լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
29.04.2013 | անչափահասների իրավունքներ

մահվան գործն ուզում են կոծկե՞լ

մահվան գործն ուզում են կոծկե՞լ
Չարենցավանի թիվ 5 դպրոցում մահացած  տասնամյա Դերենիկ Գասպարյանի հարազատներին երեկ ծանոթացրել են դատաբժշկական փորձաքննության արդյունքների հետ: Ըստ փորձաքննության արդյունքների, Դերենիկը տառապել է բազմաթիվ հիվանդություններով` սրտի, թոքերի, երիկամների և այլն: Դերենիկի հարազատները համոզված են, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները կեղծել են:   

“Եթե մեր էրեխեն իրենց թվարկած հիվանդություններն ունեցել էր, ուրեմն վաղուց ոտքի վրա չպիտի կարողանար կանգնել: Շատ շարժուն, առողջ երեխա է եղել և երբեք առողջական խնդիրներ չի ունեցել”, բողոքում էր մայրը` Գայանե Մկրտչյանը:   

Մայրն ասում է, որ իր երեխան երբեք որևէ հիվանդությամբ չի տառապել և նրա հիվանդության պատմության մեջ որևէ հիվանդություն արձանագրված չկա մինչ այսօր: Մշտապես և ժամանակին Դերենիկը ենթարկվել է բժշկական ստուգումների, բացի այդ, երբևիցե երեխայի մոտ որևէ բողոք չի եղել:   

“Մենք շիվարել մնացել ենք, էս մի մատ էրեխուց ինչ են ուզում: Էրեխուն ծեծել են` մահացել ա, հիմա էլ հիվանդ են սարքում, մենք դա չենք հանդուրժի”, ընդվզում էր պապը` Դերենիկ Գասպարյանը:    

Դատաբժիշկ Գառնիկ Սահակյանից, ով և ներկայացրել է փորձաքննության արդյունքները, տասնամյա Դերենիկի հարազատները հետաքրքրվել են, հարցրել են երեխայի մարմնի տարբեր մասերում հայտնաբերված կապտուկների մասին, սակայն  բժիշկն ասել է, որ հիվանդություններն այնքան շատ են, որ կապտուկները հիմք չեն կարող հանդիսանալ երեխայի մահվան համար:    

Հունիսի 5-ին Չարենցավանի թիվ 5 դպրոցում համադասարանցիների կողմից ծեծի արդյունքում մահացել էր չորրորդ դասարանի աշակերտ, տասնամյա Դերենիկ Գասպարյանը: Այդ օրը երեխաները դպրոցում քննություն էին հանձնելու մաթեմատիկա առարկայից: Միջադեպի պահին ուսուցիչները դասասենյակում չեն եղել: Մինչ շփոթված երեխաները գտել են ուսուցչին, արդեն ուշ է եղել, Դերենիկը մահացել էր, և փոքրիկին օգնություն ցույց տալ չի հաջողվել: Ծնողներն իրենց երեխայի մահվան լուրն ստացել են նրան դպրոց ուղեկցելուց կարճ ժամանակ անց:    

Չնայած դեպքը տեղի է ունեցել քննությունից անմիջապես առաջ և երեխաներին պարզ է դարձել, որ իրենց դասընկերը մահացավ իրենց աչքի առաջ, մաթեմատիկայի ուսուցչուհին, այսուհանդերձ, քննությունն անց է կացրել:   

Ընդգծենք նաև, որ տասնամյա Դերենիկի մահվան փաստով քրեական գործ դեռևս չի հարուցվել:   

Փոքրիկի հարազատներն այսօր հիշել էին Չարենցավանի նորանշանակ ոստիկանապետ Վաղարշակ Վարդանյանի խոսքերը, որն իրենց հավատ ու վստահություն էր ներշնչել: Երբ նրա հետ հանդիպման ժամանակ հարցրել էին, թե, գուցե, բողոք գրեն, որ օբյեկտիվ քննություն կատարվի, ոստիկանապետը պատասխանել էր. “Բողոքը որ գրեք, ինձ մոտ է գալու, բա դուք հիմա եկել եք ինձ մոտ, էլ ինչ բողոքի մասին եք խոսում”, ոստիկանապետի խոսքերը վերհիշում էր երեխայի պապիկը, ով խիստ հիասթափություն է ապրում կատարվող կեղծիքներից ու անարդարությունից:   

Դերենիկի հարազատներն ասում են, թե շրջանառվում են լուրեր, որ գործին խառնված են որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք էլ ուզում են փակել գործը:   

Ժաննա Ալեքսանյան
30.06.2010
1441
Print
անչափահասների իրավունքներ
գիշերօթիկի տնօրենը թալանում է հաստատությունը, ծեծում, վիրավորում է սաներին. բաց նամակ 4.04.2014 | անչափահասների իրավունքներ

գիշերօթիկի տնօրենը թալանում է հաստատությունը, ծեծում, վիրավորում է սաներին. բաց նամակ

Մենք` Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության  աշխատակիցներս, այլևս չհանդուրժելով հաստատությունում տիրող իրավիճակը, բաց նամակ ենք հղում լրատվամիջոցներին և ՀՀ գիտակից քաղաքացուն:   

ծնողները դատապարտվեցին որդեգրված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների համար 23.09.2013 | անչափահասների իրավունքներ

ծնողները դատապարտվեցին որդեգրված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների համար

ԱՄՆ Մասաչուսեթս  նահանգի Վուստեր քաղաքի դատարանը որդեգրված անչափահաս երեխաներին բռնաբարելու համար երկարատև ազատազրկման է դատապարտել ամերիկացի ամուսիններ` Ջոզեֆ եւ Լինդա Մեյոթթներին:  

կոլեկտիվ հանցագործությո՞ւն-2 29.04.2013 | անչափահասների իրավունքներ

կոլեկտիվ հանցագործությո՞ւն-2

“Խալաֆյանի մահվան դեպքից հետո, ոստիկանապետի բոլոր այն խոստումները, թե իբր Չարենցավանի ոստիկանության ամբողջ  կազմը փոխել է կամ կադրային փոփոխություններ է կատարել, հօդս են ցնդում Դերենիկ Գասպարյանի մահվան փաստով քրեական գործ չհարուցելու պարագայում, ասում է իրա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: