լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
14.03.2018 | սոցիալական իրավունքներ

Շների տիրուհին. Երկաթյա տնակում հոգեխախտ ծեր կին է ապրում(տեսանյութ)

Շների տիրուհին. Երկաթյա տնակում հոգեխախտ ծեր կին է ապրում(տեսանյութ)
Զեմֆիրայի «դոմիկը» Նոր Արեշում բոլոր երեխաները գիտեն: Երեկոյան ժամերին նրանք վախենում են այստեղով անցնել: Զեմֆիրայի շները, որոնք գիշերում են նրա հետ, դուրս են գալիս փողոց, թափառում են տնակի շուրջը: «Փողոցային շներ են: Մեծ:  Քան՜ի երեխա ենք փրկել», - պատմում է Զեմֆիրայի հարևանուհին: 

Փոքր երեխաների համար շներից ավելի սարսափելի է տան տիրուհին: Նա 80 տարեկան է: Խոսել չի կարողանում: Բառերի փոխարեն կոկորդից անհասկանալի հնչյուններ են դուրս գալիս: Նա անընդհատ անհանգիստ շարժումներ է անում, լեզուն է ցույց տալիս, գոռում է երեխաների վրա: Ավելի մեծ տղաները, որոնք արդեն կռահել են, որ Զեմֆիրան անվնաս է, նրան հալածում են, ծաղրում են, դուռը թակում-փախչում են: Տհաճ բախումներից խուսափելու համար Զեմֆիրան ցերեկային ժամերին շների հետ փակվում է տնակում: 

Երկար պետք է դուռը թակես, մինչև որ համոզվի, որ իրեն չեն «գժվացնում», նոր դուրս գա տնակից:   Միզահոտն այնքան ուժեղ է, որ անգամ դրսից է գալիս, թույլ չի տալիս տնակ մտնել: Տնակ ասածն էլ երկաթյա տուփ է, ավտոմեքենայի բեռնախցիկի չափ տարածք,  մի պարկելու տեղ: Մի բարի մարդ է նվիրել այն Զեմֆիրային, տեսնելով, որ քնելու տեղ չունի: Հատակին հնամաշ, ծագումը կորցրած իրեր, պլաստմասսայե շշեր ու մի կտոր հացի մնացորդ: 

«Փող եմ հավաքում, փողոցում նստում եմ, ինձ փող են տալիս, ապրում եմ, լավ ա», - մի կերպ հասկացնում է Զեմֆիրան: Հարևանները պատմում են, որ շատ վաղուց նա մայր է ունեցել, տուն, որը նրա հարազատները վաճառել են, եղբայր, որը մահացել է: Ինքը արդեն մոտ 10 տարի այստեղ է, հոգեկան խնդիրներ ունի: Հարազատներից քույրն է այցելում, երբեմն տանում է տուն, լողացնում է, հետ է բերում: Հարևաններն են կերակրում Զեմֆիրային: Ով ճաշ է բերում, ով՝ մի կտոր հաց: 

Պետական մարմինները, սոցապնախարարությունը, անօթևանների համար նախատեսված հաստատություններ Զեմֆիրայով չեն հետաքրքրվել: Վերջերս 80-ամյա կինը փորձանքի մեջ է ընկել: Ավտոմեքենան եկել, հարվածել է Զեմֆիրայի մեջքին: Ցավեր ունի, չի կարողանում քայլել:    

«Ի՞նչ ես ուզում, Զեմֆիրա, ի՞նչ անենք քեզ համար»:  «Փող տվեք», - ասում է ու չարաճճի ծիծաղում: 

Հետո պարզում է լղար թևերը ու փոքրիկ աղջկա նման պատմում է, թե ոնց էր բժիշկը արյուն հանում երակից: Մեր ցավակցական հայացքից գոտեպնդված, գնում է ներս ու բերում է իր միակ գանձը՝ երիտասարդ տարիների նկարը: 

«Սիրուն էի, թըմբըլ, հիմա շատ եմ նիհարել», - ասում է: Նկարում ուրախ, լուսավոր ու գեղեցկադեմ աղջիկ է, որը դեռ Զեմֆիրան չի: 

 Սյուզան Սիմոնյան   
5443
Print
սոցիալական իրավունքներ
ճանապարհային երթևեկության կանոնների որոշ խախտումների դեպքում վարորդները չեն տուգանվի 23.05.2018 | սոցիալական իրավունքներ

ճանապարհային երթևեկության կանոնների որոշ խախտումների դեպքում վարորդները չեն տուգանվի

2018 թվականի մայիսի 23-ից ՀՀ ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավա

Արմավիրի մարզում սննդային թունավորումից տուժել է 90 մարդ 18.05.2018 | սոցիալական իրավունքներ

Արմավիրի մարզում սննդային թունավորումից տուժել է 90 մարդ

 Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը մայիսի 17-ին, ժամը 18:34-ին տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերու

ՊՆ-ի պարզաբանումը՝ զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ 16.05.2018 | սոցիալական իրավունքներ

ՊՆ-ի պարզաբանումը՝ զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՖԲ էջում գրում է․ «Այսօր ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն: Նախարարը մանրամասն ծանոթացավ խնդրին և տվեց հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Միևնույ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: