լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
26.08.2015 | անչափահասների իրավունքներ

գիշերօթիկի տնօրինության հանդեպ մեղադրական եզրակացությունը հաստատվել է

գիշերօթիկի տնօրինության հանդեպ մեղադրական եզրակացությունը հաստատվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական Կոմիտեն։ 

Ձեռնարկված բազմածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հաստատության տարբեր պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում, վատնում կատարելու, ուսումնադաստիարակչական գործընթացի ժամանակ մի շարք սաների ֆիզիկական և հոգեկան տառապանք պատճառելու դեպքեր։ 

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ֆինանսական բնույթի չարաշահումներն արձանագրվել են 2004-2014թթ., իսկ սաների նկատմամբ բռնությունները՝ 2010-2014թթ.։ 

Նախնական քննության տվյալներով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու միասնական հանցավոր մտադրությամբ՝ 2004-2014թթ. ՊՈԱԿ-ում որպես աշխատակիցներ հրամանագրվել են փաստացի աշխատանքներ չկատարող մի շարք անձինք. 2004  թվականին հրամանագրվել է երկու անձ, որոնց թիվը 2007թ. դարձել է երկու տասնյակից ավելի, ովքեր փաստացի չեն ներկայացել աշխատանքի, սակայն նրանց տվյալները ներառվել են աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող տեղեկագրերում՝ այդպիսով կեղծելով դրանք, որոնք հաստատվել են տնօրենի ստորագրությամբ։ 

Կազմվել են աշխատավարձի հաշվարկի կեղծ փաստաթղթեր, և նշված անձանց անունով ելքագրվել աշխատավարձերի, ամենամյա արձակուրդայինների գումարները, որոնք յուրացվել են, վատնվել։ 

Նախնական քննության ընթացքում  բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված ուսումնական հաստատությունում տողանների, ինչպես նաև ուսումնադաստիարակչական գործընթացի այլ փուլերում՝ 2010-2014 թվականների ընթացքում, պարբերաբար բռնություն է գործադրվել, տնօրենի բնորոշմամբ, «կարգազանց» անչափահաս սաների նկատմամբ՝ նրանց պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք: Տուժած երեխաների թիվը հասնում է 14-ի։ 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված երեք անձանց նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը փոխվել է և նոր մեղադրանք առաջադրվել։ ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանին, գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանին և կադրերի գծով տեսուչ Ա.Հոփսեփյանին առաջադրվել է մեղադրանք՝ 

  • առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու
  • առանձանապես խոշոր չափերով վատնում կատարելու
  • պաշտոնական կեղծիք կատարելու

Իսկ Գայանե Մարգարյանին վերոնշյալ 3 կետերից բացի ավելացվել է մեղադրանք՝ 
  • երկու կամ ավելի անչափահասներին ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք պատճառելու համար 
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել դատարան՝ ըստ էության քննելու համար։ 

Հիշեցնենք, որ գիշերօթիկում տիրող իրավիճակի մասին բաց նամակով տեղեկացրել էին հենց Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության աշխատակիցները:
934
Print
անչափահասների իրավունքներ
գիշերօթիկի տնօրենը թալանում է հաստատությունը, ծեծում, վիրավորում է սաներին. բաց նամակ 4.04.2014 | անչափահասների իրավունքներ

գիշերօթիկի տնօրենը թալանում է հաստատությունը, ծեծում, վիրավորում է սաներին. բաց նամակ

Մենք` Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության  աշխատակիցներս, այլևս չհանդուրժելով հաստատությունում տիրող իրավիճակը, բաց նամակ ենք հղում լրատվամիջոցներին և ՀՀ գիտակից քաղաքացուն:   

ծնողները դատապարտվեցին որդեգրված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների համար 23.09.2013 | անչափահասների իրավունքներ

ծնողները դատապարտվեցին որդեգրված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների համար

ԱՄՆ Մասաչուսեթս  նահանգի Վուստեր քաղաքի դատարանը որդեգրված անչափահաս երեխաներին բռնաբարելու համար երկարատև ազատազրկման է դատապարտել ամերիկացի ամուսիններ` Ջոզեֆ եւ Լինդա Մեյոթթներին:  

կոլեկտիվ հանցագործությո՞ւն-2 29.04.2013 | անչափահասների իրավունքներ

կոլեկտիվ հանցագործությո՞ւն-2

“Խալաֆյանի մահվան դեպքից հետո, ոստիկանապետի բոլոր այն խոստումները, թե իբր Չարենցավանի ոստիկանության ամբողջ  կազմը փոխել է կամ կադրային փոփոխություններ է կատարել, հօդս են ցնդում Դերենիկ Գասպարյանի մահվան փաստով քրեական գործ չհարուցելու պարագայում, ասում է իրա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: