լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
6.12.2017 | սոցիալական իրավունքներ

«Մինչև ժողովուրդը ոտքի չի կանգնել, կոռումպացված համակարգը չի հեռացվել»

«Մինչև ժողովուրդը ոտքի չի կանգնել, կոռումպացված համակարգը չի հեռացվել»
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը 

Եվրամիություն - Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը զուտ իրավական կամ տնտեսական գործակցության մասին փաստաթուղթ չէ․ այն Հայաստանի քաղաքակրթական ընտրությունն է։ Ժողովրդավարական պետությանը հատուկ սկզբունքների որդեգրումը Հայաստանին կդնի արդիական և զարգացած պետություն դառնալու ռելսերի վրա։  

«Հայաստանցիներս քիչ ենք խոսում եվրոպական արժեքներից, քանի որ գտնվում ենք կատարյալ ստրկության մեջ։ Մեր հասարակությունում գերիշխող արժեքներ են՝ կեղծիքը, սուտը, բռնությունը, բայց պետք է փոխել այս վիճակը, պետք է նորմալ ու քաղաքակիրթ մթնոլորտում զարգանալ ու ապրել։ Եվրամիության հետ համաձայնագիրն այդպիսի հնարավորություն է»,- ասում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։ 

Պատմական որ դարաշրջանն էլ դիտարկենք, կտեսնենք, որ եվրոպական քաղաքակրթությունից հեռանալը Հայաստանին թանկ է արժեցել։ Բերենք մեկ պարզ օրինակ՝ 7-րդ դարը հայերի ոսկեդարն էր՝ գրերի գյուտին հաջորդեց մշակույթի ծաղկումը, Հայաստանը դարձավ ուժեղ պետություն։ Սակայն անկումային էր 8-րդ դարը, երբ արաբները նվաճեցին հայկական պետությունը։ Այդ շրջանում կասեցվեց եվրոպական արժեքներից կտրված Հայաստանի առաջընթացը, մշակութային առաջընթացը դոփեց տեղում,- գտնում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը․ 

«Պետք է քաղաքակրթական քո դաշտում ապրես։ Երբ նրանից մեկուսանում ես, դեգրադացվում ու վերանում ես»։ 

Եվրամիության հետ փաստաթուղթը հայաստանցիների մոտ դրական սպասումներ է առաջացրել, այդուամենայնիվ, կան նաև թերահավատներ։ Նրանց մի մասն իր պնդումներում իսկապես անկեղծ է․ 

«Այս իշխանություններից լավ բան հնարավոր չէ հավատալ՝ նրանք հազար ու մի պարտավորություն են ստանձնել, ձախողել, հուսախաբ արել հասարակությանը և ԵՄ հետ այս համաձայնագիրն էլ նույն ճակատագին կարժանանա»,- այս տեսակետն ունի ապրելու իրավունք, քանզի որևէ փոփոխություն Հայաստանում կարող է տեղի ունենալ բացառապես իշխանության քաղաքական կամքի և հասարակական ճնշման ներքո։ 

Համաձայնագրին դեմ են արտահայտվում հիմնականում Հայաստանում ռուսական պետական շահերը սպասարկող ուժերը։ Բայց սրանք լուսանցքային խոսակցություններ են՝ որևէ արժեք ու կշիռ չունեցող։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանը հորդորում է իրավիճակին սթափ նայել։ Եվրամիության հետ Համաձայնագրի կնքումն ինքնին արդեն դրական քայլ է, որը պետք է դառնա Հայաստանի ժողովրդավարացման լոկոմոտիվը։ Եվ երկրորդ՝ ԵՄ-ի հետ բարձր մակարդակի հարաբերություններ հաստատելն առնվազն բարձրացնում է Հայաստանի դերը համաշխարհային քաղաքական արենայում։   

Համաձայնագրի տերը ժողովուրդն է 

Ի տարբերություն 2013 թվականին չստորագրված Ասոցացման Համաձայնագրի, որտեղ տնտեսական գործակցությունը կենտրոնական տեղ ուներ, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Համաձայնագրում առաջ են բերվել իրավական ինստիտուտների զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը։ Բայց Հայաստանում քչերն են հավատում, որ կոռումպացված իշխանությունները նախանշված բարեփոխումները մինչև վերջ կյանքի կկոչեն։ Մյուս կողմից ակնհայտ է եվրոպացի պաշտոնյաների տեսակետը՝ Հայաստանը Եվրամիությունից հավելյալ դրամական միջոցներ կստանա, եթե Համաձայնագրի կետերն ամբողջովին կատարվեն․ 

«Ավելին՝ ավելիի դիմաց»,- ԵՄ-ի կարգախոսը սա է։ 

«Կարծել, թե ստորագրումով մեխանիկորեն Հայաստանը զարգանալու է, միամտություն է։ Ամեն ինչ կախված է Հայաստանի իշխանություններից։ Բայց մարդ չի կարողանում լրջորեն մտածել, թե օլիգարխիկ համակարգն ինչ-որ քայլեր կանի կոռուպցիա կրճատելու կամ դատական համակարգը ազատականացնելու համար։ Շատերը գտնում են, որ բարեփոխումների իմիտացիաներ կլինեն, խաբեբայություն՝ Եվրոպայի և ժողովրդի առջև, ու այդ կերպ Համաձայնագրով սահմանված պարտավորությունները չեն կատարվի»,- ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։  

Նշենք, որ 2018-2020 թվականներին Եվրամիությունը Հայաստանին 170 միլիոն եվրո կտրամադրի։ Այդ գումարը կարող է ավելանալ, եթե Համաձայնագրով նախատեսված իրական և խորքային բարեփոխումները կատարվեն։ Դեռ 2013 թվականին Ասոցացման Համաձայնագիր ստորագրած Ուկրաինան, օրինակ, 600 000 եվրոյի աջակցությունը չի ստանում, քանի որ չի կատարել հակակոռուպցիոն հանձնարարականը։ Այսինքն՝ գլխավորը ոչ թե փաստաթուղթ ստորագրելն է, այլ դրանով ստանձնած պարտավորությունները կատարելը։ Արդյո՞ք Հայաստանը ուկրաինական սցենարով կգնա, կախված կլինի ոչ միայն իշխանության ցանկությունից, այլ հասարակությունից, որի բարօրությանն է իրականում միտված այս Համաձայնագիրը։ 

Մանվել Սարգսյանը մեկ ճանապարհ է ցույց տալիս․ «Կոռումպացված պաշտոնյաները Հայաստանի զարգացումն արգելակող հիմնական տարրերն և քաղաքացիները պետք է կոռուպցիոներներին դուրս շպրտեն ղեկավար մարմիններից, ուրիշ ձև չկա»։ Քաղաքագետը բերում է դեռ դարեր առաջ ժողովրդավարական հասարակարգ կառուցած եվրոպական ժողովուրդների փորձը, որոնք զարգացման ուղի բռնել են միայն այն բանի շնորհիվ, որ ժողովուրդը ոտքի է կանգնել և պայքարել իր իրավունքների համար․ 

«Մինչև ժողովուրդը ոտքի չի կանգնել, կոռումպացված համակարգը չի հեռացվել և իր կյանքը չի բարելավվել»։ Մանվել Սարգսյանն արձանագրում է, որ Հայաստանում ներկայումս հակաժողովրդավարական իրավիճակ է, որը ենթակա է շտկման՝ փաստացի գոյություն չունի ընտրական մեխանիզմ, դատական համակարգը՝ որպես երրորդ իշխանություն, բացակայում է, իսկ օլիգարխները սերտաճած են իշխանությանը․ 

«Եվրամիության հետ Համաձայնագիրը հենց այս երևույթներն արմատախիլ անելու մասին է, ինչը նրան դարձնում է ակտուալ փաստաթուղթ»։ Կոռուպցիան պետական համակարգերում որպես գերխնդիր ընդունել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, ում կառավարության քայլերը մինչ այս պահը տեսանելի արդյունքներ չեն ապահովել։ 

Փոխշահավետ գործարք 

Փորձագիտական շրջանակների պնդմամբ՝ Եվրամիության հետ համաձայնագրի կետերը Հայաստանը համաձայնեցրել է Ռուսաստանի ղեկավարության հետ, որն ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանի դեպքում վերապահումներ չունեցավ։ Քաղաքագետի գահատմամբ՝ Արևմուտքի ու Ռուսասաստանի միջև պարզապես փոխշահավետ գործարք է տեղի ունեցել, որտեղ արծարծվել է ինչպես Արցախի հարցը, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը։ 

Նոյեմբերի 11-ին Ռուսաստանն ու Միացյալ նահանգները համաձայնության են եկել Սիրիայի հարցում։ Արդյունքում՝ Մոսկվան շատ մեծ արտոնություններ ստացավ Մերձավոր Արևելքում և այլ երկրների հետ հարաբերություններում։ Միանգամայն բնական է, որ ռուսները մի հարցում պետք է զիջեին, ու դա Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրն է։ Ինչևէ, ԵՄ-Հայաստան փաստաթուղթն արդեն իրողություն է, ինչը միայն ճանապարհի սկիզբն է։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը պետք է վավերացվի ազգային խորհրդարաններում։ Այդ փուլում լուրջ խնդիրների պետք չէ սպասել և Համաձայնագիրը կմտնի գործողության մեջ։ 

Ռոբերտ Անանյան
661
Print
սոցիալական իրավունքներ
Ձախողվել է երկրի ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարելավումը: 19.01.2018 | սոցիալական իրավունքներ

Ձախողվել է երկրի ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարելավումը:

2017 թվականին Հայաստանի կառավարությունը կարևոր քայլեր է կատարել կյանքին սպառնացող հիվանդություններ ունեցող մարդկաց տառապանքը մեղմելու ուղղությամբ, երկրի խորհրդարանն էլ ընդունել է ընտանեկան բռնությունները կանխարգելող օրենք: Սակայն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ բացթողումնե

կոռուպցիան համակարգային է, ղեկավարվում է մեկ կենտրոնից 19.12.2017 | սոցիալական իրավունքներ

կոռուպցիան համակարգային է, ղեկավարվում է մեկ կենտրոնից

Կոռուպցիան իսկական չարիք է, և նույնիսկ պետություններ է կործանում։ Անդունդի եզրով շարժվում է նաև Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, որտեղ կոռուպցիան համակարգային է․ ղեկավարվում է մեկ կենտրոնից, և ծառայում որպես իշխանության վերարտադրման ու հարստացման գործիք։ Սա արվում է կեղեքվող քաղաքացի

իշխանությունը զավթված է. 2017-ի թիվ 1 կոռուպցիոն գործարքը (տեսանյութ) 8.12.2017 | սոցիալական իրավունքներ

իշխանությունը զավթված է. 2017-ի թիվ 1 կոռուպցիոն գործարքը (տեսանյութ)

2017-ին կոռուպցիոն ամենամեծ գործարքը Հայաստանում տեղի ունեցավ ընտրական շրջանում, երբ իշխանությունը գործի դրեց հրեշավոր մի մեքենա և կեղծեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ զանգվածաբար բաժանելով ընտրակաշառք և ճնշումներ կիրառելով ընտրողների նկատմամբ։ Հենց համակարգային կոռուպց

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: