լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
29.04.2013 | անչափահասների իրավունքներ

մահվան գործով տեղաշարժ չկա

մահվան գործով տեղաշարժ չկա
Չարենցավանի թիվ 5 դպրոցում հունիսի 5-ին մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի գործի հետ կապված որևէ նոր տեղաշարժ չկա: Իրականում գործ էլ չկա, քանի որ Չարենցավանի ոստիկանությունը քրեական գործ չի հարուցել: Իսկ կհարուցվի քրեական գործ, թե ոչ, փոքրիկ Դերենիկի հարազատներին չեն ասում: “Մեր տերն ովա, որ մեզ բան ասեն”, հուսալքված է պապը:   

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հարազատներին ծանոթացրել էին  դատաբժշկական փորձաքննության արդյունքների հետ, և վերջիններս ցնցված էին այնտեղ նշված բազմաթիվ հիվանդությունների արձանագրումից: Տասնամյա Դերենիկի հարազատները համոզված են, որ տեղի է ունեցել կեղծիք, և իրենց երեխան ոչ միայն նշված հիվանդություններով չի տառապել, այլև ընդհանրապես առողջ երեխա է եղել:   

Բացի վերը նշվածը, դատաբժիշկը խոստացել էր հարազատներին  փորձաքննության արդյունքները ոստիկանություն ուղարկելուց հետո պատճենը տրամադրել նաև հարազատներին, սակայն ոստիկանությունը ամեն օր տարբեր պատճառաբանություններ է գտնում փաստաթուղթը չտալու համար:   

“Ամեն օր ասում են էսօր-էգուց, էսօր էգուց, նյարդայնացած ասում է պապը,- Հիմա էլ ասում են ուղարկել ենք դատախազություն”:   

Դերենիկի մայրն ասում է, որ ոստիկանությանն ու դատաբժշկին միայն մի հարց է հետաքրքրում` բողոքելու ենք, թե ոչ: “Ամեն օր հարցնում են. դուք բողոքելո՞ւ եք”, պատմում է Գայանեն:   

Դպրոցում մահացած Դերենիկի հարազատներին ցավ է պատճառում այն, որ փորձում են առողջ երեխային հիվանդ ներկայացնել: “Մենք պայքարելու ենք մեր երեխայի անունի ու հիշատակի համար”, ասում են խորը վշտի մեջ գտնվող հարազատները:   

Հիշեցնենք, որ Հունիսի 5-ին Չարենցավանի թիվ 5 դպրոցում համադասարանցիների կողմից ծեծի արդյունքում մահացել էր չորրորդ դասարանի աշակերտ, տասնամյա Դերենիկ Գասպարյանը: Այդ օրը երեխաները դպրոցում քննություն էին հանձնելու մաթեմատիկա առարկայից: Միջադեպի պահին ուսուցիչները դասասենյակում չեն եղել: Մինչ շփոթված երեխաները գտել են ուսուցչին, արդեն ուշ է եղել, Դերենիկը մահացել է, և փոքրիկին օգնություն ցույց տալ չի հաջողվել:   

Չնայած դեպքը տեղի է ունեցել քննությունից անմիջապես առաջ, և երեխաները ականատես են դարձել, իրենց դասընկերոջ մահավանը, մաթեմատիկայի ուսուցչուհի Էլմիրա Կարապետյանը շարունակել է  քննությունը, կարծես ոչինչ էլ չի պատահել:   

Մենք փորձել էինք, նաև հանդիպել դասարանի երեխաների ու նրանց ծնողների հետ, բայց առաջին հանդիպումից հետո հրաժարվեցինք այդ մտքից, քանի որ Դերենիկ Գասպարյանի համադասարանցիներից մեկը, լսելով նրա անունը, խոժոռվեց ու վախեցած հեռացավ: Իսկ փոքրիկի մայրը պատմեց, որ երեխան շատ վախեցած է, քնած ժամանակ վեր է թռչում կամ խիստ անհանգստանում է հեռախոսազանգերից:   

Դերենիկի հարազատները շարունակում են պնդել, որ գործին խառնված են որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք էլ ուզում են կոծկել գործը:   

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
09.07.2010  
1418
Print
անչափահասների իրավունքներ
գիշերօթիկի տնօրենը թալանում է հաստատությունը, ծեծում, վիրավորում է սաներին. բաց նամակ 4.04.2014 | անչափահասների իրավունքներ

գիշերօթիկի տնօրենը թալանում է հաստատությունը, ծեծում, վիրավորում է սաներին. բաց նամակ

Մենք` Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության  աշխատակիցներս, այլևս չհանդուրժելով հաստատությունում տիրող իրավիճակը, բաց նամակ ենք հղում լրատվամիջոցներին և ՀՀ գիտակից քաղաքացուն:   

ծնողները դատապարտվեցին որդեգրված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների համար 23.09.2013 | անչափահասների իրավունքներ

ծնողները դատապարտվեցին որդեգրված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների համար

ԱՄՆ Մասաչուսեթս  նահանգի Վուստեր քաղաքի դատարանը որդեգրված անչափահաս երեխաներին բռնաբարելու համար երկարատև ազատազրկման է դատապարտել ամերիկացի ամուսիններ` Ջոզեֆ եւ Լինդա Մեյոթթներին:  

կոլեկտիվ հանցագործությո՞ւն-2 29.04.2013 | անչափահասների իրավունքներ

կոլեկտիվ հանցագործությո՞ւն-2

“Խալաֆյանի մահվան դեպքից հետո, ոստիկանապետի բոլոր այն խոստումները, թե իբր Չարենցավանի ոստիկանության ամբողջ  կազմը փոխել է կամ կադրային փոփոխություններ է կատարել, հօդս են ցնդում Դերենիկ Գասպարյանի մահվան փաստով քրեական գործ չհարուցելու պարագայում, ասում է իրա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: