լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
16.05.2018 | սոցիալական իրավունքներ

Վիգեն Սարգսյանի ծրագրի դեմ ընդվզում են զինկոմիսարիատների աշխատակիցները

Վիգեն Սարգսյանի ծրագրի դեմ ընդվզում են զինկոմիսարիատների աշխատակիցները
Հայաստանի զինկոմիսարիատների 100-ավոր աշխատակիցներ այսօր առավոտից բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի առջև։ Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պաշտպանության նախարարությունը լուծարում է զինկոմիսարիատների աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը։ Ցուցարարների տվյալներով՝ զինկոմիսարիատների օպտիմալացման արդյունքում 5000 մարդ կկորցնի աշխատանքը։ 

Աշխատակիցները պնդում են, որ ՊՆ-ն դրամական միջոցներ խնայելու նպատակով խոշորացնում է զինկոմիսարիատները, ինչն արվում է ի հաշիվ աշխատողների թվաքանակի կրճատման. «Աշխատակիցներ կրճատելով զինկոմիսարիատները ավելի լավ չեն աշխատելու։ Զորակոչը կարող է մի կերպ կազմակերպել, բայց զորահավաքն ընդհանրապես չեն կարողանա»,- Ազատության հետ զրույցում ասում է Շահումյանի զինկոմիսարիատի ֆինանսիստը։ Նա 7 տարի արդեն այս համկարգում է աշխատում, 85 000 դրամ թոշակ է ստանում, և հայտարարում է, որ այդ գումարով չի կարող ապրել։ Նրա խոսքով՝ Շահումյանի զինկոմիսարիատից անաշխատանք է մնալու 11 աշխատակից։

Օպտիմալացման արդյունքում Էջմիածնի զինկոմիսարիատը կմիանա Արմավիրին։ Ըստ քաղաքացիների՝ աշխատելու են հիմնականում Արմավիրի զինկոմիսարիատի աշխատողները, էջմիածնեցիները կկորցնեն գործը։ Էջմիածնի զինկոմիսարիատի կին աշխատակիցը պնդում է՝ դրված է ոչ միայն իրենց՝ գործազուրկ դառնալու հարցը, այլև տուժում է ողջ հասարակությունը․ 

«Զինկոմիսարիատի հետ կապված մի սովորական հարցի պատճառով մեր ժողովուրդը պետք է հասնի Հոկտեմբերյան հետ գա, գնա-գա, ինչքա՞ն։ Եկել է օրը, որ երեք-չորս օրից պետք է զինկոմիսարիատը փակվի, ամբողջ Էջմիածինը խուճապի մեջ»։ Զինկոմիսարիատների օպտիմալացման ծրագիրը նախկին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ծրագիրն է։ Էջմիածնեցի կինն ասում է, երբ սկզբնական փուլում իրենք բարձրաձայնել են անաշխատանք մնալու վտանգի մասին, իրենց հավաստիացրել են, որ չեն մնալու առանց աշխատանքի, բոլորին տեղավորելու են, բայց օրինակ Էջմիածնի զինկոմիսարիատից աշխատանքը չի կորցնի ընդամենը 7 մարդ։ 

Շահումյանի զինկոմիսարիատի ֆինանսիստ պատմում է, որ երկու ամիս առաջ իրենց առաջարկել են փաստաթուղթ ստորագրել, հաստատելով, որ իրենք տեղյակ են մայիսի 14-ից հետո աշխատանքը կորցնելու մասին։ Բայց միաժամանակ խոստացել են, որ բոլորին անխտիր աշխատանքի են տեղավորվելու։ Այդ պատճառով նախկինում չեն փորձել հանդիպել ՊՆ Վիգեն Սարգսյանին։ 

Ցուցարար մի կին էլ, որ Ճամբարակի զինկոմիսարիատի աշխատակից էր, նշեց, որ իրենց մոտ 18 հոգուց աշխատանքը շարունակելու է միայն 4-ը, մնացած 14-ը մնալու է անգործ։ Ճամբարակի զինկոմիսարիատը միանալու է Մարտունիին։ Ընդգծենք, որ հեռավորությունը այդ երկու քաղաքների միջև մոտ 150 կիլոմետր է, ինչը հավելյալ դժվարություններ է առաջացնելու քաղաքացիների համար․ «Պահանջում ենք, որ աշխատատեղերը չփակվի»։ 

Ցուցարարներին ընդունել է Կառավարության՝ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Նա գրանցել է քաղաքացիների բողոքները և կներկայացնի գործադիրին։  

Դիտեք Ազատություն ռադիոկայանի տեսանյութը՝

1633
Print
սոցիալական իրավունքներ
Եթե ոչ թեքահարթակ, ապա մուտք պատուհանից 2.07.2018 | սոցիալական իրավունքներ

Եթե ոչ թեքահարթակ, ապա մուտք պատուհանից

Անուշ Ասլանյանը, որը 2014թ. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հիմնեց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն, անձամբ բազմաթիվ խոչընդոտների է հանդիպում՝ մատչելի միջավայրի բացակայության պատճառով:  Նույն խնդրի հետ են բախվում Լուռու մարզի Վանաձոր քաղաքում ապրող հաշմանդամութ

12 ազատամարտիկների «դրախտի» դուռը: Սա նրանց վերջին  հանգրվանն է 30.06.2018 | սոցիալական իրավունքներ

12 ազատամարտիկների «դրախտի» դուռը: Սա նրանց վերջին հանգրվանն է

Ազատամարտիկների «դրախտ» հասնելը հեշտ չի: Մուրացան փողոցի վերջնամասում հին, «սովետական» հացի փուռ կա, հին «սովետական»ցուցանակով՝ «Հացաբուլկեղեն»: Այդ փռի նիհար հացթուխը ձեզ ուղեկցում է մինչև երկաթյա դարպաս: Դարպասից այն կողմ ավտոկայանատեղի է, ինչ որ բետոնակույտեր: Միանգամից աջ ես թեքվո

Արշալույսը խաղաղ չի. ընդդիմադիր գյուղում կրքեր են եռում 25.06.2018 | սոցիալական իրավունքներ

Արշալույսը խաղաղ չի. ընդդիմադիր գյուղում կրքեր են եռում

Արմավիրի Արշալույս գյուղում ըմբոստացել են Արշալույսի 10 տարվա գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի դեմ, որը կալանավորված գեներալ  Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Գյուղացիների մի մասը պահանջում է նրա հրաժարականը, վստահեցնում են, որ Զարզանդ Գրիգորյանը բռնապետական  կարգեր է հաստատել գյուղ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: