լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
23.09.2013 | անչափահասների իրավունքներ

ծնողները դատապարտվեցին որդեգրված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների համար

ծնողները դատապարտվեցին որդեգրված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների համար
ԱՄՆ Մասաչուսեթս  նահանգի Վուստեր քաղաքի դատարանը որդեգրված անչափահաս երեխաներին բռնաբարելու համար երկարատև ազատազրկման է դատապարտել ամերիկացի ամուսիններ` Ջոզեֆ եւ Լինդա Մեյոթթներին:  

ИТАР-ТАСС-ի տեղեկացմամբ, առավել ծանր պատժի է արժանածել կինը. եթե ամուսինը` Ջոզեֆ Մեյոթթը դատապարտվել է 16-ից 20, ապա Լինդա Մեյոթթը` 18-ից 22 տարվա զատազրկման:  

2013 թվականի օգոստոսին երդվյալ ատենակալները 50-ամյա Ջոզեֆին մեղավոր են ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում` բաղկացած 11 կետից` որդեգրված աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության համար, իսկ նրա 49-ամյա կինը մեղավոր է ճանաչվել որդեգրված տղային  սեռական բռնության ենթարկելու համար` 18 կետից: Դատարանը կարող էր նրանց դատապարտել նաեւ ցմահ ազատազրկման:  

Դատաքննության ընթացքում ամուսինները պնդում էին, թե անմեղ են, իսկ Լինդան անգամ փորձել  է հանդես գալ տուժողի դերում` հայտարարելով, թե անչափահաս տղան է իրեն բռնաբարել եւ ոչ թե հակառակը: Բայց երդվյալ ատենակալները նրան չհավատացին:  

Մեյոթթ ամուսինները 13-ամյա տղային և նրա 8-ամյա քրոջը որդեգրել են 2004թ.-ին` Ղազախստանից: Դրանից շատ կարճ ժամանակ անց երեխաները դարձել են սեռական ոտնձգության օբյեկտ որդեգիր ծնողների համար: Լինդան անգամ երեխա է ունեցել որդեգրված տղայից:  

Նման կասկածանքով ամուսիններն առաջին անգամ ձերբակալվել են 2009թ.-ին, բայց հետո նրանց ազատ արձակեցին, իսկ երեխաներին հանձնեցին պետության խնամքին: Ներկայումս աղջիկը 17 տարեկան է, իսկ տղան` 21: 

1458
Print
անչափահասների իրավունքներ
գիշերօթիկի տնօրենը թալանում է հաստատությունը, ծեծում, վիրավորում է սաներին. բաց նամակ 4.04.2014 | անչափահասների իրավունքներ

գիշերօթիկի տնօրենը թալանում է հաստատությունը, ծեծում, վիրավորում է սաներին. բաց նամակ

Մենք` Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության  աշխատակիցներս, այլևս չհանդուրժելով հաստատությունում տիրող իրավիճակը, բաց նամակ ենք հղում լրատվամիջոցներին և ՀՀ գիտակից քաղաքացուն:   

ծնողները դատապարտվեցին որդեգրված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների համար 23.09.2013 | անչափահասների իրավունքներ

ծնողները դատապարտվեցին որդեգրված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների համար

ԱՄՆ Մասաչուսեթս  նահանգի Վուստեր քաղաքի դատարանը որդեգրված անչափահաս երեխաներին բռնաբարելու համար երկարատև ազատազրկման է դատապարտել ամերիկացի ամուսիններ` Ջոզեֆ եւ Լինդա Մեյոթթներին:  

կոլեկտիվ հանցագործությո՞ւն-2 29.04.2013 | անչափահասների իրավունքներ

կոլեկտիվ հանցագործությո՞ւն-2

“Խալաֆյանի մահվան դեպքից հետո, ոստիկանապետի բոլոր այն խոստումները, թե իբր Չարենցավանի ոստիկանության ամբողջ  կազմը փոխել է կամ կադրային փոփոխություններ է կատարել, հօդս են ցնդում Դերենիկ Գասպարյանի մահվան փաստով քրեական գործ չհարուցելու պարագայում, ասում է իրա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: