լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
19.12.2017 | սոցիալական իրավունքներ

կոռուպցիան համակարգային է, ղեկավարվում է մեկ կենտրոնից

կոռուպցիան համակարգային է, ղեկավարվում է մեկ կենտրոնից
Կոռուպցիան իսկական չարիք է, և նույնիսկ պետություններ է կործանում։ Անդունդի եզրով շարժվում է նաև Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, որտեղ կոռուպցիան համակարգային է․ ղեկավարվում է մեկ կենտրոնից, և ծառայում որպես իշխանության վերարտադրման ու հարստացման գործիք։ Սա արվում է կեղեքվող քաղաքացիների շահերի հաշվին։ 

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը վստահ է, որ Հանրապետական կուսակցության իշխանությունը չի գիտակցում կոռուպցիայի իրական վտանգավորությունը, մասնավորապես, թե Հայաստանն ինչպես է զրկվում իր բնակչությունից․  

«Մենք տեսնում ենք, թե սահմանային գոտուց բնակչության ինչ թափով արտագաղթ կա։ Շրջելով Հայաստանի մարզերում՝ տեսնում ենք ծերացող գյուղեր, տեսնում ենք մանկապարտեզներ չունեցող բնակավայրեր, տեսնում ենք դատարկ դպրոցներ, իսկ իշխանություններն անընդհատ հաշվետվություններ են ներկայացնում Երևանի կենտրոններում գտնվող եվրոպական մոդելներով կառուցվող դպրոցների մասին։ Կոռուպցիայի հետևանքը կարող է պետականության կորուստը լինել»,- Forrights.am-ի հետ զրույցում ասում է Հրանուշ Խառատյանը։ 

Կոռուպցիան որպես երևույթ հասարակությանը մատուցվում է պարզ ու գռեհիկ կաշառքի տեսքով և թաքցվում են նրա իրական ծավալները։ Քայքայվում է պետության պաշտպանունակությունը, և Հայաստանն արտաքին հակառակորդի առաջ դառնում է խոցելի։ Ասվածն ապացուցվել է ապրիլյան պատերազմում և հետևանքները հայտնի են բոլորին։ Ազգագրագետն ուսումնասիրել է պետական համակարգում առկա կոռուպցիոն դրսևորումները։ Նրա գնահատմամբ՝ իշխանության քաղաքականությունը չի բխում Հայաստանի Հանրապետության բնակչության իրական կարիքներից։ Նա խոսում է կոնկրետ օրինակով։ Ուսումնասիրվել է 30 դեպք, երբ քաղաքացին փոքր բիզնես ծավալելու համար տարածք ստանալու խնդրանքով դիմել է քաղաքապետարան։ Բոլոր դեպքերում մարդիկ մերժվել են․ 

«Քաղաքացիները միաբերան ասում են՝ եթե առաջին մակարդակում կաշառք չես տալիս, մյուս մակարդակներում կաշառքի գինը ավելանում է։ Ուրեմն՝ ավելի լավ է կաշառք տալ առաջին աստիճանում»։ Ինչը նշանակում է, որ կոռուպցիան պետք է կանխվի սկսած առաջին մակարդակից, որպեսզի կկանգնեցվի «վիրուսի» տարածումը պետական բարձր օղակներում։ Ըստ Խառատյանի, կոռուպցիայի նկատմամբ Հայաստանի իշխանության որդեգրած իներտ դիրքորոշումը լավատեսության հիմքեր չի տալիս․ 

«Քաղաքացին պետք է կարողանա դատարանում լուծել իրենից խլված իրավունքի հարցը։ Փոփոխությունները չեն գնում այս ուղղությամբ»։ Կառավարության անդամները որպես հակակոռուպցիոն արդյունավետ գործիքակազմ թմբկահարում են դրամական միջոցներն ու ունեցվածքը հայտարագրող պաշտոնյաների թվի մեծացումը՝ 500-ից մինչև 10 000։ Խառատյանը հիշեցնում է՝ հայտարարագրման ինստիտուտը Հայաստանում գործում է երկար տարիներ, ու մինչ այժմ չարաշահման որևէ դեպք իրավապահները քննության առարկա չեն դարձրել։ 

Չեն պատժվում նաև բանակի թերզինման ու թերսնման հաշվին կոռուպցիոն սխեմաներով հարստացող չինովնիկները։ Ժամանակ առ ժամանակ տեսնում ենք բանակի ղեկավար կազմից հեռացվող «օդիոզ» պաշտոնյաների, որոնք, սակայն, դատարանի առաջ չեն կանգնում։ Հակառակը՝ պետության ունեցվածքը թալանած անցնում են հանգստի՝ վայելելու գողոնը։ Պաշտպանական ոլորտին հրաժեշտ տված վերջին բիզնեսմեն-գեներալը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն է, որը հարստացել է բանակի հաշվին ու ծաղկուն բիզնեսներ է տնօրինում։ Ինչպես երևում է՝ նա ևս կլրացնի անպատիժների հավերժ ձգվող շարքը։ 

Հրանուշ Խառատյան․ «Այսպիսի ազատումները չեն կարող պաշտպանական ոլորտում հակակոռուպցիոն լուրջ քայլեր դիտարկվել։ Ես տագնապ ունեմ, որ նման փոքր քայլերով թուլացվում է կոռուպցիոն դաշտի նկատմամբ բնակչության մերժողականությունը։ Այսպիսով՝ մեծացվում է կոռուպցիայի շարունակականությունը»,- ասում է Խառատյանը, ում կարծիքով՝ գեներալ-լեյտենանտին իշխանությունը պարզապես զոհաբերեց՝ հասարակության հետ համագործակցության դաշտ ստեղծելու նպատակով։ 

Այս շրջանում ակտիվորեն պրոպագանդվում է «Ազգ-բանակ» կոնցեպտը, որը չի կարող իրականացվել առանց հասարակական աջակցության։ Գեներալ-լեյտենանտ Բաղմանյանն ընդամենը հասարակության վստահությունը շահելու գինն է։ Անկախ դատական իշխանությունը Հայաստանում կոռուպցիան նվազեցնելու թիվ մեկ պայմանն է։ 

Ըստ Խառատյանի՝ քանի դեռ դատական համակարգն իրեն թույլ է տալիս աղաղակող այնպիսի դատավարություններ, ինչպես Գևորգ Սաֆարյանի, Անդրիաս Ղուկասյանի և Կարո Եղնուկյանի դեպքում է, խոսել կոռուպցիայի դեմ իրական պայքարի մասին, անհնար է․ 

«Տեսանելի օրինակներ են քաղաքական հնչեղություն ունեցող դատավարությունները, որոնցում վառ երանգով արտահայտվում է քաղաքական պատվերը։ Դա ևս կոռուպցիայի տեսակ է»։ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը հույսեր է արթնացրել, որ Հայաստանի իշխանությունը ստիպված կլինի կոռուպցիայի դեմ առավել արդյունավետ պայքարել։ Արդյունքի հասնելու տեսանկյունից անհրաժեշտ է հասարակության մերժողական վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ։ 

Գալով գործնական հարթություն՝ Հրանուշ Խառատյանը կասկածի տակ է առնում այս թեզը հարցնելով՝ ինչպե՞ս կարող է քաղաքացին կաշառք չտալ, եթե իր խնդրի լուծումը կախված է պետական պաշտոնյայից։ Եվ ուրեմն, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, գլխից է պետք բռնել, գլխից․․․

Ռոբերտ Անանյան
812
Print
սոցիալական իրավունքներ
ճանապարհային երթևեկության կանոնների որոշ խախտումների դեպքում վարորդները չեն տուգանվի 23.05.2018 | սոցիալական իրավունքներ

ճանապարհային երթևեկության կանոնների որոշ խախտումների դեպքում վարորդները չեն տուգանվի

2018 թվականի մայիսի 23-ից ՀՀ ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավա

Արմավիրի մարզում սննդային թունավորումից տուժել է 90 մարդ 18.05.2018 | սոցիալական իրավունքներ

Արմավիրի մարզում սննդային թունավորումից տուժել է 90 մարդ

 Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը մայիսի 17-ին, ժամը 18:34-ին տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերու

ՊՆ-ի պարզաբանումը՝ զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ 16.05.2018 | սոցիալական իրավունքներ

ՊՆ-ի պարզաբանումը՝ զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՖԲ էջում գրում է․ «Այսօր ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն: Նախարարը մանրամասն ծանոթացավ խնդրին և տվեց հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Միևնույ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: