լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
5.04.2018 | սոցիալական իրավունքներ

Բելառուսիայի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը ոստիկանության միջոցով վտարել է իր շենքի վարձակալ «Հայք» համալսարանին

Բելառուսիայի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը ոստիկանության միջոցով վտարել է իր շենքի վարձակալ «Հայք» համալսարանին
Forrights.am-ի խմբագրություն է դիմել «Հայք» համալսարանի հիմնադիր Արմեն Նալբանդյանը, որի հիմնադրած համալսարանը տարածք է վարձակալել Բելառուսիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանի շենքում և պնդում է, որ Խաչատրյանն իրեն ապօրինի հանել է տարածքից՝ օգտագործելով ոստիկանության վրա իր լծակները: 

Խոսքը Մոսկովյան փողոցում գտնվող նախկին «Աճառյան» համալսարանի շենքի մասին է, որը նախկին դեսպան և ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը վարձով է տալիս:    

Արմեն Նալբանդյանը պնդում է, որ 2016 թվականի հունիսից իրենք մոտ մեկուկես տարի վարձակալել են նախկին «Աճառյան» համալսարանի շենքի առաջին հարկը: Հետագայում նպատակ են ունեցել ողջ շենքը վարձակալել:   

«Մենք կնքեցինք պայմանագիր մեկ հարկի համար, քանի որ ամբողջ շենքի համար միասնական տեղեկանք դեռ չունեին իրենք, հին վարձակալներ ունեին: Պայմանավորվել են հետո կնքել պայմանագիր, սակայն դասերը պարբերաբար խաթարվել են պայմանագրերի պատճառով, մենք մեր դիմորդների հետ չկարողացանք ուսումնառության պայմանագիր կնքել»,-ասաց Նալբանդյանը: 

Նրա խոսքով՝ բարձիթողի վիճակում գտնվող շենքն ամբողջությամբ իրենք են պահել ու խնամել, մաքրել աղբից ու անձրևաջրերից, սակայն դեսպանի պաշտոնից ազատվելուց հետո սեփականատեր Արմեն Խաչատրյանը որոշել է հեռացնել նրանց տարածքից:    

«Եկել, մտել է լսարան, ասել է՝ էս ինչ եք անում, պետական բուհերը ուսանող չունեն, դուք ոնց կարաք ուսանող ունենաք, ազատեք շենքը: Ինձ անգամ հեռախոսով հայհոյել է»,- պատմեց Նալբանդյանը՝ հավելելով. «Մոտ 40 ուսանող ունենք մանկական համալսարանում, և բավականին դիմորդներ ունեինք: Արմեն Խաչատրյանը մեզ թույլ չի տալիս բարի բան անել, ազգային կրթություն իրականացնել»: 

Ըստ նրա՝ մեկ հարկի համար իրենք վճարում էին մոտ 600 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, քանի որ իրենցից այդքան է պահանջվել՝ վստահեցնելով, որ վարձը ոչ միայն վճարել են, այլև մեկ մլն դրամ կանխավճար են վճարել սեփականատիրոջ պահանջով: Իսկ ամբողջ շենքի համար համաձայնել են ամիսը 6 հազար դոլար վճարել: 

Անցյալ նոյեմբերի կեսից, սակայն,  Խաչատրյանը դիմել է ոստիկանություն և վտարել իրեց տարածքից: «Ոստիկանները եկան, ասեցին, որ մենք ներխուժել ենք տարածք, պետք է ազատենք այն, ես հարցրեցի՝ տարիուկես շենքը վարձակալել ենք, նոր սեփականատերը հասկացա՞վ, որ ներխուժել ենք»,-դժգոհեց Նալբանդյանը, ով ՀՀ ոստիկանապետին ու գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ պահանջելով քրգործ հարուցել ոստիկանների դեմ, սակայն բողոքն անպատասխան է: «Մինչ այսօր պատասխան չունեմ ես, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան ոստիկանության վրա կամ այդ քրգործը հարուցվել է»: 

Արմեն Նալբանդյանը չԻ փորձում այլ տարածք տեղափոխվել, քանի որ կարծում է, որ համալսարանը պիտի վերականգնվեն այդ տարածքում: «Այդ տարածքը մենք երեխայի պես խնամել, մաքրել ենք»: 

Մինչդեռ տարածքի սեփականատեր Արմեն Խաչատրյանը, ով բելառուսցի բլոգեր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու դեպքից հետո պաշտոնանկ եղավ, ոչ միայն չի պատրասվում նոր պայամանգիր կնքել, այլև սպառնում է դատի տալ նախկին վարձակալներին: «Էնտեղ համալսարան չկա, նրանք ավանտյուրիստներ են, որ չեն վճարում իրենց վարձը: Նրանք շատ վտանգավոր մարդիկ են, դրամաշորթներ են, նրանք դեռ պարտք են հազարավոր դոլարներ ինձ մինչև այսօր, բայց ես դրանցից հրաժարվել են, որովհետև իմ ներվերն ավելի թանկ են, քան նրանց էդ բոլոր բաները: Նրանք խաբեբաներ են պարզապես»,- Forrights.am-ի հետ զրույցում հայտարարեց նախկին դեսպանը: 

Դիտարկմանը, թե համալսարանի հիմնադիր վարձակալը պնդում է, որ մեկ մլն կանխավճար են վճարել ու փաստաթուղթ ունեն, Խաչատրյանը հայտարարեց. «Նրանք ինչ որ ասում են, սուտ են ասում: Նրանք հազարներով դեռ պարտք են, բայց միլիցիայով, օրենքի տառով ես նրանց էնտեղից հանել եմ, որովհետև նրանք ամիսներ շարունակ չեն վճարել: Էդքան բան»: 

Նկատեցինք, որ այնուամենայնիվ իր տարածքը մեկ ու կես տարի վարձակալել են: Արմեն Խաչատրյանը հակադարձեց. «Այ էդ կես տարին գումարը չեն տվել: Փոխանակ ես ասեմ՝ իմ գումարները տվեք, իրանք են դեռ մուննաթ գալիս: Փոխանակ ես ասեմ՝ ինչի եք ինձ տարիներով խաբել, իրենք ուղիղ հակառակն են անում»: 

«Ես իրանց կարող եմ դատի տամ, պրոստո նստացնեմ, բոլոր հիմքերն ունեմ: Մի քիչ էլ եթե շարունակեն, ուղիղ կնստացնեմ»,- արդեն սպառնաց ԱԺ նախկին նախագահը:    

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժնի աշխատակից Էդգար Ջանոյանը Forrights.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանների գործողությունների դեմ բողոքի ընթացքից տեղեկություն չունեն.«Դա ներխուժում է եղել: Անշարժ գույքի օրինական տիրապետողը՝ սեփականատերը դիմել է ոստիկանությունը, որպեսզի վերացվի ներխուժումը, ոստիկանությունն էլ համաձայն կառավարաության համապաասխան որոշման ներխուժումը վերացրել է»: 

Մեր հարցին, թե ինչ ներխուժում կարող էր լինել, երբ մեկ ու կես տարի վարձակելել են տարածքը, Ջանոյանն ասաց. «Դա չեմ կարող ես ասել, ես ասեցի հիմքերը ու պատճառը»: 

Մարինե Խառատյան 
2647
Print
սոցիալական իրավունքներ
Արմավիրի մարզում սննդային թունավորումից տուժել է 90 մարդ 18.05.2018 | սոցիալական իրավունքներ

Արմավիրի մարզում սննդային թունավորումից տուժել է 90 մարդ

 Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը մայիսի 17-ին, ժամը 18:34-ին տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերու

ՊՆ-ի պարզաբանումը՝ զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ 16.05.2018 | սոցիալական իրավունքներ

ՊՆ-ի պարզաբանումը՝ զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՖԲ էջում գրում է․ «Այսօր ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն: Նախարարը մանրամասն ծանոթացավ խնդրին և տվեց հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Միևնույ

Վիգեն Սարգսյանի ծրագրի դեմ ընդվզում են զինկոմիսարիատների աշխատակիցները 16.05.2018 | սոցիալական իրավունքներ

Վիգեն Սարգսյանի ծրագրի դեմ ընդվզում են զինկոմիսարիատների աշխատակիցները

Հայաստանի զինկոմիսարիատների 100-ավոր աշխատակիցներ այսօր առավոտից բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի առջև։ Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պաշտպանության նախարարությունը լուծարում է զինկոմիսարիատների աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը։ Ցուցարա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: