լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
6.12.2017 | սոցիալական իրավունքներ

օրինագիծը օրենք կդառնա թե ոչ՝ դեռ քննարկվում է

օրինագիծը օրենք կդառնա թե ոչ՝ դեռ քննարկվում է
ԱԺ-ն այսօր բուռն քննարկեց վերջին շրջանում ամենաքննարկելի ու վիճելի թեմաներից մեկը՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: 

Պատգամավորներից ոմանք համոզված են, որ օրենքը կնպաստի ընտանեկան բռնությունների դեպքերի թվի նվազմանը, մի մասն էլ, որ հակառակը: «Օրենքի նպատակն է վերականգնել տվյալ ընտանիքում ընտանեկան անդորրն ու համերաշխությունը»,- օրինագծի հիմնական զեկույցող` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Վիգեն Քոչարյանը վստահություն է հայտնում,  որ օրինագծով նախատեսվում են տարբեր պետական մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումներ` կապված ընտանեկան բռնության կանխարգելման հետ. 

«Խոսքը կանխարգելիչ միջոցների մասին է, որոնք երեքն են` նախազգուշացման, անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման մասին»: 

Իսկ օրինագծի հարակից զեկուցող, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, թե նույնիսկ այնպիսի միտք է հնչել, որ կարող է ինչ-որ մեկը ձեռք է բարձրացնում կնոջ վրա, իսկ կինն ասում է՝ իմ ամուսնն է, այսօր կծեծի, վաղը կհաշտվենք. 

«Գուցե այդ ընտանիքում ավանդական պատկերացումն այդ է, և հետևաբար որևէ անելիք չունի այս օրենքն այդպիսի ընտանիքներում և չի կարող որևէ ձևով կարգավորել: Օրենքը կկարգավորի, եթե պետության աջակցությունը մարդը զգում է, ոչ թե մեկը գալու է, մտնի ընտանիք, քանի դեռ ընտանիքը չի հայցել աջակցություն»:  

«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ օրենքին դեմ արտահայտվողներն ասում են, թե դեպքերը քիչ են,  որ օրինակ՝ ամուսինը սիգարետ է հանգցնում կնոջ վրա: 

«Ասում են՝ համատարած հո չէ: Ինձ համար մեկ խեղված ճակատագիրն արդեն ողբերգություն է, լինի կնոջ, տղամարդու, թե երեխայի»,-ասաց նա: 

ՀՅԴ խմբակցությունը գտնում է, որ «սա այն նվազագույնն է, որ պետությունը պարտավոր է անել իբրև սկիզբ»,-  հայտարարեց Աղվան Վարդանյանը: 

Պատգամավորները ճիշտ նկատեցին, իսկ որն է ավանդական ընտանիք հասկացությունը. Որոշ ընտանիքներում ավանդույթ է կնոջ ծեծը, մյուսում՝ ոչ: Այս հասկացությունը օրինագծում ներառելը եղել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկը. 

«Ավանդական ընտանիքը տղամարդու և կնոջ սիրո և հարգանքի վրա հիմնված ընտանիքն է, այլ բաներ պետք չէ այստեղ փնտրել»,-բացատրեց նա: Իսկ ընդդիմադի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը  նշեց, թե Հանրապետականը տանում է այնտեղ, որ Բրյուսելում մի «բոսս» կա, որին պետք է զանգել և ասել` այս օրենքն ընդունել ենք: 

«Էս օրենքը մեզ համար է, մեր պետության, մեր երկրի համար է»: Ըստ նրա` որո՞նք են մեր ազգային ու ընտանեկան ավանդույթները: 

«Դրանք ա՞յն են, որ հայրն ու մայրը որոշում են, թե տղեն ու հարսը շաբաթական քանի անգամ պետք է սեքսով զբաղվեն ու ինչ դիրքով. Է՞դ ա մեր ազգային ավանդույթը: Կամ` մանկական կոմպլեքսներով, կյանքում չկայացած ինչ-որ մեկը ստիպում է իր ընտանիքի անդամներին, բառի բուն իմաստով, իրա անլվա ոտքերը պաչեն»,- օրինակներ բերեց Փաշինյանը, ապա ընդգծեց, որ սա անթույլատրելի երևույթ է:  

Սամվել Ֆարմանյանն անդրադարձավ նախագծի տերմինաբանությանն ու շարադրանքին: Ըստ նրա՝ նախագիծը չի նպաստելու ընտանիքներում բռնությունների թվի նվազեցմանը: 

Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ անհրաժեշտ է օրինագծի որոշ դրույթների լրամշակումը: Նա մասնավորապես անհրաժեշտ է համարել ոստիկանության կողմից ընտանիքի գործերին անհարկի միջամտության կանխարգելումը:   

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց՝ ինչու պետք է ոստիկանը մուտք գործի ընտանիք. ըստ նրա՝ «հազիվ ենք սովետական ոստիկաններից ազատվել»:  

Ինչևէ, օրինագիծը օրենք կդառնա թե ոչ՝ դեռ քննարկվում է, իսկ մինչ այդ Արփինե Հովհաննիսյանը պնդում է՝ «ընտանիքի մի անդամին վերագրում են գլխավոր իրի, իսկ մյուսին` պատկանելիքի կամ աքսեսուարի դեր», դա բացառապես այդ ընտանիքի ներքին գործն է. 

«Պետությունը չի կարող միջամտել, քանի դեռ այդ կարգավիճակն ունեցողներից որևէ մեկը չի բարձրաձայնում իրական խնդրի գոյության մասին»:

Հասմիկ Հակոբյան
389
Print
սոցիալական իրավունքներ
ճանապարհային երթևեկության կանոնների որոշ խախտումների դեպքում վարորդները չեն տուգանվի 23.05.2018 | սոցիալական իրավունքներ

ճանապարհային երթևեկության կանոնների որոշ խախտումների դեպքում վարորդները չեն տուգանվի

2018 թվականի մայիսի 23-ից ՀՀ ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավա

Արմավիրի մարզում սննդային թունավորումից տուժել է 90 մարդ 18.05.2018 | սոցիալական իրավունքներ

Արմավիրի մարզում սննդային թունավորումից տուժել է 90 մարդ

 Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը մայիսի 17-ին, ժամը 18:34-ին տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերու

ՊՆ-ի պարզաբանումը՝ զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ 16.05.2018 | սոցիալական իրավունքներ

ՊՆ-ի պարզաբանումը՝ զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՖԲ էջում գրում է․ «Այսօր ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն: Նախարարը մանրամասն ծանոթացավ խնդրին և տվեց հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Միևնույ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: