լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
29.04.2013 | անչափահասների իրավունքներ

կոլեկտիվ հանցագործությո՞ւն-2

կոլեկտիվ հանցագործությո՞ւն-2
“Խալաֆյանի մահվան դեպքից հետո, ոստիկանապետի բոլոր այն խոստումները, թե իբր Չարենցավանի ոստիկանության ամբողջ  կազմը փոխել է կամ կադրային փոփոխություններ է կատարել, հօդս են ցնդում Դերենիկ Գասպարյանի մահվան փաստով քրեական գործ չհարուցելու պարագայում, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը` պնդելով, որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրաժարականն անխուսափելի է,- եթե Խալաֆյանի դեպքում գոնե քրեական գործ հարուցվեց, ապա այս դեպքում դա էլ չի արվել: Ամբողջ պատասխանատվությունն այս դեպքում ևս ընկնում է Ալիկ Սարգսյանի վրա: Նա ոչ միայն պետք է հրաժարական տա, այլև պարտավոր է պատասխանատվության ենթարկել բոլոր այն  ենթականերին, ովքեր պաշտոնական դիրքի չարաշահում են կատարել”:   

Չարենցավանի թիվ 5 դպրոցում հունիսի 5-ին մահացած Դերենիկ Գասպարյանի հարազատները նոր մանրամասներ են հայտնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ամբող եղելությունը, որ  ներկայացնում են փոքրիկ Դերենիկի հարազատները ուղղակի սահմռկեցուցիչ է:    

“Ի սկզբանե անօգնական վիճակում գտնվող էրեխուն պատշաճ օգնելու կամք չի դրսևորվել: Ուսուցիչների միակ նպատակը եղել է իրենց մեղքը թաքցնելն ու ծածկադմփոց անելը”, հայտարարում է Արթուր Սաքունցը:   

Մեր նախորդ հոդվածներում նշել էինք, որ դեպքի օրը չորրորդ դասարանցիները դպրոց էին եկել մաթեմատիկայի քննություն հանձնելու: Մնալով առանց ուսուցրչական վերահսկողության, նրանցից երկուսը կռվի են բռնվում Դերենիկի հետ, ինչը և ողբերգական ավարտ է ունենում: Սակայն ինչպես տեղեկանում ենք Դերենիկի հարազատներից, երեխային փրկելու հավանականությունը մեծ է եղել, եթե չլիներ ուսուցիչների անտարբերությունն ու վերջիններիս` սեփական կաշին փրկելու մտահոգությունը:   

Երբ Դերենիկը հարվածների արդյունքում ընկնում է գետնին և համադասարանցիները հասկանում են, որ նրա հետ ինչ որ վատ բան է պատահել, սկսում են ճչալ ու աղմուկ բարձրացնել: Նրանցից մի քանիսը վազում են ուսուցչին կանչելու: Առաջինը դեպքի վայր է հասնում դպրոցի հավաքարարը, սակայն տեսնելով, որ երեխային չի կարող օգնել նրան գրկում ու դուրս է բերում շենքից: Արդեն դպրոցի բակում օգնության է հասնում ֆիզկուլտուրայի ուսուցիչը, ով փորձում է արհեստական շնչառությամբ փրկել երեխայի կյանքը, սակայն ապարդյուն: Տեսնելով, որ  երեխայի վիճակն անհույս է, ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստիպված է լինում երեխային հիվանդանոց տեղափոխել դպրոցի մոտակայքում գտնվող հացի մեքենայով:  

 “Շտապ օգնության կայանը բավականին մոտ է դպրոցին, շուրջ 500 մետր հեռավորության վրա: Հարց է, թե, արդյոք կանչվել է շտապ օգնություն: Սա շատ կարևոր հանգամանք է”, հարցին ուշադրության է հրավիրում  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:    

Փաստորեն, երեխային օգնություն ցույց տվողները երեքն են եղել` հավաքարարը, ֆիզկուլտուրայի ու ռազմագիտության ուսուցիչները, սակայն ոչ դասղեկը և ոչ էլ մաթեմատիկայի ուսուցիչները ընդհանրապես չեն հետաքրքրվել երեխայի ճակատագրով:    

Մաթեմաթիկայի ուսուցչուհին ամեն ինչ արել է դեպքին իր մասնակցությունը բացառելու համար: Նա չի այցելել նաև հիվանդանոց, ուր փոքրիկին տեղափոխել էին արդեն մահացած:  

Տասնամյա  Դերենիկի հարազատները կատարվածի մասին տեղյակ են պահվել հարևանուհու միջոցով և ոչ թե դպրոցի պատասխանատուները:   

Դեպքից երեք օր հետո մաթեմատիկայի ուսուցչուհի Էլմիրա Կարապետյանն ու դասղեկը հավաքել են չորրորդ դասարանցիներին ու նրանց ծնողներին ու ապսպրել, որ “այստեղ ու այնտեղ” չխոսեն, այլ  ասեն, որ Դերենիկը հիվանդ է եղել ու նրա մահվան պատճառը հիվանդությունն է:     

Նշենք նաև, որ անցյալ շաբաթ տասնամյա Դերենիկի հարազատներին վերջապես հանձնել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Ինչպես պարզվում է Չարենցավան քաղաքի հիվանդանոցի, պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը և դատաբժիշկն ու երեխայի դիակի փորձաքննություն անցկացնողը նույն մարդն է` Գառնիկ Սահակյանը:    

Ի դեպ, դիահերձման ժամանակ, որին ներկա են եղել երեխայի հարազատները, փորձագետ Գառնիկ Սահակյանը հայտարարել է, թե երեխան առողջ է և հարազատներին կոչ է արել բողոքի մեծ ալիք բարձրացնել, որպեսզի մեղավորները հայտնաբերվեն ու պատժվեն: Ավելի ուշ նա տարածել է, թե տասնամյա Դերենիկը էպիլեպսիա հիվանդությամբ է տառապել, սակայն փորձաքննության եզրակացության մեջ այդ մասին որևէ հիշատակում չկա: Փոխարենը, ծնողների հավաստմամբ դատաբժշկական փոթրձաքննության արդյունքներով առողջ Դերենիկը վատառողջ ծերունի է հիշեցնում, ում վերագրված են բազմաթիվ ու ամենատարբեր հիվանդություններ:        

“Դատաբժշկական փորձաքննությունը լի է հակասություններով: Անգրագետ, ոչ պրոֆեսիոնալ և գիտակցված կեղծիք է կատարել այդ մարդը,- նշում է իրավապաշտպանը` պնդելով, որ վերջինս պատասխանատվություն է կրելու իր արած կեղծիքների համար,-   նա հարազատներին ասել է` ուր ուզում եք գնացեք, ում ուզում եք բողոքեք, ես վախենալու բան չունեմ”:    

“Քննիչը պարտավոր էր քրեական գործ հարուցել մահվան փաստի առթիվ: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի քրեական գործ հարուցվի և հարազատներից որևէ մեկը ներգրավվի որպես տուժողի իրավահաջորդ”, ասում է Սաքունցը, ով պատրաստվում է այս գործով հանդես գալ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:   

Ինչպես տեսնում ենք, Դերենիկ Գասպարյանի մահվան գործը կոծկելու համար մեծ դեր է խաղում բարեկամական ու ազգակցական կապերն ու  հարաբերությունները: Մաթեմատիկայի ուսուցչուհի Էլմիրա Կարապետյանը թիվ 5 դպրոցի տնօրենի կինն է: Իսկ գլխավոր բժիշկ ու փորձագետ Գառնիկ Սահակյանը, ըստ հարազատների տեղեկությունների, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ազգականն է:   

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
14.07.2010  
1377
Print
անչափահասների իրավունքներ
գիշերօթիկի տնօրենը թալանում է հաստատությունը, ծեծում, վիրավորում է սաներին. բաց նամակ 4.04.2014 | անչափահասների իրավունքներ

գիշերօթիկի տնօրենը թալանում է հաստատությունը, ծեծում, վիրավորում է սաներին. բաց նամակ

Մենք` Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության  աշխատակիցներս, այլևս չհանդուրժելով հաստատությունում տիրող իրավիճակը, բաց նամակ ենք հղում լրատվամիջոցներին և ՀՀ գիտակից քաղաքացուն:   

ծնողները դատապարտվեցին որդեգրված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների համար 23.09.2013 | անչափահասների իրավունքներ

ծնողները դատապարտվեցին որդեգրված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների համար

ԱՄՆ Մասաչուսեթս  նահանգի Վուստեր քաղաքի դատարանը որդեգրված անչափահաս երեխաներին բռնաբարելու համար երկարատև ազատազրկման է դատապարտել ամերիկացի ամուսիններ` Ջոզեֆ եւ Լինդա Մեյոթթներին:  

կոլեկտիվ հանցագործությո՞ւն-2 29.04.2013 | անչափահասների իրավունքներ

կոլեկտիվ հանցագործությո՞ւն-2

“Խալաֆյանի մահվան դեպքից հետո, ոստիկանապետի բոլոր այն խոստումները, թե իբր Չարենցավանի ոստիկանության ամբողջ  կազմը փոխել է կամ կադրային փոփոխություններ է կատարել, հօդս են ցնդում Դերենիկ Գասպարյանի մահվան փաստով քրեական գործ չհարուցելու պարագայում, ասում է իրա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: