լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
18.05.2018 | սոցիալական իրավունքներ

Արմավիրի մարզում սննդային թունավորումից տուժել է 90 մարդ

Արմավիրի մարզում սննդային թունավորումից տուժել է 90 մարդ
 Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը մայիսի 17-ին, ժամը 18:34-ին տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից: 

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:   Նրանցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: 30-ը տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, և այժմ անցնում են բուժզննում:   

Արմավիրի բժշկական կենտրոն է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:   Ժամը 20:00-ի դրությամբ 2 հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 55 աշխատակից: 

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

Նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ՝ թունավորման պատճառը պարզելու համար, ֆեյսուքյան իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
169
Print
սոցիալական իրավունքներ
«Իմ քայլով իմ սերն եմ ցույց տվել հայրենիքին»․ Արամ Մանուկյան 8.06.2018 | սոցիալական իրավունքներ

«Իմ քայլով իմ սերն եմ ցույց տվել հայրենիքին»․ Արամ Մանուկյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց անձնական երաշխավորությամբ և նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի որդու պաշտպանների միջնորդությունը։ «Ճահճացած վիճակից վերացանք, մնում ա շենա

Պայմանական վաղաժամկետ ազատման նոր հեռանկարը 8.06.2018 | սոցիալական իրավունքներ

Պայմանական վաղաժամկետ ազատման նոր հեռանկարը

Դատապարտյալի՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը ենթարկվել է սկզբունքային փոփոխությունների և առաջիկա ամիսներից կգործի նոր կարգ։ Ի պատասխան «forrights.am» պարբերականի հարցման՝ տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը։ 


Հաշմանդամություն ունեցող երիտասարդի իրավունքները խախտվում են 8.06.2018 | սոցիալական իրավունքներ

Հաշմանդամություն ունեցող երիտասարդի իրավունքները խախտվում են

Անհրաժեշտ է վերանայել հաշմանդամության կարգը     

Էջմիածնի 26- ամյա բնակիչ Գեւորգ Շահբազյանը 3-րդ կարգի հաշմանդամ է, ապրում է միայնակ, ստանում է 16 հազար դրամ թոշակ: Երիտասարդը պնդում է` իր ունեցա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: