով․ «Սրանք կրակված ու չիրականացված թվեր և փաստեր են։ Այսօր աղքատության պաշտոնական թիվը 30% է, եթե դրան էլ գումարենք աշխատող աղքատների թիվը, ապա ունենք 60%-ը գերազանցող աղքատություն։ Այստեղ նստած մի պաշտոնյա խոստանում էր բոլոր աշակերտներին ապահովել համակարգչով, և դա անում էր Բոնապարտին վայել վստահությամբ։ 

Ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածների թիվը պիտի ավելանար 30 000-ով, բայց ըստ ԱՎԾ-ի՝ տեղի է ունեցել աշխատատեղերի կրճատում։ Հերթական ՀՀԿ-ական իշխանությունը հայտարարեց, որ օտարերկրյա ներդրումներն աճել են, մինչդեռ նույն ԱՎԾ-ն հերքեց և թվերով ապացուցեց ճիշտ հակառակը՝ 2017-ին համեմատած 2016-ի օտարերկրյա ներդրումները նվազել են։ ՀՀԿ-ի երկար ու տանջալի պաշտոնավարման ընթացքում մեր երկրի պետքկան պարտքը 7 միլիարդի սահմանագծին»,- Հանրապետականներին հիշեցրեց Նաիրա Զոհրաբյանը։ Ելույթի վերջում 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը խոսեց իր խոսքով՝ դեմագոգիայի և ցինիզմի մասին։ Հիշեցրեց ՀՀԿ-ական վարաչապետերից մեկին, որն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե իրենք պետք է ստեղծեն օրինապաշտ միջավայր, որում կոռուպցիան, օրենքից վեր դասվելը տեղ չեն ունենա և կդատապարտվեն բոլորի կողմից։ Զոհրաբյանը հռետորական հարց բարձրացրեց՝ ինչ-որ մեկը հիշո՞ւմ է, որ որևէ կոռուպցիոներ պաշտոնյա դատապարտվի կլանի, օբշակի որևէ բարձրաստիճան ներկայացուցի կողմից․ 

«Նույն այդ կլանի մեկ այլ վարչապետ այս ամբիոնից հայտարարում էր՝ նոր Հայաստանի կառուցումը մեր ձեռքերում է և մենք դա անելու ենք։ Միակ բանը, որ դուք արել եք ձեր ցինիզմով, լկտիությամբ, երկրի Սահմանադրությունը պոլի շոր սարքելու բեսպրեդելով, ավիրել եք ամեն ինչ»- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը։

Ռոբերտ Անանյան  
1225
Print
սոցիալական իրավունքներ
«Կույրերի միավորում» ՀԿ անդամները հացադուլ և նստացույց են անում 13.08.2018 | սոցիալական իրավունքներ

«Կույրերի միավորում» ՀԿ անդամները հացադուլ և նստացույց են անում

«3 տարի է ահազանգում եմ, բայց ոչ ոք քանդողի ձեռքը չի բռնում»

« Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի մեծ դահլիճը, որտեղ սովորաբար տեղի են ունենում միջոցառումներ և համերգները, արդեն 10 օրից ավել է, ինչ «շրջափակված» է մի

Պատուհանից այն կողմ. ծնողների կարծրատիպեր, որոնք ճակատագրական կարող են լինել 6.08.2018 | սոցիալական իրավունքներ

Պատուհանից այն կողմ. ծնողների կարծրատիպեր, որոնք ճակատագրական կարող են լինել

13-ամյա Դավիթը սիրում է դպրոց հաճախել, սիրում է իր դասընկերներին, սակայն գրեթե չի շփվում նրանց հետ: Նա ունի աուտիզմ, որը բնորոշվում է շփման եւ հաղորդակցման խանգարումներով: Մայրը՝ մասնագիտությամբ լեզվաբան, երաժիշտ Կարինե Ղազարյանը, նրա հետ ամեն օր հաճախում է դպրոց, նստում բոլոր դասերին: «

«ԴԱՀԿ-ն տունս վաճառել է, ես սկի տեղյակ չեմ եղել». միայնակ թոշակառուն փողոցում հայտնվելու վտանգի առաջ 5.08.2018 | սոցիալական իրավունքներ

«ԴԱՀԿ-ն տունս վաճառել է, ես սկի տեղյակ չեմ եղել». միայնակ թոշակառուն փողոցում հայտնվելու վտանգի առաջ

Forrights.am-ի խմբագրություն դիմած 66-ամյա միայնակ թոշակառու Աննա Մինասյանը վերջերս հայտնաբերել է, որ կորցրել է իր մեկ սենյականոց բնակարանը ու իր տունը նոր սեփականատեր ունի: Փողոցում հայտնվելու հեռանկարից սարսափած միայնակ թոշակառուն, ով իր այդ վիճակի համար մեղադրում է նախկին ամուսնո

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: