լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
4.04.2014 | անչափահասների իրավունքներ

գիշերօթիկի տնօրենը թալանում է հաստատությունը, ծեծում, վիրավորում է սաներին. բաց նամակ

գիշերօթիկի տնօրենը թալանում է հաստատությունը, ծեծում, վիրավորում է սաներին. բաց նամակ
Մենք` Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության  աշխատակիցներս, այլևս չհանդուրժելով հաստատությունում տիրող իրավիճակը, բաց նամակ ենք հղում լրատվամիջոցներին և ՀՀ գիտակից քաղաքացուն:   

Միայն սեփական գրպանի պարունակությամբ մտահոգ, իր պաշտոնը որպես խոպան դիտարկող տնօրենը՝ Գայանե Մարգարյանը, իրավունք չունի աշխատելու մի հաստատությունում, որտեղ խնամվում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: 

Գայանե Մարգարյանը երեխաների սննդի համար հատկացված գումարի ընդամենը մեկ երրորդն է ծախսում երեխաներին կերակրելու համար, իսկ  ստուգումների ժամանակ երեխաները զարմանում են ուտելիքի առատությունից և բազմազանությունից:  

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Գայանե  Մարգարյանը ներկայացնում է էքսկուրսիաների հաշվետվություններ, որոնցում  ցույց է տրվում զգալի գումարների ծախսեր, սակայն  երեխաները փոքրիկ քաղաքից այն կողմ ոչինչ չեն տեսել: Հաստատությունում չկան ոչ կոշկակար, ոչ վարսավիր և ոչ էլ այլ շատ անհրաժեշտ աշխատողներ, չնայած դրանց համար նախատեսված են  հաստիքներ:  

Հաստատության տնօրենին ոչ հարիր բառերով անպատվելով երեխաներին` տիկին Մարգարյանը , չփայլելով բարոյական կերպարով, ամեն անգամ երեխաներին հիշեցնում է, որ նրանց ծնողները անբարոյական են: Հիշեցնում է նաև, որ ինքն է նրանց հաց տալիս ու կարող է նաև չտալ: Վերջերս նույնիսկ մի խումբ բարձր դասարանի տղաներ մի քանի օրով հացադուլ էին հայտարարել, քանի որ տիկին Մարգարյանը, ըստ երեխաների, ալկոհոլ ընդունած եկել ու անպատվել էր իրենց`անվանելով «բոմժեր» և արգելել ճաշարանից օգտվել: 

Մարգարյանը երեխաների նկատմամբ բռնության ամենակոպիտ ձևերն է կիրառում` նրանց խփելով ոտքերով: Երեխաների մոտ տարածված խոսակցություններից է, որ տողանի օրը «ծեծի օր» է: Գայանե Մարգարյանը իր պաշտոնավարման ողջ ժամանակահատվածում աշխատողների գերակշիռ մասի նկատմամբ մշտապես ցուցաբերել է վիրավորական, նվաստացուցիչ, արհամարհական և անհարգալից վերաբերմունք: Նույնիսկ հաշմանդամություն ունեցող աշխատողին անվանում է «չոլախ շուն»: 

Իր և իր հարսի տնային գործերը (բրդեր լվանալը, մշակելը, կարելը, գորգեր լվանալը, պահածոներ պատրաստելը և այլն) աշխատանքի հաշվին անում են տնտեսական աշխատողները՝ իր աղախինները: Իսկ հերթական գնված բնակարաններում տղամարդիկ կատարում են շինարարական աշխատանքներ: 

Մարգարյանի համախոհ-հանցակիցն է հաստատության տնտեսագետ Արթուր Ղալայանը, ով աշխատանքի ընդունված օրվանից վարպետորեն աշխատողների դեմ է տրամադրում տնօրենին: Նա հաստատությունում միաժամանակ զբաղեցնում է մի քանի հաստիք: Բոլոր հնարավոր ձևերով փորձում է օգուտ ստանալ ամեն ինչից՝ ընդհուպ երեխաների համար նախատեսվող հացից 3-4 հատ  ամեն օր տուն տանելը: Մարգարյանը իր հանցակից ընկերոջը ծիծաղելիորեն համարում է իր  պաշտոնի հաջորդ զբաղեցնողը, ինչի մասին հաճախ է հայտարարում: 

Բացի երեխաների հետ դաժան ու անպատիվ վարմունքը, Մարգարյանը ամեն հնարավոր և անհնարին ձևերով բառացիորեն թալանում է հաստատությունը: Նա վերջին երեք տարվա ընթացքում 30 գոյություն չունեցող  աշխատող է գրանցել, որոնցից են՝ 

1. Բարայան Նաիրա-մանկական կոլեկտիվի կազմակերպիչ 

2. Քոչարյան Մհեր-շենքը հսկող տեսուչ 

3. Մանուկյան Մանվել-հնոցապան 

4. Դադայան Դիանա-սպասուհի 

5. Օսիպյան Աշոտ-պահակ 

6. Պավլովա Մարինա-սոցիալական աշխատող(գտնվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս) 

7. Քոչարյան Մերուժան-պահակ (գտնվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս) 

8.  Դաշտոյան Սուսաննա-հոգեբան 

9. Մարգարյան Ջեմմա-բուժքույր և այսպես շարունակ: 

Մարգարյանը նշված հաստիքների համար նախատեսված աշխատավարձերը գրպանել է: Վերջին շրջանում մի քանի բողոքներից հետո, յուրացումների ոճը փոխել է: Նա մի շարք հաստիքներ բաշխում է մոտ 30 աշխատողների վրա՝որպես լրացուցիչ պարտականություն. 

1. Հայրապետյան Գարիկ-31000դրամ 

2. Օսիպյան Յուրա- 13000դրամ 

3. Ութ սպասուհիներ- յուրաքանչյուրին 14000 ական դրամ 

4. Բարսեղյան Արմինե-37000դրամ 

5. Ստեփանյան Արևիկ-31000դրամ և այսպես շարունակ: 

Մարգարյանը այդ աշխատողներին  տեղեկացնում է , որ իրենց աշխատավարձի հավելավճար կա, իսկ աշխատավարձ ստանալու օրը  հետ է պահանջում այդ հավելումները: Գ. Մարգարյանը  նաև թոշակի անցած աշխատակիցներին վերջնահաշվարկ չի վճարել: 

Բյուրեղավանը փոքր քաղաք է, աշխատատեղերը` քիչ: Հաշվի առնելով տնօրենին բնորոշ որոշ հատկանիշները՝ որոշել ենք դեռևս չհայտնել մեր  անձնական տվյալները: Բացի այդ Մարգարյանի դեմ արդեն մի քանի նամակ-բողոք է ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն նախարարության աշխատակիցները նամակի հետքերով գալիս են հաստատություն և աչք փակելով իրականության վրա, հեռանում են: 

Ի դեպ, նախարարությունում նամակ-բողոքները ստանալու հաջորդ օրը Մարգարյանը իմանում է դրանց բովանդակության մասին: Նամակ գրողի հետագա աշխատանքային առօրյան դժոխքի է վերածվում տնօրենի հետևողական սպառնալիքների, կրճատումների մասին հիշեցումների ու անպատվումների շնորհիվ: Մարգարյանը աջ ու ձախ հայտարարում է, որ նախարարի «դաբրոն ունի, հանրապետականը իր թիկունքին է, դատախազությունն էլ առել է»: 

Ամբողջ աշխատակազմը աշխատում է վախի մթնոլորտում: Մենք հայտարարում ենք, որ Գայանե Մարգարյանը իր ագահությամբ, վարվեցողության կանոնների կատարյալ բացակայությամբ լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն մեր հաստատության , այլև առհասարակ երկրի համար: Նրա ճնշումների արդյունքում դաստիարակվում են ըմբոստության անընդունակ, խեղճ, տարրական կենցաղային պայմաններից զուրկ, կոտրված երազանքներով  ՀՀ քաղաքացիներ, ովքեր առաջիկայում կյանք են մտնելու: 

Մենք կարծում ենք, որ հասարակական լայն զանգվածներին տեղյակ պահելով այս մասին` հանրային կարծիքի ճնշման ներքո միայն կարող ենք փոխել մեր հաստատությունում տիրող այս իրավիճակը: Հարգելի լրատվամիջոցներ, Մենք՝ Բյուրեղավանի խնամքի և պաշտպանության կենտրոնի մի քանի աշխատակիցներս, ձեզ ենք ներկայացնում մեր բաց նամակը: 

Ակնկալելով ձեր աջակցությունը՝ խնդրում ենք այս նամակի միջոցով տեղյակ պահել լայն հանրությանը մեր հաստատությունում տիրող անմարդկային պայմանների մասին: Հուսով ենք, որ ձեզնից շատերը սրտացավ մոտեցում կցուցաբերեն և մենակ չեն թողնի աշխատակիցներիս, ում վերջին հույսը գիտակից քաղաքացիների օգնությունն է այս խնդրի  լուծման հարցում: 

Ելնելով մեզ սպառնացող կենսական վտանգից՝ նախընտրում ենք դեռևս չհրապարակել մեր անունները և դրա համար հայցում ենք ձեր ներողամտությունը: 

Հարգանքներով՝ ՀՀ քաղաքացիներ 
1451
Print
անչափահասների իրավունքներ
գիշերօթիկի տնօրենը թալանում է հաստատությունը, ծեծում, վիրավորում է սաներին. բաց նամակ 4.04.2014 | անչափահասների իրավունքներ

գիշերօթիկի տնօրենը թալանում է հաստատությունը, ծեծում, վիրավորում է սաներին. բաց նամակ

Մենք` Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության  աշխատակիցներս, այլևս չհանդուրժելով հաստատությունում տիրող իրավիճակը, բաց նամակ ենք հղում լրատվամիջոցներին և ՀՀ գիտակից քաղաքացուն:   

ծնողները դատապարտվեցին որդեգրված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների համար 23.09.2013 | անչափահասների իրավունքներ

ծնողները դատապարտվեցին որդեգրված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների համար

ԱՄՆ Մասաչուսեթս  նահանգի Վուստեր քաղաքի դատարանը որդեգրված անչափահաս երեխաներին բռնաբարելու համար երկարատև ազատազրկման է դատապարտել ամերիկացի ամուսիններ` Ջոզեֆ եւ Լինդա Մեյոթթներին:  

կոլեկտիվ հանցագործությո՞ւն-2 29.04.2013 | անչափահասների իրավունքներ

կոլեկտիվ հանցագործությո՞ւն-2

“Խալաֆյանի մահվան դեպքից հետո, ոստիկանապետի բոլոր այն խոստումները, թե իբր Չարենցավանի ոստիկանության ամբողջ  կազմը փոխել է կամ կադրային փոփոխություններ է կատարել, հօդս են ցնդում Դերենիկ Գասպարյանի մահվան փաստով քրեական գործ չհարուցելու պարագայում, ասում է իրա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: